Եթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. Աղազարյան Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ 

Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ

Հայաստան

Տեղահանվածների ինտեգրման նպատակով Փախստականների միջազգային օրն ապրիլյան պատերազմից հետո Թալիշից և Մատաղիսից տեղահանվածներն անցկացրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր այցելություններով: Այցի ընթացքում տեղահանված ընտանիքների երեխաները տեղացի երեխաների հետ նաև միջոցառում կազմակերպեցին՝ փախստականների խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:

Այցը կազմակերպել էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն ՝Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի  աջակցությամբ:

«Այս տարի Փախստականների միջազգային օրը խորհրդանշական է: ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իրականացնում է ակցիա, որով ուզում է գրավել ավելի շատ դոնորների նրանց աջակցելու համար: Գրասենյակն իր աշխատանքը նվիրում է փախստականներին՝սկսած հրատապ օգնությունից մինչ նմանատիպ մշակութային այցեր»,-ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Հրատապ օգնության ծրագրերով ուշադրությունն առավել շատ սևեռում են նոր փախստականների վրա, ովքեր բնակարանային և առողջապահական խնդիրներ ունեն: Փախստականների մեծ հոսք է եղել Ադրբեջանից, ներկայում Իրաքից, Սիրիայից: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Թալիշ և Մատաղիս գյուղերից եկել են 2000-2500 տեղահանված մարդիկ, թեև նրանցից ոմանք հետ են վերադարձել: Գրասենյակը տեղահանված անձանց տրամադրում է ինչպես բնակարանային վարձի փոխհատուցում, այնպես էլ հոգեբանական, սոցիալական աջակցություն: Բացի այդ տարբեր ծրագրերի շրջանակում օգնում են ձեռք բերել որոշակի հմտություններ՝ վարսահարդարի, դիմահարդարի և այլն, և գումար վաստակել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր այցելության էին եկել հիմնականում տեղահանված թալիշցիներ, ովքեր մեծ մասամբ բնակություն են հաստատել Չարենցավանում, Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում: Նրանք այցելեցին Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոցի տաճար, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ: Շրջայց եղավ նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպություն, որտեղ տեղահանված երեխաներն իրենց ձեռքով գաթա թխեցին: Երեխաներն այնտեղ հանդես եկան նաև երաժշտական համարով, որը պատրաստել էին «Փախստականների  ինտեգրում կրթության միջոցով» համայնքների մոբիլիզացիայի ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ն այդ ծրագրի իրականացման համար Չարենցավանում վերանորոգվել  և կահավորվել է  տեղի դպրոցի կողմից հատկացված դասասենյակ, տրամարդել է համակարգիչներ և այլ սարքավորումներ: Իսկ երեխաների, նաև մեծահասակների հետ կամավորությամբ և մեծ սիրով աշխատում է Անահիտ Միրզոյանը:

Ապրիլյան քառօրյայի օրերին Թալիշից տեղահանված ու Արարատ քաղաքում հաստատված Գոհար Ղալափյանը ճանաչողական այցին եկել էր երեք որդիների հետ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և«Առաքելություն Հայաստան»-ի հետ նման էքսկուսիայի մասնակցում են արդեն երկրորդ անգամ: «Այսպիսի միջոցառումներ են կազմակերպում մեզ համար: Երբ իմացա, խնդրեցի, որ մեզ էլ ընդգրկեն: Մեծ սիրով ընդգրկեցին: Նախորդ տարի աշնանը գնացել էինք Դիլիջան: Շատ հետաքրքիր էր: Նման այցերի շնորհիվ երեխաները շփվում են մյուսների հետ, ինտեգրվում»,-ասաց Գոհարը:

Իզաբելլան, ով կյանքի բերումով արդեն երկրորդ անգամ է փախստական դարձել, նշեց՝ այցի ընթացքում ոտք դրած ամեն եկեղեցում խնդրել է, որ այլևս փախստականներ չլինեն:

Տեղահանվածներին աջակցելու հարցում ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն, իսկ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն ապահովում է ծրագրերի իրականացումը: Կազմակերպությունը տրամադրում է նաև տեղահանված ընտանիքների տան վարձերը: Կազմակերպության սոցիալական աշխատողները և հոգեբանները ևս մեծ աշխատանք են կատարում ինչպես Չարենցավանում, այնպես էլ Հրազդանում, Գեղարքունիքի մարզում:  «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական աշխատող Մագդա Խչոյանն առանձնացրեց փախստականների և տեղահանվածների աշխատատեղի խնդիրը: «Չարենցավանում են շատերն ապրում, իսկ այնտեղ աշխատատեղեր շատ չկան: Ստիպված գալիս են Երևան: Երբեմն նաև փաստաթղթային խնդիրներ են լինում: Գնահատում ենք կարիքն ու աշխատում ենք մեղմել բոլոր խնդիրները»,-եզրափակեց նա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. ԱղազարյանԱվագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել ենՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններըԼիազոր նորմ է սահմանվելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող վճարումները կատարելու համարՄասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին
Ամենադիտված