00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

ԵՊՀ հյուրատունը բաղդադե փտած առաստաղներով, ժանգոտած սանհանգույցներով ոչ պիտանի շենք է եղել. Համբարձումյանները պնդում են՝ էժան չեն գնել

Օրեր առաջ ԼՈւՐԵՐ.comհրապարակել էր «ԵՊՀ հյուրատան գործը՝ վարչապետի սեղանին. ինչպե՞ս Արամ Սիմոնյանը շենքը գրոշներով վաճառեց Դերժավայի Արկադին (փաստաթղթեր)» վերնագրով ծավալուն հոդված, որին մեկը մյուսի հետևից սկսեցին արձագանքել թե' գնորդը, թե' ԵՊՀ-ն:

Բանն այն է, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզաբանում ստանալու գույքի վաճառքի իրավական ակտի մեջ նշված՝ 1 899 686 126 դրամ սկզբնական արժեքով դրույթի վերաբերյալ: Ինչպես նաև նույն հարցով դիմել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որպեսզի վերջինս տրամադրի տեղեկատվություն վերոնշյալ անշարժ գույքի օտարման պայմանագրում գնի վճարման տարաժամկետ եղանակ նախատեսելու պատճառների մասին, ինչպես նաև տրամադրի տեղեկատվություն, թե պայմանագրով նախատեսված 20 160 000 000 դրամը «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի կողմից ԵՊՀ-ին վճարվե՞լ է, և եթե այո, ապա ե՞րբ է վճարվել: 

Վերոնշյալի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանում է ստացել «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ից: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաքաղաքացիների մտահոգությունները փարատելու նպատակով «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն ներկայացնում է հստակ փաստեր՝ ԵՊՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեի հյուրատունը (այսուհետ նաև՝ Հյուրերի տուն) ձեռք է բերվել Համբարձումյանների ընտանիքի կողմից: Այդ նպատակով հիմնադրվել է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ընկերությունը, որը հետագայում մասնակցել է Հյուրերի տան օտարման մրցույթին, որը մեկնարկել է 2015թ. օգոստոսի 5-ին: Նշված հրապարակային մրցույթի 07.09.2015թ. թիվ 1 արձանագրության համաձայն (կցվում է) «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է գնային առաջարկ 2.160.000.000 դրամի չափով (որը 2015թ.-ին ՀՀ ԿԲ փոխարժեքով կազմել է մոտ 4.6 միլիոն ԱՄՆ դոլար), որն, ինչպես հետագայում պարզվեց, եղել է ոչ միայն ամենաբարձր գնային առաջարկը, այլև՝ միակն այդ մրցույթում»:

«ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն նշում է, որ մրցույթով Հյուրերի տան սահմանված նվազագույն (մեկնարկային) գինը կազմել է 2.143.800.000 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական գույքի գույքագրման և արժեքի գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատման ակտի, որն իրականում վաճառվող շենքի իրական շուկայական արժեքից ավելի բարձր էր, քանի որ ԵՊՀ Հյուրերի տունը տասնամյակներ շարունակ չի վերանորոգվել և գտնվել է անմխիթար վիճակում՝ բաղդադե առաստաղները փտած, սանհանգույցները անսարքին և ժանգոտած, շահագործման համար ոչ պիտանի վիճակում, իսկ շենքի նկուղը բազմիցս լցվել է ջրով և մշտապես գտնվել խոնավ վիճակում, ուստի շենքը ներսից դարձել էր շահագործման համար ոչ պիտանի. «Շենքը գնելով՝ ընկերությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներքին մասը պետք է հիմնովին վերանորոգվի: Ուստի միանգամայն հասկանալի է, թե մրցույթին ինչու մասնակիցներ չեղան, որոնք թերևս, կցանկանային «գրոշներով» գույք գնել: Չնայած դրան, «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության կողմից որոշում կայացվեց կյանքի կոչել մի նախագիծ, որի համաձայն 2017թ. սեպտեմբերից Հյուրերի տան շենքը հիմնովին վերակառուցվում է և 2019թ.-ին շահագործման կհանձնվի 5-աստղանի («Ինտերկոնտինենտալ Հոթել Գրուպ» համաշխարհային ապրանքային նշանի ներքո), որը ոչ միայն կապահովի ՀՀ քաղաքացիներին բարձր վարձատրվող հարյուրավոր նոր աշխատատեղերով, այլև կհամալրի Հայաստանի բարձրակարգ հյուրանոցների շարքը, ինչը, վստահ ենք, կխթանի զբոսաշրջության ավելացումը մայրաքաղաքում: Մրցույթի անցկացման մասին Ընկերությունը տեղեկացել է «azdarar.am» հրապարակային ծանուցումների կայքից (ծանուցումը կցվում է՝ https://www.azdarar.am/announcments/org/131/00107063/ Համապատասխան հայտը ներկայացրել է 03.09.2015թ.»,- պարզաբանում է ընկերությունը:

Ըստ ընկերության՝ մրցույթում հաղթող ճանաչվելով՝ ընկերության հետ ԵՊՀ հիմնադրամը 16.09.2015թ.-ին կնքել է առուվաճառքի պայմանագիր, որին դեռ մրցույթի անցկացման ժամանակ նախորդել է ընկերության կողմից կատարված 107.2 միլիոն դրամ նախավճարի բանկային փոխանցումը՝ որպես մրցույթին մասնակցելու նախապահանջ: Հետագա 5 ամիսների չափաբաժիններով՝ 410.5 միլիոն դրամի ամսական փոխանցումներով, 2016թ. փետրվարին ամբողջությամբ վճարվել է շենքի վաճառքի արժեքը.

