00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը

Սերժ Սարգսյանի՝ դանդաղ ներգործության ականը

Խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունում ստեղծված իրավիճակը հուշում է, որ շուտով այս քաղաքական ուժը կդադարի խորհրդարանական մեծամասնություն լինել: 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունն արդեն իսկ լքել են Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, խմբակցությունից հեռացվել է Շիրակ Թորոսյանը: Երեկ էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ խմբակցությունը կարող է լքել օլիգարխիկ թևը: Ընդ որում՝ նման որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, ասել է թե՝ նրա անմիջական «դաբրոյով»:
 
Դատելով ՀՀԿ-ականների քայլերից՝ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նրանք տակտիկական որոշակի սրբագրումներ են անում իրենց վարքագծում, և դա պայմանավորված է ընթացիկ խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Թվում է, թե ՀՀ իշխանությունները հայտնվել են բավականին լավ վիճակում, բայց իրականում իրավիճակը շատ անկայուն է, իսկ քաղաքական ճգնաժամը դեռևս լուծված չէ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն դժվար թե համակերպվի շուրջ 20 տարի մենաշնորհած իշխանության կորստի հետ. Սերժ Սարգսյանի՝ Մելիք Ադամյանում վերջին օրերի ակտիվ հանդիպումները կուսակցական ակտիվի հետ՝ հենց դրա վկայությունն են: Օրեր առաջ էլ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հատուկ շեշտեց, որ ԳՄ վերջին նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը` թերևս հասկացնելով, որ չնայած ցնցումներին` ՀՀԿ-ում առկա է կոնսոլիդացիայի բավականին բարձր մակարդակ: Այս հայտարարությունն ինքնին հետաքրքիր է և հուշում է, որ ՀՀԿ-ն արագ կապիտուլացվելու ցանկություն չունի: Ամենայն հավանականությամբ, վերջին շրջանում ՀՀԿ դիրքորոշման մեղմացումն ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի կողմից այս պահին խաղարկվող պարտիայի տրամաբանության մեջ: Չի կարելի բացառել, որ վերոնշյալ «առնետավազքն» էլ ՀՀԿ-ից ընդամենը ֆիկցիա է, որի նպատակը Փաշինյանի գլխի տակ «փափուկ բարձ» դնելն է, իսկ ՀՀԿ շարքերը լքողներն էլ դա անում են ոչ թե կուսակցության՝ այս փուլում որդեգրած քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով, այլ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված և հեռահար նպատակ հետապնդող  համաձայնության շրջանակներում: 
 
Այս պահին դեռևս ԱԺ մեծամաասնություն համարվող ՀՀԿ-ն ցանկանում է որքան հնարավոր է՝ երկար ժամանակ շահել, որպեսզի առաջին հերթին վերանան հանրության մոտ առկա հեղափոխական տրամադրությունները, բացի այդ՝ մանրադիտակի տակ վերցնել կառավարության գործունեությունը ու ամեն չնչին խնդրի դեպքում անգամ մեծ աղմուկ բարձրացնել: Այստեղ ՀՀԿ-ի վստահությունը կայանում է նրանում, որ երկրում առկա են բազմաթիվ բարդ խնդիրներ, որոնց լուծմանը Փաշինյանի կառավարությունը չի կարող հասնել առաջիկա մեկ տարում: ՀՀԿ-ում հույս ունեն, որ մեկ տարի հետո իրենց կհաջողվի գեներացնել հանրային դժգոհություն և այն պահին, երբ Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությամբ իրավունք կունենան վարչապետին անվստահություն հայտնելու՝ անհապաղ Ազգային ժողովին որոշման նախագիծ կներկայացնեն: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կքվեարկեն և ակաջակցեն այդ նախագծին այսօր ՀՀԿ խմբակցությունը լքածները և նրանք, ովքեր դեռ կմիանան նրանց: Եթե առկա է Սերժ Սարգսյանի հետ վերը նշված համաձայնությունը, ապա այդ իրավիճակը իրական ծուղակ կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, երբ, այսպես կոչված, «անկախ» պատգամավորների խումբն անչափ կազմակերպված և միահամուռ կերպով կաջակցի ՀՀԿ-ին՝ իմպիչմենթի ենթարկելով Փաշինյանին:
 
Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Այսինքն, ՀՀԿ-ն Փաշինյանի իմպիչմենթի հարցը կարող է բերել օրակարգ՝ արդեն 2019 թվականի մայիսի 8-ին: Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում՝ այս պարագայում չի գործում Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետի ընտրության կարգը, այսինքն՝ խորհրդարանի ուժերը չեն կարողանա սեփական թեկնածուներին ներկայացնել ու քվեարկել։ Այդ սցենարով առաջնորդվելիս՝ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո մեկ տարի անց նրան անվստահություն հայտնելու և նշանակելու իր թեկնածուին՝ որպես վարչապետ: Նման շրջադարձի պարագայում անչափ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքական դիրքորոշում կունենան և ինչպես այն իրենց քվեարկությամբ կարտահայտեն նույն ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում սկզբունքայնությամբ, մեղմ ասած, աչքի չի ընկնում, և «Ծառուկյան» դաշինքը, որը թեև մեծապես աջակցեց Փաշինյանի վարչապետ դառնալուն, այնուամենայնիվ, չենք կարող բացառել, որ մեկ տարի անց ԲՀԿ-ն կարող է փորձել իշխանության գալ ՀՀԿ-ի, այսօրվա կոալիցիոն մյուս գործընկեր ՀՅԴ-ի հետ միավորում ստեղծելով։ Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքին, ապա այս ուժը խորհրդարանում հասկանալի պատճառներով եղանակ փոխել չի կարող և պարզապես կհայտնվի «խաղից դուրս» վիճակում:
 
Շատերի կարծիքով՝ հենց նման սցենարը բացառելու մտադրությամբ է պայմանավորված ԱԱԾ և ՊԵԿ կողմից հանրապետական օլիգարխներին ստուգումների թիրախում պահելը: Սակայն չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի կոմպրոմատների «պապկաները» թե՛ իրենց հաստությամբ, թե՛ բովանդակությամբ՝ անկասկած զիջում են Սերժ Սարգսյանի՝ 20-30 տարիների ընթացքում հավաքագրած և խնամքով պահպանվող «հավաքածուին» և հաստատապես Սարգսյանի «պապկաներն» ավելի ազդու են ապօրինությունների մեջ թաթախված հանրապետական օլիգարխիատի համար: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ օրակարգային խնդիրն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը մինչ այն պահը, երբ ՀՀԿ-ն, անցնելով հակագրոհի՝ կփորձի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությամբ, գործնականում հեռացնել Փաշինյանին զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ մինչ 2019 թվականի մայիսի 8-ը՝ երբ գործի կդրվի Սերժ Սարգսյանի պատրաստած  «դանդաղ ներգործության ականը»:
 
Ստելլա Խաչատրյան
 
դիտվել է 48538 անգամ
Լրահոս
22 Հուն
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա. «Հրապարակ»«Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին». «Փաստ»«Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների». «Փաստ»Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի Վոլոչկովան նոր՝ մերկ լուսանկար է հրապարակել Նարեկ Աբգարյանը ` առաջիկա մենամարտի մասին (տեսանյութ)Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկարներ) Հայտնի է Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԽորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում Հայտնի է, թե Պուտինն ու Թրամփը երբ կհանդիպենՉինաստանում լուսանկարել են նորացված Volkswagen Passat B8- ը (լուսանկարներ)Տենաս ԱԱԾ-ն, կամ Ոստիկանության ՀԿԳՎ-ն դիմակներով, ե՞րբ ա գնալու Մովսես Հակոբյանենց տունԿառավարությունը, այնուամենայնիվ, կոմպրոմիսի գնացել է Ծառուկյան դաշինքի հետ Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակել (տեսանյութ)Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը
Ամենադիտված