00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)Ամեն ինչ դեռ նոր է սկսվելու. Սարիկ Մինասյանը` Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշման մասինՍտեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում էՊուտինն Իսրայելը համարել է ռուսալեզու պետություն Հայաստանի առաջնություն. ավարտված խաղերի արդյունքները (տեսանյութ)ՃՏՊ՝ Աբովյան քաղաքում. կան տուժածներ Բաչկովն ու Հովհաննիսյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում են eBay-ում վաճառքի դրված Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են.ԿԲ Մեգան Մարքլը որոշել է օրինակ վերցնել Քեյթ Միդլթոնից. The Mirror

Ընտրություններին ընդառաջ Սասուն Միքայելյանը ցանկանում է քրեական աշխարհն իրենո՞վ անել

Երեկ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր` քրեական հեղինակություն, «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը և Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը թողել անփոփոխ:
 
Ներկայացված միջնորդության մեջ թերևս ամենաուշագրավը դրա տակ Սասուն Միքայելյանի ստորագրությունն է, ով հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, իսկ նման քայլը, մեղմ ասած, հակասում է թավշյա հեղափոխության նախանշած սկզբունքներին: Այդ սկզբունքներին համապատասխանում են, օրինակ՝ ԵԼՔ-ի երկու պատգամավորների՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի` այսօր ներկայացրած միջնորդությունը, որի շնորհիվ շուտով ազատության մեջ կհայտնվի «տոնածառի գործով» ձերբակալված Գևորգ Սաֆարյանը: Ընդ որում` առնվազն տարակուսելի է, որ քրեական հեղինակության ազատման միջնորդության տակ ստորագրել է 9 պատգամավոր, իսկ տոնածառի հագուստով Հանրապետության հրապարակ դուրս գալու մեղադրանքով կալանավորված երիտասարդի ազատ արձակման  համար «վիզ են դրել» ընդամենը երկուսը:
 
Գլխավոր հարցն այստեղ կայանում է նրանում՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջնորդությունը համաձայնեցված էր վարչապետ Փաշինյանի հետ, թե՞ սա պատգամավորի, այսպես ասած՝ անձնական նախաձեռնությունն է, որի հետևում հենց սեփական քաղաքական շահերն են: Եթե այս միջնորդությունը համաձայնեցված չէ, դա նշանակում է՝ այստեղից Փաշինյանի կողմից բազմիցս ահազանգած սաբոտաժի հոտ է գալիս: Քաջ գիտակցելով, որ տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն մեր երկրում ընտրություններին ձայների առյուծի բաժինը բերում է հենց կրիմինալ հատվածը, տարատեսակ տեղական քրեական հեղինակությունները և օրենքով գողերը՝ Միքայելյանը փորձում է «իրենով անել» այս կարևոր կապիտալը: Այս պարագայում՝ հասկանալի է Միքայելյանի շահագրգռվածությունը Նորատուսցի Ալիկի և նրա նմանների՝ ազատության մեջ հայտնվելու հարցում: Միքայելյանը հեղափոխության հաղթանակից հետո կարծես թե մնացել է խաղից դուրս վիճակում: Նա իր թիմակիցներից շատերի պես՝ պաշտոն այդպես էլ չստացավ, թեև սկզբնական շրջանում նրան ուղարկում էին ՊՆ, իսկ այնուհետև տեղեկություն տարածվեց, որ նա կստանա Կոտայքի մարզպետի պաշտոնը:  Միքայելյանի այս քայլը կարող է լուրջ գլխացավանք դառնալ վարչապետ Փաշինյանի համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չէ, երբ նրա թիմակիցները կարևորագույն հարցերում «մոռանում» են իր հետ խորհրդակցել: Հիշենք թեկուզ Ալեն Սիմոնյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելը և հաշված ժամեր անց դրանից հրաժարվելը: Թիմակցի այս որոշումը նույնպես անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի համար:
 
Եթե Միքայելյանի այս քայլը համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ, ապա հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել: Եթե նոր իշխանությունները փորձում են Սասուն Միքայելյանի միջոցով իրենցով անել քրեական աշխարհը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւմն է նրանց և նախկին իշխանությունների որակական տարբերությունը: Հայաստանում երկու տասնյակից ավելի գողականները սերտաճել են իշխանություններին: Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակն այդ կաստայացած համակարգը վերացնելն էր: Մի կողմից՝ հասկանալի է, որ առջևում ընտրություններ են, և քրեական աշխարհը գուցե նոր իշխանությունների համար ապահովի պայմանական ձայները, սակայն հասկանալի է, որ նրանց բերած 20 հազարը Փաշինյանի համար կարող է 200 հազար ձայնի կորուստ արժենալ, քանի որ վարչապետի թիկունքում այսօր հասարակության հենց այն հատվածն է, որը ցանկանում է Նոր Հայաստանում տեսնել օրենքի տառի և ոգու գերակայությունը, երբ օրենքը խախտող ցանկացած անձ, անկախ իր զբաղեցրած դիրքից, կենթարկվի պատասխանատվության. չէ՞ որ հենց արդարության պահանջն էր ընկած թավշյա հեղափոխության հիմքում: Եվ այսօր օրինախախտներին արտոնություններ տալը որևէ կերպ չի տեղավորվում Նոր Հայաստանի տրամաբանության մեջ, հակառակը՝ ամբողջությամբ համահունչ է նախկին իշխանությունների գործելաոճին: Առնվազն տարակուսելի է, երբ հեղափոխական թիմի ներկայացուցիչները ցանկանում են ազատ արձակել քրեական հեղինակությանը այն պարագայում, երբ նույն Ժիրայր Սեֆիլյանը դեռևս կալանքի տակ է: Դժվար է հավատալ, որ Նորատուսցի Ալիկն իր կյանքի ընթացքում ավելի մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին, քան Սեֆիլյանը:
 
Քրեական աշխարհին տրված «արտոնություն» կարելի է դիտարկել նաև  Էջմիածին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի վերադարձը: Նոր Հայաստանում Դոն Պիպոն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, չնայած այն հանհամանքին,  որ նրա թիկնապահները ոչ վաղ անցյալում 3 օր սեփական հաշվեհարդարն են տեսել իր մահափորձի մեջ կասկածվող այսպես կոչված «քիլլերների»  հանդեպ, նրանց բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել, ծեծ ու ջարդի ենթարկել և միայն 3 օր հետո հանձնել ոստիկանությանը: Մամուլում այս առթիվ բազմաթիվ հրապարակումներ եղան, սակայն այսքանից հետո էլ Դոն Պիպոն վերադառնում է՝ մնալով անպատիժ, մինչդեռ հասկանալի է, որ նա օր առաջ պետք է հարցաքննվեր, իսկ գործն էլ վերաբացվեր՝ անցնելով արդար դատական համակարգի պրիզմայով:  Սակայն նոր իշխանությունների կողմից այս քայլերը փոքր-ինչ ուշանում են: Այստեղ էլ հարց է, թե ո՞վ է այսօր Էջմիածնում «պահում» Դոն Պիպոյի թիկունքը: Սուրբ քաղաքում նրա ոդիսականի ֆոնին մամուլում ուշագրավ տեղեկություններ են տարածվում, թե Սասուն Միքայելյանը «աչք ունի» ԵԿՄ նախագահի պաշտոնի վրա և ցանկանում է զբաղեցնել գեներալ Մանվել Գրիգորյանի տեղը: Չի կարելի բացառել, որ այստեղ էլ Միքայելյանը փորձում է իր հարցերը լուծել՝ դիմելով քրեական աշխարհի ներակայացուցչի օգնությանը:
 
Ինչևէ, վարչապետ Փաշինյանի թիմում այս պահին չհամաձայնեցված գործողությունները և դրանց հետևանքով առաջացած հարցականներն ակնհայտ են, մինչդեռ հեղափոխության միջոցով իշխանության եկած թիմը պետք է դրսևորի շատ ավելի լայն կոնսոլիդացիա և կարգապահության ավելի բարձր մակարդակ, հակառակ դեպքում՝ խնդիրներն անխուսափելի են ...
 
  
Լրահոս
18 Սեպ
«Գահերի խաղը» միանգամից 10 պարգև է ստացել «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը Չեպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)Ամերիկացի տղամարդը երկու անգամ հաղթահարել Է քաղցկեղը և անսպասելիորեն միլիոնատեր դարձելՀավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր ԱլեքսանյանԱջափնյակի փոխթաղապետ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Էստոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ Բրեդ Փիթը` GQ ամսագրի նոր ֆոտոշարքումԻնչպես են Կապանի համայնքապետարանում նշել համայնքապետ Գևորգ Փարսյանի 34-ամյակը (տեսանյութ)Շաքրո Մոլոդոյը պաշտպանել է հայազգի օրենքով գող Արտեմ Սարատովսկուն Ռուս պատգամավորը դուրս է եկել նիստից և մահացելՌոբերտ Օղլաղչյանի սենսացիոն ասուլիսն՝ այսօր (տեսանյութ) Մխիթարյանի տրանսֆերն օգնել է փրկել քենիացի կորած տղային (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Քենդալ Ջենները շիկահեր է դարձել (լուսանկար, տեսանյութ)Երևանում Niva-ն մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. վերջինս էլ բախվել է BMW-ինԵրևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է Հնդկաստանում նկարահանել են չորս կատուների և կոբրայի «ճակատամարտը» (տեսանյութ) Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ) Ձեռքի երակների գծերով անձի նույնականացման համակարգ է մշակվել Չինաստանում Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա. Armlur.am Սելֆին փրկել է 28-ամյա իռլանդուհու կյանքը (լուսանկարներ) Սիսիանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել (տեսանյութ)Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի Պորոշենկոն քնել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ (տեսանյութ) Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրգործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. Ռուբեն Հայրապետյան Բջնի գյուղում այրվում է երկու տուն. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Ամեն ինչ դեռ նոր է սկսվելու. Սարիկ Մինասյանը` Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշման մասինԼոռու մարզում ընթացող Opel-ի հետևի դռնից վայր ընկած 21-ամյա ուղևորին հոսպիտալացրել են սանավիացիայի ուղղաթիռով Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. Արմեն ԱշոտյանԱննա Հակոբյանը «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավորները իտալացի գործընկերներին հրավիրել են Հայաստան Ոստիկանները բացահայտել են Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի. 168.am Թրամփը «Նյու Յորք Թայմս»-ը համարել է ժուռնալիստական աղետ Անթույլատրելի եմ համարում երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն. Արման Թաթոյանը` տարածված տեսանյութի մասինՆովոսիբիրսկում կայծակը երկու անգամ հարվածել է ընթացող մեքենային (տեսանյութ) Ո՞ւմ հաշվին են կառավարության անդամները մեկնում ԱՄՆ «Փյունիկ»-ը հաղթեց «Գանձասար Կապան»-ին (տեսանյութ)Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 վիրավորԿա՞ տենց մարդ, որ իմ հետ քնել ա փողով. Շպռոտ (տեսանյութ)ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը հաստատում են, որ Արցախը պատկանում է հայերին. Հայ դատի հանձնախումբ Այդ պարզ հարցերին վարչապետի աշխատակազմը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի կարողացել պատասխան գտնել. Գեղամ Մանուկյան Բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ. Կադաստրի կոմիտե Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում էՊաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ Պուտինն Իսրայելը համարել է ռուսալեզու պետություն Հայաստանի առաջնություն. ավարտված խաղերի արդյունքները (տեսանյութ)Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին
Ամենադիտված
5 սեքս-դիրքեր այն կանանց համար, ովքեր հոգնել են լինել տղամարդու ներքևում (լուսանկարներ) Ամբողջովին մերկ Քայլի Ջենները` սիրելիի գրկում (լուսանկար)«Ժողովուրդ». Գաղտնալսման գործը բացահայտվել էԱրթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ. politik.am Վարորդը քնել է 100 կմ/ժ արագությամբ ընթացող Tesla-ի ղեկին (տեսանյութ)Ռուս երկրպագուհին բասկետբոլային խաղի ժամանակ իր տեսքով շփոթեցրել է մեկնաբանին (տեսանյութ)Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը. Irakanum.amՆիկոլ Փաշինյանի դուստրը և որդին Երևանում թիկնազորով զբոսնում են (տեսանյութ)Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա. Armlur.am «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է