Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է ընկերական մրցաշարի անդրանիկ խաղում:
Լիբանանում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը հավասար և լարված պայքարում 63-72 հաշվով պարտվեց Քաթարի ազգային հավաքականից:
Ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին)՝ Լիբանանի հավաքականի հետ: