00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքըՔաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ԸՕ բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Ո՞ւմ է վարչապետը տրամադրել իր նախկին բնակարանըՀուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը պարզվել է ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությանը՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար «Խենթի պես սիրում եմ… մարմնի ամեն մի միլիմետրը». Գոհար Ավետիսյանի ամուսնու գրառումը (տեսանյութ) Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը հայտնի էԱրարատ Խանդոյանի արտահայտությունը չի կարող որևէ աղերս ունենալ «Սասան Ծռեր»-ի տեսակետի հետՇիրակի թեմի առաջնորդը հոսպիտալացվել է

Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել ilur.am կայքում՝ անդրադառնալով պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակներին:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:

դիտվել է 10220 անգամ
Լրահոս
20 Հուլ
Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքըՔաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ԸՕ բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Ո՞ւմ է վարչապետը տրամադրել իր նախկին բնակարանըՀուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը պարզվել է ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությանը՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Բուժքույր Անաստասիա Իվաշևսկայան դարձել է ինտերնետ–սկանդալի նոր հերոսուհի (լուսանկարներ)«Խենթի պես սիրում եմ… մարմնի ամեն մի միլիմետրը». Գոհար Ավետիսյանի ամուսնու գրառումը (տեսանյութ) Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը հայտնի էԱրարատ Խանդոյանի արտահայտությունը չի կարող որևէ աղերս ունենալ «Սասան Ծռեր»-ի տեսակետի հետՇիրակի թեմի առաջնորդը հոսպիտալացվել էԿառավարությունն արձակուրդ չի գնալու Ավշար գյուղի բնակիչը կամավոր զինամթերք է հանձնելՓաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Նորույթ Քիմ Քարդաշյանի ոճաբանից՝ հատուկ շների, կատուների և խոզերի համար (լուսանկարներ, տեսանյութ)Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը բացեց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման փակագծերըԹալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի բնակարանը«Սասնա Ծռերի» 2 անդամներ ազատ արձակվեցինՀՀ վարչապետը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասինՊՈԱԿ-ում «կեղծ» աշխատակիցներ են հայտնաբերվել, որոնց վճարվել է 30 մլն դրամ աշխատավարձ«Փյունիկ»-ի ֆուտբոլիստների ուրախությունը` հաղթանակից հետո (լուսանկարներ)Առանց լումա ծախսելու արել ենք ավելին, քան նախկինում արվել է տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով. ՓաշինյանՏեսանյութ․ «արյունոտ» անձրևից հետո հուլիսին ձյուն է տեղացելՄեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրները. ՓաշինյանԱռանձնատուն, որտեղ բնակվելու է Մարադոնան (լուսանկարներ)Նախագահ Սարգսյանն ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի մի խումբ մասնակիցների Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Քրգործը վարույթ է ընդունվելԱշխարհի ամենագեր մոդելը մերկ է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)«2 ճանապարհ ունեմ՝ տուն կամ գերեզման». բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց (տեսանյութեր) Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ. Արարատ Միրզոյան «Զվարթնոցի» տաքսիների թալանին վերջ տալու ժամանակն էԲակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ 25-ամյակի առթիվ Միսսուրիի լճում շրջվել է ուղեւորներով նավակը. AP Այսօր վարչապետի կենդանի ասուլիսն է. «Իրատես» «Արարատցեմենտ» ընկերությունը կանգնած է փակման վտանգի առաջ. «Ժողովուրդ» Հայաստան կժամանի Իտալիայի վարչապետը. «Հրապարակ» Իրականում պայքարը գնում է Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ. «Իրավունք»Աստղագուշակ՝ հուլիսի 20-ի համարԸնդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները 6 մլն դրամ են. «Փաստ» Օրվա խորհուրդըՍուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը. «Հժ»Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից. «Ժամանակ»Մարուքյանն այժմ անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու համար. «Իրատես»Իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս. «Հրապարակ»Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ունեցվածքը. «Փաստ»Արա Մինասյանը որեւ է մտահոգություն չունի. «Ժողովուրդ»
Ամենադիտված
Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինԵրեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Ինչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)Հեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուԹբիլիսիում 15 հոգով դաժանաբար սպանել են 22-ամյա հայ երիտասարդի (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանը և Ծառուկյանը դուրս են եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Տարա՜վ, միլիոնը տարա՜վ...
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը