Lurer.com | 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորը«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)

61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի  61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջույնի  խոսքում նշել է. «Այսօր երկրի իշխանությունների կողմից հրապարակային հայտարարությունների տեսքով մենք ստանում ենք այն հավաստիացումները, որ արդարադատության իրականացման համար վերանալու են խոչընդոտները: Այս նոր իրավիճակում փաստաբանի դերն առավել քան երբևէ կարևոր և առանցքային է լինելու»: 

Նա շեշտել է, որ արտոնագրի հավակնորդներից յուրաքանչյուրն իր ուժերով է ընդունվել, սովորել փաստաբանական դպրոցում և ստացել որակավորման վկայական, ինչը կարևոր է հետագա գործունեության ընթացքում կոռուպցիոն ռիսկերը բացառելու հարցում: Փաստաբանների պալատի նախագահը բարի երթ է մաղթել ապագա փաստաբաններին՝ հիշեցնելով նրանց մասնագիտական գործունեությանը սրտացավորեն մոտենալու մասին:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով փաստաբանի դերի կարևորությունն օրենսդրական փոփոխությունների  շրջանակներում: Նա հորդորել է շրջանավարտներին պատվով իրականացնել իրենց առաքելությունը. այն է՝ լինել արդարադատության իրականացման առանցքային դերակատար: Նա վստահություն է հայտնել, որ ապագա փաստաբաններն ունենալու են իրենց ավանդը փաստաբանության զարգացման գործում:  Զուգահեռներ անցկացնելով ԱՊՀ երկրների փաստաբանական ինստիտուտների հետ՝ Սիմոն Բաբայանը նշել է, որ մեր հանրապետության փաստաբանական համակարգն առաջատար դիրքերում է շնորհիվ նաև երիտասարդ և  ստեղծագործ մտածողություն կրող փաստաբանների:  

Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ հիշեցնելով, որ ուսումնառության ընթացքում սովորած և քննարկած թեմաների արժեքը նկատվելու է աշխատանքի ընթացքում: Նա խորհուրդ է տվել մասնագիտությանը վերաբերել պատասխանատվությամբ և լինել պրոֆեսիոնալներ: Մաղթել է ապագա փաստաբաններին հիմնել գրասենյակներ և մատուցել արժանավայել ծառայություն: Սեդրակ Ասատրյանն իր ելույթն ավարտել է Կոնֆուցիոզի խոսքերով. «Հիշեք, որ հազարավոր կիլոմետրերը սկսվում են առաջին քայլից»: Եզրափակելով խոսքը՝ Սեդրակ Ասատրյանը ապագա գործընկերներին  հորդորել է քայլ անել:

Խորհրդի անդամ Տարոն Սիմոնյանը նշել է, որ փաստաբանն անարդարության դեմ պայքարի մարտիկ է: Նա խորհուրդ է տվել չհիասթափվել և չհանձնվել, հաղթահարել վախերը: Նա նշել է, որ փաստաբանը պետք է  կարողանս իրավունքը բարձրացնել արվեստի մակարդակի:  «Այն օրը, երբ գիտակցենք, որ ոչ թե մարդն է պայքարի մեջ, այլ պայքարը մարդու մեջ, կլինի արդարության հաղթահանդես»,-համոզմունք է հայտնել Տարոն Սիմոնյանը: Նա  մաղթել է  սիրել գործը և կերտել արդարության պայքարի սեփական պատմությունը:

Խորհրդի անդամ Արա Ղազարյանը նշել է, որ այն ինչ հիմա է կատարվում մեր երկրում մեծ հորիզոններ է բացում ապագա փաստաբանների համար: Նա շեշտել է մարդու իրավունքի նորմատիվ բնույթի հանդեպ հարգանքը: Արա Ղազարյանը նկատել է, որ փաստաբանի աշխատանքում ամենահետաքրքիրներից մեկն այն է, որ բոլորը կարող են լինել նրա վստահորդները: «Փորձը ցույց է տալիս, որ երեկվա ընդդիմախոսը դառնում է փաստաբանի վաղվա վստահորդը»,-ասել է նա: Արա Ղազարյանը ուշադրություն  է հրավիրել մրցակցային պայմանների պարագայում միշտ հիշել փաստաբանական էթիկայի մասին և չվիրավորել հակառակորդ կողմը ներկայացնող գործընկերոջը: Նա հիշեցրել է, որ միշտ էլ հնարավոր է առանց վիրավորելու սուր քննադատել:

Ելույթներով հանդես են եկել նաև Փաստաբանական դպրոցի շրջանավարտներ Դիանա Քարազյանը,  Վարազդատ Հարությունյանը և Վահագն Ավագյանը:  Նրանք շնորհակալություն են հայտնել Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին և աշխատակազմին ուսումնառության գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Ապագա փաստաբանները նշել են, որ  ամենօրյա աշխատանքով արդարացնելու են փաստաբանի պատվաբեր կոչումը: Վարազդատ Հարությունյանը համարել է փաստաբանական դպրոցը հետբուհական կրթության լավագույն օրինակներից և կարևորել փաստաբանության դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում: Վահագն Ավագյանը նշել է, որ յուրաքանչյուր փաստաբանի հաջողություն համայնքի հաջողությունն է: Նա  կարծիք է հայտնել, որ մարդն ամենաթանկ կապիտալն է և վճիռները պետք է կայացվեն հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:  

Ելույթներին հաջորդել են  փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման    արարողությունները:

դիտվել է 994 անգամ
Լրահոս
20 Օգոս
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաստվում է մեկնել մարտական դիրքերը պաշտպանելու Այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը. Արա ԶոհրաբյանՎաղ միջնադարյան պարսպի մնացորդների պահպանման պատճառով փոփոխվել է Հյուսիս-հարավի նախագիծըՈ՞ւմ բաժին կհասնեն «թավշյա հեղափոխության» պտուղներըԵրկկողմ հուշագիր` ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը հետազոտելու մասին Լիդիանը Հայաստանում խթանում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ․«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցների բաց նամակըՄեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը Փաշինյանի ավանսը ուժի մե՞ջ էՀայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ Արարատի մարզում բերքը ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է․ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում․ Նիկոլ ՓաշինյանԱրտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունՄիայն ստատուսներ չի, որ գրում եմ՝ երբեմն էլ ստեղծագործում եմ. Քրիստ ՄանարյանՀրդեհ Լորիս Մելիքովի փողոցումՀովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվելԴատավոր Հայարփի Զարգարյանի միլիոնները տարեցտարի սրընթաց ավելանում ենՌոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է․ Րաֆֆի ՀովհաննիսյանՔրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում Նիկոլ Փաշինյանը երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը․ Արմեն Մինասյան (լուսանկարներ)Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ«Ժառանգության» քաղաքապետի 3 թեկնածուներից մեկը Րաֆիի Հովհաննիսյանն է «Վարդարը» հաղթել է Տիգրան Բարսեղյանի խփած միակ գոլի շնորհիվ (տեսանյութ)Սննդային թունավորում Արցախում Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորըԹբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Թուրքիայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)Սահմանադրական փոփոխություններ կարող է իրականացվել ՀՀԿ-ի համաձայնության դեպքում․ փաստաբանՀայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ ԺՈՒԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր, կրքոտ ֆոտոշարքում (տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելով․ Սաակաշվիլի«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարարԱրմեն Աշոտյանը կդիմի Նիկոլ ՓաշինյանինԱստղագուշակ` օգոստոսի 20-ի համարՕրվա խորհուրդըԿայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար Աշտարակում
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...