00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ էԱվշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունիՎաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ) 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ. Օսիպյան (տեսանյութ)ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին

 «Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսի հիմքում ընկած է պատմական հարստությունը նորովի ներկայացնելու  գաղափարը: Ցուցադրության մեջ ներառված են Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի  հերոսների մասին կենսագրական կարևոր փաստեր, անձնական իրեր:  Ցուցանմուշներն առավել հետաքրքիր են դարձնում օգտագործված լուսային, ձայնային, վիզուալ և այլ  էֆեկտները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում:

 ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշեց, որ 20-րդ դարն աշխարհի պատմության մեջ լի էր բեկումնային իրադարձություններով. հեղափոխություններ, աշխարհամարտեր, գաղութացած ժողովուրդների ազատագրում, գիտատեխնիկական նվաճումներ և այլն: Նա շեշտեց, որ այդ ամենի միջով անցել է նաև հայ ժողովուրդը:

«Տեղի են ունեցել կարևորագույն իրադարձություններ՝ հաղթանակներ, մասնավորապես 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ մենք կարողացանք վերանվաճել այն անկախությունը, ազատությունը, պետական  ինքնիշխանությունը, որ դարեր շարունակ փափագել էինք, երազել»,-ասաց Մակունցը:

Նախարարը փաստեց, որ կարևոր է նաև օրվա խորհուրդն այն առումով, որ մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան օրն է և հայ ժողովրդի վերածնունդը: «Մենք մեր սերունդներին ենք փոխանցում անկախության, պետականություն և ինքնիշխանության կարևոր գաղափարը»,-ասաց նա՝ մայիսյան տոների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին:

«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Սաֆարյանն ասաց, որ  կարևոր է թարմ հայացքով նայել պատմական հարստությանն ու այն ներկայացնել հանրության լայն շերտերին: «Ցուցահանդեսը դրոշի գույներին համապատասխան բաժանված է երեք սրահի: Կարմիր սրահում ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում: Կապույտ սրահում ցուցադրված  է պետության կայացումը, կառավարության, խորհրդարանի, դատական համակարգի, դիվանագիտական կորպուսի գործունեությունը, իսկ նարնջագույն հատվածում կարելի է տեսնել մշակույթի և տնտեսության զարգացումը»,-ներկայացրեց նա:

 Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում: Ներկայացված են թանգարանային մի շարք նմուշներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, կոչեր, որոնք շատ կարևոր նշանակություն են ունեցել:

 

դիտվել է 714 անգամ
Լրահոս
21 Հուն
«Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ էԱվշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը ԱԱ 2018. առաջին խաղերի ամենագեղեցիկ երկրպագուհիները (ֆոտոշարք)Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունիՎաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ) 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ. Օսիպյան (տեսանյութ)«Ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը». Մանե Թանդիլյան ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Սեպ մի՛ խրեք Հիմնադիր խորհրդարանի և նոր Կառավարության միջև. ՀԽ քարտուղարություն Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ մսի. Հակոբ Հակոբյանը հիշեց իրեն ուղղված մեղադրանքները ԱԱԾ-ի հերթական բացահայտումը. ՊՆ-ում ծառայության պետերը վառելիքը մաս-մաս դուրս են բերել զորամասից և վաճառելԻնչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է (տեսանյութ)«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին (տեսանյութ) Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԻրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. «Հրապարակ» ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ» Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»Վահրամ Բաղդասարյանը այսօր արտոնություն կստանա. «Փաստ»Ազգային ժողովում խմբակցությունները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել. «Փաստ»Էջմիածնում որոշ մարդիկ վենդետա են փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականը
Ամենադիտված