00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ․ վարչապետԱրթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթՄասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրաՈւմ դեմ է իրականում ուղղված «ցեմենտի նախագիծը»Ժամանակը գա, հարցերի քչություն կլինի, պատասխանների` ոչ. Սերժ ՍարգսյանՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծըՎարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումըՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետԱրթուր Պետրոսյան` «Լոռի»-«Բանանց» հանդիպման մասինԹումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզ

Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են. Independent-ը զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև». այսպես է վերնագրել հոդվածը հեղինակավոր պարբերականը:

«Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ նա քաղաքական հարցերում հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով նախագահի խոսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են»:

Independent-ը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին խորհրդարանական կառավարման անցում կատարելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ըստ էության ոչ քաղաքական բնույթ ուներ: Լրատվամիջոցը նշում է, որ Միացյալ Թագավորությունում երկար տարիներ որպես ՀՀ դեսպան աշխատած Սարգսյանին անգամ տրվեց «Բրիտանական Թագուհի» կեղծանունը՝ հաշվի առնելով նրա արարողակարգային պարտականությունները: Սակայն Հայաստանում սկսված զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիորեն հայտնվեց կենտրոնական կետում՝ դառնալով կարևոր միջնորդ:

«Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով»,- պատմել է ՀՀ նախագահը: Independent-ը նշում է, որ ապրիլի 21-ին ցուցարարների մոտ՝ Հանրապետության հրապարակ գնալու նախագահի որոշումը շրջադարձային նշանակություն ունեցավ: «Շատերը հրապարակում, այդ թվում և Փաշինյանը, կասկածամիտ էին նրա հարցում, քանի որ նրա մեջ տեսնում էին վարչապետի մերձավոր դաշնակցին: Որոշներն անգամ նրան հասցեին մեղադրանքներ հնչեցրին Բրիտանիայի նախկին քաղաքացիության համար: Սակայն Սարգսյանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառություն ունեցավ հրապարակում և ցուցարարների առաջնորդի հետ իր հարաբերությունները որակեց որպես «կառուցողական»,- գրում է բրիտանական պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ նախագահը խոստացավ և արդեն հաջորդ օրը (ապրիլի 22-ին) կազմակերպեց հանդիպում Նիկոլ Փաշինյանի և այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: «Ես շեշտեցի, որ իրադրությունը պետք է լուծում ստանա երկխոսության միջոցով՝ սահմանադրության շրջանակում»,- նշել է Արմեն Սարգսյանը: Independent-ը գրում է, որ արդեն ապրիլի 22-ին Սարգսյանի և Փաշինյանի հանդիպմանը կողմերը չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, իսկ ժամեր անց իրադրությունն ավելի լարվեց պատգամավորների և շուրջ 2 հարյուր ցուցարարների բերման ենթարկելու պատճառով:

Նախագահ Սարգսյանը Independent-ի հետ զրույցում ասել է, որ դա այն զարգացումը չէր, որը նա ողջունելի կհամարեր: Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նույն օրը ազատ արձակվեցին ձերբակալված պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ նորից ներգրավվել, եթե իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է ՀՀ նախագահը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Արմեն Սարգսյանը նրան անվանել է «տաղանդավոր քաղաքական գործիչ»: «Սակայն կառավարությունը ղեկավարելը բացարձակապես տարբերվող մարտահրավեր է: Նա պետք է պատասխաններ տա բոլոր հարցերին, որոնք կհնչեցվեն: Եվ մարդիկ պետք է գիտակցեն, որ ամեն բան, ինչ նախկինում եղել է, սև չէր և վաղն ամեն բան սպիտակ չի լինելու»,- նկատել է ՀՀ նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում վերջապես իրադրությունը հանդարտվում է՝ հավելելով. «Մոդելները կրկին դարձել են ավելի կանխատեսելի: Եվ ես հպարտ եմ այդ առնչությամբ»:

Լրահոս
22 Ապր
Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ․ վարչապետԱրթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթՄասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրաՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Ում դեմ է իրականում ուղղված «ցեմենտի նախագիծը»Ժամանակը գա, հարցերի քչություն կլինի, պատասխանների` ոչ. Սերժ ՍարգսյանՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծըՄիայնակ ապրող կնոջը սպանել էին Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումըՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետԱրթուր Պետրոսյան` «Լոռի»-«Բանանց» հանդիպման մասինԹումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներՈրպես ազգ, պետություն պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումըԵթերում Լիլի Մորտոն, «Կիսաբաց լուսամուտներ»-ը ապահովում են խոսքի ազատությունը. ՀՌՀ-ն անելիք չունիՏեր Ղազարի փիլոնը «վերադարձրել են». վերջինս մասնակցում է եկեղեցական արարողություններին Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվիԵրեխեքին 5 հարկանի հայհոյանք են սովորեցնումNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Թալանված փողերը ե՞րբ կվերադառնան Հայաստան. 6,2 միլիարդը մոռացվե՞լ էՀարուցվել է քրգործ՝ «Մի կտուրի տակ» ծրագրի հետ կապված. դատախազություն Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ Շենաթաղում բնակիչները չունեն հեռուստատեսություն. այդ մասով ի՞նչ ծրագրեր կան. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և ՔԿՀ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն «Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, իսկ օրենքի առաջ՝ միշտ օրինապահ, մեռնեմ օրենքին»․ Ֆլեշի ԲարսեղՀիմա էլ մարիխուանայի պատճառո՞վ ենք ՀԱՊԿ-ում «բոյ» տալուՏեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է․ ՓաշինյանԱմերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 Ինչպե՞ս կարելի է ազատվել անճաշակ, անբովանդակ ու անորակ սերիալներից. Արման Եղոյան (տեսանյութ)Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի քրգործն ուղարկվել է դատախազին Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին. նպատակ ունեն փոխել նախաքննական մարմնի որոշումը 33-ամյա տղամարդը որպես զոհ ընտրել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց «Բանանց»-ը հրաժարվեց կիսաեզրափակչի խաղիցԴավիթ Սանասարյանի կինը վիրավորել է Ալեն Սիմոնյանին (լուսանկար)Ընկնում ենք ռեյտինգի հետևից և չենք ունենում որակյալ հաղորդումներ. Հայկ Հովհաննիսյան (տեսանյութ)Ով է Ուկրաինայի նորընտիր նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան Ուկրաինացի լրագրողները ծափերով են ընդունել Փաշինյանի ուկրաիներեն շնորհավորանքը (տեսանյութ) Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով (լուսանկար)Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա. Փաշինյանը՝ ԵՊՀ-ումՈ՞ր քաղաքական միավորների շահերն են սպասարկել մարզային հեռուստաընկերությունները. Արեն Մկրտչյան (տեսանյութ) Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է. Ալեն Սիմոնյանը՝ մարիխուանայի օրը նշելու մասին Ասելով «Իմ քայլը» դաշինք, ես այլևս հասկանում եմ սրբապղծություն, պոռնկության օրինականացում և քարոզՊարոն Արշակյան, ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով. Անի Սամսոնյան Արտակարգ դեպք Երեւանում. բենզալցակայանի հետնամասում վեճի ժամանակ դանակահարել են 46-ամյա քաղաքացու Գովազդատուների շուկան խիստ նվազել է (տեսանյութ)Ինձ հիմա նեղ անձնական հարցեր եք տալիս. ՏՄՊՊՀ նախագահՈ՞ր հեռուստաալիքով և ինչքա՞ն ժամանակով է հեռարձակում տրվելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին. Կնյազ Հասանով (տեսանյութ)Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա․ ԱշոտյանԴավիթ Նիկալայանի ելույթը` Գերմանիայի մանկական «Ձայնը» նախագծի եզրափակչում (տեսանյութ) Հայաստանի կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԱլիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըՏեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Ուշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԿրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՏեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը