00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը

Բագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Բագրատաշենի մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանը այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Ազատության» հարցին ի պատասխան նա նշեց, թե դա իր «անձնական որոշումն է և վերադասից ազատման դիմում գրելու պահանջ չի ներկայացվել»։

«Իմ աշխատանքից ազատվելու մասին դեռևս պաշտոնական որոշում չկա», ֊ հավելեց Հարությունյանը։

Մեկ շաբաթ առաջ՝ ՊԵԿ նախագահի հրաժարականից անմիջապես հետո, «Ազատությանը» տված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ և, որ «շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ առանց գործելաոճի փոփոխության»։

Հարությունյանը չմեկնաբանեց, թե ինչո՞ւ մեկ շաբաթ անց փոխեց իր որոշումը։ ֊ «Այդպես եմ նպատակահարմար գտել», ֊ ասաց նա։

Բագրատաշենի մաքսակետի պետը հերքեց նաև, թե իր հրաժարականը կապված է վերջին օրերին մաքսային մարմիններում չարաշահումներ հայտնաբերելու մասին ԱԱԾ հայտարարությունների հետ։ Շեշտեց, որ սահմանային անցակետերում խոշոր տնտեսվարողները մաքսազերծումներ չեն իրականացնում։ Նրանց բեռնատարները սահմանը հատում են կապարակնքված։

Մայիսի 23-ին Բագրատաշենի անցակետում բախում էր տեղի ունեցել մաքսավորների և Թուրքիայից ապրանք ներկրող առևտրականների միջև։ ՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն «ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը»: «Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը». ֊ հայտարարել է ՊԵԿ-ը՝ տնտեսվարողներին կոչ անելով կատարել մաքսավորների օրինական պահանջը և «զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը»:

Նշենք, որ նույն առևտրականներն անցած շաբաթ Բագրատաշենում «Ազատության» հետ զրույցում կոշտ քննադատության էին ենթարկել Բարգրատաշենի մաքսակետի աշխատակիցներին՝ դժգոհելով նրանց անմարդկային վերաբերմունքից և մաքսազերծման անտրամաբանական գներից։ Թուրքիայից փոքր քանակով հագուստ և սնունդ ներկրող քաղաքացիներն ասում էին, որ ամեն հինգշաբթի անմարդկային պայմաններում 10 ժամ և ավելի են անցկացնում մաքսակետում սահմանն անցնելու համար, քանի որ «առանձնակի վատ վերաբերմունք կա հատկապես Թուրքիայից եկողների նկատմամբ»։ Առևտրականները շեշտել էին նաև, որ իրենցից մեկ կիլոգրամ ապրանքի դիմաց պահանջում են հինգ եվրո, այն դեպքում, երբ, այսպես կոչված, բեռնափոխադրումների «Կարգո» համակարգից օգտվելու դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարում են 2 դոլար։

Բագրատաշենի մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանը հերքեց նաև, թե իր աշխատանքից ազատվելու դիմումը կապված է այս բողոքների կամ երկու օր առաջ անցակետում տեղի ունեցած միջադեպի հետ։

դիտվել է 26537 անգամ
Լրահոս
22 Հուն
Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի Վոլոչկովան նոր՝ մերկ լուսանկար է հրապարակել Նարեկ Աբգարյանը ` առաջիկա մենամարտի մասին (տեսանյութ)Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկարներ) Հայտնի է Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԽորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում Հայտնի է, թե Պուտինն ու Թրամփը երբ կհանդիպենՉինաստանում լուսանկարել են նորացված Volkswagen Passat B8- ը (լուսանկարներ)Տենաս ԱԱԾ-ն, կամ Ոստիկանության ՀԿԳՎ-ն դիմակներով, ե՞րբ ա գնալու Մովսես Հակոբյանենց տունԿառավարությունը, այնուամենայնիվ, կոմպրոմիսի գնացել է Ծառուկյան դաշինքի հետ Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակել (տեսանյութ)Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Մեգան Մարքլը և արքայազն Չարլզը՝ Royal Ascot-ի բացմանը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ) ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ) Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Շերը ստիպված է եղել տավարի լեզու ուտել (տեսանյութ, լուսանկարներ) Հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել (լուսանկարներ)
Ամենադիտված