Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ)
ԼուսանկարներDaily Mail-ը գրում է, որ հունիսի 17-ին ՌԴ Մոսկվայի մարզի գոլֆ-ակումբներից մեկում տեղի է ունեցել շինարարական ոլորտի մագնատ, 55-ամյա ռուս գործարար Ալեքսանդր Չիգիրինսկու դստեր հարսանյաց արարողությունը: Հարսանյաց արարողության վրա ծախսված գումարի չափը՝ 1,2 մլն ֆունտ ստերլինգ։
Նշվում է, որ 18-ամյա Իրինա Չիգիրինսկայան ամուսնացել է Արխանգելսկի նահանգապետի նախկին տեղակալ Ալեքսանդր Միրելիի որդու՝ Մորիս Միրելիի հետ:
Իրինան ժանյակներով ու թանկարժեք քարերով զարդարված շքեղ հարսանյաց զգեստ է կրել. 165.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ զգեստի հեղինակը հայտնի լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադն է:
Պսակադրության արարողությունն անցկացվել է հրեական ավանդույթի համաձայն, այնուհետև զույգի բարեկամներին ու ընկերներին հրավիրել են արարողությունների սրահ։
Հարսանյաց արարողությունը, որին ներկա է եղել 1.500 հյուր, վարել են Մաքսիմ Գալկինն ու Նիկոլայ Բասկովը: Նորապսակներին ու նրանց հյուրերին իրենց ելույթներով զվարճացրել են հայտնի աստղեր Գրիգորի Լեպսը, Վալերի Մելաձեն, Իգոր Կրուտոյն ու Սերգեյ Շնուրովը: