Lurer.com | Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սերենա Ուիլյամսը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)Լուկակուի նոր թանկարժեք մեքենան (լուսանկարներ)Նեյմարի ընկերուհին ՊՍԺ-ի խաղին (լուսանկարներ)Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (լուսանկար)Նոր Հայաստանի առաջին ահազանգըԼևոն Վահրադյանը դիմավորել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներինԶինծառայությունից կաշառքով ապօրինի ազատել են. երեք անձ ձերբակալվել էՄիլիոնատեր Յոլչյանն ազատվել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետի պաշտոնիցԶիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը«Ռեալ»-«Աթլետիկո». բուքմեյքերական կանխատեսումներ

Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործություն դրսևորելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N դիվիզիայի հրամանատար, որտեղ ֆինանսական ծառայության պետի պաշտոնը 2002 թվականից զբաղեցրել է հարազատ եղբայրը՝ կոչումով մայոր։

Նկատի ունենալով, որ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրի 115-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական ծառայության պետը գտնվել է նույն զորամասի (տվյալ դեպքում՝ դիվիզիայի) հրամանատարի անմիջական ենթակայության ներքո՝ մայորը ֆինանսական ծառայության պետ է նշանակվել այլ զորամասում՝ այդպիսով դուրս գալով եղբոր անմիջական ենթակայությունից։ Իսկ նրա փոխարեն դիվիզիայում կատարվել է այլ նշանակում։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելու համար, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը։ Այն է՝ եղբոր տեղափոխության հրամանի առկայության պայմաններում, իր ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարական կազմին հանձնարարել է, որ եղբայրը շարունակելու է կատարել դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, ինչի արդյունքում դիվիզիայում ծառայությունն իրականացնելու դիմաց սահմանված ամենամսյա լրավճարները 2013-2016թթ. փոխանցվել են գնդապետի եղբոր հաշվեհամարին:

Բացի այդ, ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելով, դրսևորել է իշխանության անգործություն, որի հետևանքով անզգուշությամբ պետությանը պատճառվել է ծանր նյութական վնաս:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը, 2013-2016թթ. կատարելով ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ:

Հայտնել էինք նաև, որ մայորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը:

Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նաև նախկին հրամանատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 4494 անգամ
Լրահոս
15 Օգոս
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության հետևանքով Նյու Յորքի բորսաների ինդեքսները նվազել են Արթիկ քաղաքում բեռնատար է կողաշրջվել Սկանդալային երգչուհի Ջուսը երկրպագուներին շոկի է ենթարկել իր նոր՝ իրոկեզ սանրվածքով (լուսանկարներ) Քաբուլի կրթական հաստատությունում պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II» Սերենա Ուիլյամսը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը Լուկակուի նոր թանկարժեք մեքենան (լուսանկարներ)Նեյմարի ընկերուհին ՊՍԺ-ի խաղին (լուսանկարներ)Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է «Դոն Պիպոյի» կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է․ պաշտպանը որոշումն անօրինական է համարում Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զրահատեխնիկայի միջոցով հաղթահարել են ջրառատ գետերը և արգելքները ՔԿԾ պետի տեղակալը ՔԿՀ-ներում հերթապահ խմբերի պատասխանատու հերթապահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս»-ում հատվել է 282 ծառ . մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից Մանե Թանդիլյանը խոսել է նպաստների հասցեականությունն ապահովելու անհրաժեշտության մասին Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել Արդարադատության նախարարությունը գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսը. Արտակ Զեյնալյան Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ ձերբակալվել է Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (լուսանկար)Նոր Հայաստանի առաջին ահազանգըԼևոն Վահրադյանը դիմավորել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներինՍԴՀԿ-ն միանում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան Զինծառայությունից կաշառքով ապօրինի ազատել են. երեք անձ ձերբակալվել էՄիլիոնատեր Յոլչյանն ազատվել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետի պաշտոնիցԷմիլի Ռատակովսկին բացել է իր կուրծքը ընթրիքի ժամանակ (լուսանկարներ)Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը«Ռեալ»-«Աթլետիկո». բուքմեյքերական կանխատեսումներՓաշինյանը հանում է «ականները» «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում. Էմմին կշարունակի Նադեժդա Սարգսյանի աշխատանքըԻսակովի պողոտան դարձել է մահվան պողոտաՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները մեկնել են Թել-Ավիվ (տեսանյութ)Ինչո՞ւ, որովհետև ազգանունս Ֆարմանյան է, օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունըԱռաջին հետկանչը. նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից Միջոցներ են ձեռնարկվում սրճեփ սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Մահացել Է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել (լրացված) Նոր ստեղծվող կուսակցությունը խորհրդարան չանցնելու դեպքում պատրաստվում է հեղափոխություն անելՆիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելՌոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր ՍողոմոնյանԿառավարության շենքում ռումբ կա. ահազանգՖեդերերը շարունակում է պայքարը (տեսանյութ)
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին