00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունիՎաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ) 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ. Օսիպյան (տեսանյութ)ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է

«ՀԺ». Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քաղաքապետարանում արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին: Մեր ձեռքի տակ հայտնված ձայնագրությունից պարզ է դառնում, որ նրանց ներկայացվել է, թե իր պաշտոնակությանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք է պատրաստ լինել եւ ինչից պաշտպանվել:

Հայտնի է, որ թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար հնչում են Երեւանի հանրապետական քաղաքապետի հրաժարականի պահանջներ: Այդպիսի պահանջով հանդես էր եկել ավագանու ԵԼՔ խմբակցութունը, պարբերաբար տարբեր բողոքի ցույցեր էին անցկացվում քաղաքապետարանի շենքի մոտ:

Տարոն Մարգարյանն, այդուհանդերձ, հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի: Վերոնշյալ հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադառնում հրաժարականի մասին ստացած «սիգնալներին» ու նշում ուղարկված պատասխան «սիգնալների» մասին:

«Որոշակի սիգնալներ արդեն ստացել ենք: Մենք էլ սիգնալներ ենք ուղարկել, որ դա բացառեք ու մոռացեք: Դա չի կարող լինել: Ուղղակի չի կարող լինել: Բայց չի կարող լինելու համար, բնականաբար, «չէ» պատասխանը իրենց բորբոքում է եւ փորձում են որոշակի քայլեր ձեռնարկել»,- ասում է Տարոն Մարգարյանը ու թվարկում այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել՝ իր պաշտոնանկությանը հասնելու համար:

«Առաջինը՝ ժողովուրդ հանեն մեր դեմ, փորձեն վարկաբեկել ինձ, ավագանու անդամներին, մեր աշխատակազմին, մեր կատարած աշխատանքը: Երկրորդ՝ հունիսի 12-ին լրանում է իմ քաղաքապետ ընտրվելու մեկ տարին: ...Մեկ երրորդով օրակարգ բերեն անվստահություն եւ իրենց քաղաքապետի թեկնածուն»,- նշում է Մարգարյանը եւ խոսքը փոխանցում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին՝ մինչ այդ արձանագրելով հետեւյալը. «Ամեն օր չենք խոսելու, մի անգամ խոսելու ենք, ձեռք ձեռքի սեղմենք ու հանգիստ ամեն մեկս տարբեր ճակատում կռիվ տանք, որ անընդհատ չհավաքվենք, իրար վրա չկասկածենք, իրարից չճշտվենք: Ի վերջո էսօր ամենաթանկը ժամանակն է, այս ամենը, ինչ եղավ, արագության հաշվին եղավ, այսինքն՝ էն մարդիկ արագ էին շարժվում, թույլ չէին տալիս մենք մտածենք եւ նման արդյունք եղավ, հիմա այդ արագությունը մենք պետք է ունենանք, որ կարողանանք մենք մեզ պաշտպանել»:

Զավեն Առաքելյանը նույն ձայնագրության մեջ նշում է, որ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը կարող են ներկայացել քաղաքապետին անվտահություն հայտնելու որոշման նախագիծ` դրանում ներառելով ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբը առաջարկում է որպես քաղաքապետի թեկնածու: Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո 36 ժամվա ընթացքում նախաձեռնության խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-ը, այսինքն՝ մեկ այլ 1/3, կարող է ներկայացնել քաղաքապետի թեկնածու: «Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը ժամը 10:00-ին օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի  քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադված թեկնածուն կամ թեկնածուներից մեկը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Այսինքն՝ 33 ձայն, 1/3-ն էլ 22-ն է»,- մանրամասնում է իրավաբանական վարչության պետը:

Այնուհետեւ հնարավոր վտանգների մասին հարկ է համարում դարձյալ խոսել Տարոն Մարգարյանը. «Փակ քվեարկությունով պիտի փորձեն իրենք իրենց խնդիրները լուծել՝ ճնշումներ գործադրելով: Բայց իրենք 1/3 չունեն, սա պետք է մենք հաշվի առնենք: Եթե ավագանու մեր անդամներից երեք հոգի չստորագրի այդ փաստաթղթի տակ, իրենք 1/3-ի տարբերակից ուղղակի չեն կարող օգտվել: Ես ինչի համար էի ուզում, որ բոլորը ներկա լինեն, որ ես հասկանամ, եթե մարդիկ ճնշումների չեն դիմանալու: Քվեարկության ժամանակ իրենց պետք կլինի եւս 11 ձայն: Այսինքն՝ իրենց անհրաժեշտ է 14 հոգի ավագանու անդամ, որ ինձ դեմ քվեարկի, քվեարկի իրենց ներկայացրած թեկնածուին, ինչը անկեղծ ասած մի քիչ ֆանտազիա է, չեմ հավատում, որովհետեւ ես մեր թիմակիցներից ոչ մեկի վրա չեմ էլ ուզում մի վայրկյան կասկածել: Բայց ուզում եմ ռիսկերն ու վտանգները ասեմ, որ մարդիկ իմանան՝ ինչ ռիսկերի եւ վտանգների մեջ են ընկնելու: Մեր խնդիրը հիմա երեք հոգու խնդիրն է, որ մեզանից՝ մեր 46-ից 3 ավագանի չստորագրի այդ նախաձեռնության տակ: Մենք էդ կամքի ուժը ունե՞նք, որ պահենք, չստորագրեն: Ճնշումները լինելու են շատ մեծ, շահագրգռելու են ամեն ինչով, փորձելու են ընտանիքի անդամներ, փորձելու են բարեկամներ, ով պետական համակարգում է աշխատում կամ ժամանակին ինչ-որ ծառայություններ է մատուցել: ... մենք պատրա՞ստ ենք մեզ ձիգ պահել, եւ այս 3 հոգին չհայտնվի: Եթե այս 3 հոգին հայտնվում են, մեզ մոտ մոտեցումը այլ է դառնում: Արդեն պետք է մտածենք մի քիչ այլ ելքի մասին: Բայց եթե այս 3 հոգին չի հայտնվում, երկրորդ տարբերակը իրենց մոտ վերանում է»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնում է նաեւ բացակա երկու հոգու: Ենթադրվում է, որ նրա խոսքը վերաբերում է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից հեռացված երկու անդամներին, որոնց հուսալիության հարցում վստահություն չունի: «Մենք մեզ վրա պետք է հույսներս դնենք, մենք մեր թիմի վրա, հստակ իմանանք մեր անելիքների մասին: Էն երկուսը խոստանում են, որ այդպիսի բան չեն անի, բայց ես չեմ կարող հարյուր տոկոսով վստահ լինել, ոչ մեկին չեմ ճանաչում: Բայց որ մեկին մի հատ լավ պաշտոն առաջարկեն, ինձ թվում է շատ արագ կհամաձայնվի կամ մեկին ինչ-որ մի ֆինանս առաջարկեն, շատ արագ կհամաձայնի: Դրա համար եկեք թողնենք, իրենց ճիշտ կպահեն, մենք էլ մեր վերաբերմունքը կունենանք, մարդկային մեր կարծիքը կփոխենք այդ մարդկանց նկատմամբ, կասենք հալալ է, իրենք էլ մեզ նման ճիշտ կանգնել են մեր կողքին»,- առաջարկեց քաղաքապետը:

Շարունակելով իր պաշտոնանկությանը հասնելու տարբերակների թվարկումը Տարոն Մարգարյանն ասում է. «Երրորդ տարբերակը՝ քաղաքապետարանում ստուգումներ իրականացնեն, բոլոր ուղղություններով՝ իրավապահ մարմիններով, տեսչական մարմիններով, մյուս, մյուս եւ փորձեն քրեական գործեր հարուցել: Այս երեք տարբերակն է, այլ տարբերակ չկա: Հա, մեկ էլ ներողություն, չորրորդ տարբերակ կա, երբ որ քաղաքական որոշում ընդունվի մեր թիմի եւ իրենց թիմի մեջ, գնանք ավագանու լուծարման, անցկացվեն նոր ընտրություններ»:

Երեւանի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը պատրաստ է ենթարկվել ցանկացած ճնշումների.

«Հիմա առաջին տարբերակը. ես պատրաստ եմ բոլոր ճնշումներին, վարկաբեկման, մյուս, մյուս, մյուս: Երկրորդ տարբերակ. եթե մեր մեջ դավաճաններ պետք է հայտնվեն, շատ ծանր կտանեմ, բայց պատրաստ եմ պայքարել մինչեւ վերջ եւ բացահայտել բոլոր դավաճաններին: Երրորդ տարբերակը. քրեական գործեր: Ուզում եմ ձեզ վստահեցնել եւ ասել, որ ուզում են օրը 24 ժամ, տարին 12 ամիս, 5 տարի շարունակ քաղաքապետարանը ստուգեն, եթե մեղավորներ կան, թող պատժեն, բայց ես համոզված եմ, որ քաղաքապետարանը այնպես է աշխատանքը կազմակերպել թե իրավական, թե ֆինանսական, թե մեր որոշումների մեջ, որ մենք մեզ մեղավոր չենք համարում, որովհետեւ մենք երբեւիցե այնպիսի որոշում չենք կայացրել, որ վաղը մեր տակը ռումբ պետք է դնեն, որ երբ ուզենան, տրաքացնեն: Այնպես չէ, որ մենք իշխանություն էինք, ազատ թողել էին, ինչ ուզենանք անենք, որ ով ինչ ուզենա անի: Համոզված եմ, իշխանության ժամանակ էլ շատ խիստ հսկողության տակ ենք եղել: Ճնշումների հետ կապված ստուգումներ, մյուս մյուս. անկեղծ ասած ես վստահ եմ, որ մենք օրենքի խախտում, իրավական խախտում… Ամեն դեպքում էն բաները ինչ արել ենք, համոզված ենք, որ քրեական խնդիրներ չունենք, կա վարչարարություն, կա՞ որ գնանք դատարանում վիճենք՝ մենք ենք, ճիշտ, քաղաքացին է ճիշտ: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք մինչեւ վերջ էս մասով կռիվ տալ»:

Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ չի վախենում նաեւ քաղաքական հետապնդումներից. «Եթե պետք է քաղաքական հետապնդում անեն, քաղաքական մոտեցումով փորձեն մեզ կալանավորել, տանել, խնդրեմ, էսօր էլ կարող են գալ, տանել: Մեր ցեղում դա նորմալ է, պապիս էլ են տարել, հորս էլ են տարել, ես էլ պատրաստ եմ, համոզված եմ, հետագայում էլ տղերքս: Այսինքն՝ ես իմ մասով խոսեցի, որ ես ամեն ինչի պատրաստ եմ: Դրա համար խնդրում եմ հերթով լսենք մեր թիմակիցներին»:

դիտվել է 18130 անգամ
Լրահոս
21 Հուն
Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը ԱԱ 2018. առաջին խաղերի ամենագեղեցիկ երկրպագուհիները (ֆոտոշարք)Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունիՎաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ) 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ. Օսիպյան (տեսանյութ)«Ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը». Մանե Թանդիլյան ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Սեպ մի՛ խրեք Հիմնադիր խորհրդարանի և նոր Կառավարության միջև. ՀԽ քարտուղարություն Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ մսի. Հակոբ Հակոբյանը հիշեց իրեն ուղղված մեղադրանքները ԱԱԾ-ի հերթական բացահայտումը. ՊՆ-ում ծառայության պետերը վառելիքը մաս-մաս դուրս են բերել զորամասից և վաճառելԻնչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին (տեսանյութ) Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԻրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. «Հրապարակ» ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ» Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»Վահրամ Բաղդասարյանը այսօր արտոնություն կստանա. «Փաստ»Ազգային ժողովում խմբակցությունները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել. «Փաստ»Էջմիածնում որոշ մարդիկ վենդետա են փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը…
Ամենադիտված