«Ավելին, առուվաճառքի պայմանագրի պարտավորվել է մինչև 2019թ.-ը կատարել 2.4 միլիարդ դրամի ներդրումներ (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար), սակայն նախագծի ավարտին դրանց չափը զգալիորեն ավել կլինի /կամ՝ դրանց չափը կգերազանցի 3.5 միլիարդ դրամը/: Նշենք, որ շենքի վերակառուցման շրջանակում առ այսօր արդեն իսկ կատարվել է մոտ 1 միլիարդ դրամի ներդրում: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ հոդվածում վկայակոչված՝ Հյուրերի տան տակի պետական «տարածքը զբաղեցրած գարեջրատունը» իրականում Հյուրերի տան նկուղը զբաղեցրել է օրենքին հակասող՝ «Գույքի ԱՆՀԱՏՈՒՅՑ օգտագործման պայմանագրով», որը 16.05.2003թ. ստորագրվել է ԵՊՀ նախկին ներկայացուցչի և «գարեջրատան» տնօրեն Հարութ Ղազարյանի կողմից: Նշված պայմանագրով ԵՊՀ-ին պատկանող պետական տարածքը բոլորովին անհատույց տրամադրվել է «Շանտան» ՍՊԸ-ին (գարեջրատանը) 20 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածում «Շանտան» ՍՊԸ-ի փայատեր-մասնակիցներ են հանդիսացել վերը նշված Հարութ Ղազարյանը և Արթուր Մարտիրոսյանը:

Հարկ է նշել, որ 2015թ. սեպտեմբերին գնելով Հյուրերի տունը՝ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել գարեջրատան սեփականատերերի հետ առ այն, որ «Շանտան» ՍՊԸ-ից վարձավճար չի գանձվելու և ընկերությունը չի խոչնդոտելու «գարեջրատան» գործունեությանը մինչև շինարարական աշխատանքների սկիզբը, որի դիմաց ընկերությունն ակնկալում էր, որ շինարարական աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ «Շանտան» ՍՊԸ-ն կազատի տարածքը: Չնայած Ընկերությունը պահեց իր խոստումը և մինչ շին. թույլտվությամբ սահմանված աշխատանքների սկիզբը՝ 15.08.2017թ.-ը, որևէ կերպ չխոչնդոտեց գարեջրատան աշխատանքներին, ի թիվս այլի տնտեսելով գարեջրատան համար 2 տարվա վարձավճարի գումարը, որն ամենացածր շուկայական արժեքով կկազմեր մոտ 20 միլիոն դրամ, սակայն «Շանտան» ՍՊԸ-ն չպահեց իր խոստումը. տարբեր տեսակի բողոքներով և հայցերով փորձեց և մինչ օրս էլ փորձում է խոչնդոտել «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության կառուցապատման աշխատանքներին: Ամիսներ առաջ «Շանտան» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան իրեն չվերաբերող շին. թույլտվությունը վիճարկելու հայցով, որն, ի դեպ, ՀՀ վարչական դատարանի կողմից մերժվել է»,- ասվում է պարզաբանման մեջ և ընդգծվում՝ ներկայումս «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, «Շանտան» ՍՊԸ-ից անցած 2 տարիների վարձավճարի գումարը բռնագանձելու պահանջով»:

Նշենք նաև, որ մեր հրապարակումից հետո պարզաբանում հրապարակեց նաև ԵՊՀ-ն, որտեղ նշվում էր, որ վաճառքի գինը որոշել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը, ոչ թե ԵՊՀ-ն: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կրկին զրուցեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով ասաց, որ այս ամենն արդեն հուսադրող է:

դիտվել է 3507 անգամ
Լրահոս
25 Հուն
Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը Վարչապետի մոտ քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ Թե ինչու Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չպետք է շարունակեն պաշտոնավարելԵրգիչ Անդրեն վերջապես ցույց է տվել սիրելիին. լուսանկարներ Հայտնի է, թե ով կղեկավարի ԷջմիածինըՈստիկանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն ծեծելու համարՍաուդիան Արաբիա-Եգիպտոս՝ 2։1. թիմերը լքեցին պայքարը (տեսանյութ)Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմասնությունները (լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանին ոստիկանությունն է բերման ենթարկել. նոր մանրամասներ5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՀրաժարվելով կոսմետիկ միջոցներից տեսաբլոգերը խնայել է տարեկան 4000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին` Սերժի ՎաչոյինՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՀոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանը բերման ենթարկվեց. բացառիկ տեսանյութՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)Ինչպե՞ս եղավ, որ ծակ շալվարով եկան պաշտոնի, և պարզվում է, որ միլիոնատերեր են. Լևոն ԲարսեղյանԿողոպուտ «Գաֆրի» ոսկու սրահում. փախչելիս վնասել են մեծ թվով թանկարժեք ավտոմեքենաներ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Կորած երեխային նկատել են Երևանի Վաղարշյան փողոցում «Կարմիր գծերը» ներկել եռագույն՝ դարձնելով դրանք հանրային տարածքՀայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը Պորտուգալիայի ընտրանին նախապատրաստվում է Իրանի դեմ խաղին (լուսանկարները)«Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող մեզ չանհանգստացնել». Վյաչեսլավ ՎոլոդինԲժիշկներն այլևս չեն ուզում «նալոգ» տալ. Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը շիկացել են Լենա Նազարյանի գրառումը Մանվել Գրիգորյանի առանձնատան կենդանիների մասինՄունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ոստիկանությունը կրկին «Էլլիպս»-ում է
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկՀրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետին