00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԵրևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը

Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ

Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել` պետական ծրագրերի շրջանակներում պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել էր  9 քրեական գործ՝ ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում մարզի տարբեր համայնքների հողօգտագործողներին պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի ցուցումով նշված 9 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների մեխանիզմը, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը և դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից,  առանց մրցույթ կազմակերպելու, 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ:

Պարզվել է, որ «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Վրաստանից տոննայի հաշվարկով, 1 տոննան 340 ԱՄՆ դոլարով, ձեռք է բերել ազոտական պարարտանյութ, որը պետք է ներմուծվեր 50 կգ-անոց պարկերով։ Իրականում ներմուծված  պարկերն ունեցել են ավելի քիչ ծավալ, սակայն շահառուներին՝ գյուղացիներին, իրացվել են որպես 50 կգ.-անոց  պարկեր և արդյունքում, նախնական հաշվարկներով, խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 158 միլիոն 400 հազար ՀՀ դրամ գումար։

Չարաշահումների այլ մեխանիզմ է բացահայտվել ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ներկրման և բաշխման գործընթացում։ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը, 2015 թվականի ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար:

Ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա՝ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումների հնարավոր այլ դրսևորումները, դրվագները բացահայտելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 5201 անգամ
Լրահոս
26 Սեպ
ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Թուրքիայի բռնապետը արհամարհե՞լ է Թրամփին ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին Կենդանակերպի ամենաանկախ կանայք Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը Թրամփը ՄԱԿ-ում խոսեց, որպես աշխարհի միակ գերտերության նախագահ Ֆոտոշարք․ մերկ բալետը՝ Նյու Յորքի տանիքներում. մեծերի համար ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ Հարոյանը որպես ավագ օգնել է «Ուրալ»-ին հաղթել Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաներըԿառավարության նախկին աշխատակցուհին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին և նոր մանրամասներ հայտնում. Ինչ է կատարվում կառավարության ներսումՈստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (տեսանյութ) Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց. քանի տարի է սպառնում նրան՝ մեղադրանքն ապացուցելու դեպքում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում. հայտարարությունՎարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենի հետ Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին «Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ Բաթումում տոնել են ՀՀ անկախության 27-ամյակը Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԹուրքիայում տոննաներով ձուկ է գետի ափ նետվել (տեսանյութ) Անատի Սաքանյանի նոր սեքսուալ ֆետոշարքը Երևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին Սանկտ Պետերբուրգի բնակչուհին յուրահատուկ կերպով «պատժում» է անվայել պահվածքով տղամարդկանց (տեսանյութ)«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Քլոե Քարդաշյանի նոր ու գայթակղիչ կերպարը Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը Լիլուն կրքոտ հոլովակ է հրապարակել Չի՛ կարելի հայ զինվորներին Սիրիա ուղարկել. Տիգրան Խզմալյանը բողոքի ակցիա է կազմակերպել
Ամենադիտված