Lurer.com | Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում

 Մեղրաբլիթ, թանապուր, լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով բուսական պահածոներ, հուլիսից- սեպտեմբեր ամիսներին վարունգ և լոլիկ. ՀՀ զինված ուժերի սննդակարգում փոփոխություններ են իրականացվում:

Լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն ասաց, որ զինծառայողների սննդակարգում նորամուծություններ իրականացնում են ամեն տարի:

«Նոր ճաշատեսակների ու սննդատեսակների ավելացումներ են լինում՝ նպատակ ունենալով զինծառայողների ռացիոնում ավելի շատ ներդնել ազգային ուտեստներ: 2018 թվականին անձնակազմի սննդակարգում՝ առաջին գծում, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին պատրաստի վիճակում հատկացնում ենք թանապուր: Ռեզերվային զորամասերում, որտեղ իրականացվում է անձնակազմի կերակրումը ճաշարանային պայմաններում, հատկացնում ենք մածուն՝ թանապուր պատրաստելու համար»,- նշեց գնդապետ Մարգարյանը:

Նրա խոսքով, նոր ճաշատեսակներ կան նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի չափաքանակներում: Արդեն իսկ հատկացվում է նոր՝ երեք տեսակի բուսական պահածո, որոնք լինելու են՝ լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով: Պարենային ծառայության պետն ընդգծեց, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները բավականին լավ են գնահատել այդ պահածոները և գոհ են մնացել:

«Քաղցրավենիքի հատկացման հետ կապված նույնպես փոփոխություններ են եղել՝ ավելացվել է մեղրաբլիթ, 1 զինծառայողի հաշվարկով՝ 30 գրամ: Հուլիսից-սեպտեմբեր ամիսներին, որպես սեզոնային բանջարեղեն, զորամասերին և առաջնագծին հատկացնում ենք լոլիկ և վարունգ՝ մեկ զինծառայողի հաշվարկով՝ օրական 40 գրամ: Պլանավորում ենք նաև սեպտեմբեր ամսին խնձոր հատկացնել»,- ասաց Արա Մարգարյանը:

Նա հավելեց, որ անկախ զինծառայողի գտնվելու վայրից՝ բոլորի համար սահմանված է օրական սննդամթերքի չափաքանակ: Տարանջատվում են միայն առաջնագիծը և ստացիոնար պայմանները, այսինքն՝ ռեզերվային զորամասերը որպես ճաշարան:

«Առաջնագծի բոլոր զինծառայողների՝ սպաների, ենթասպաների, պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված է նույն սննդակարգը: Աառաջնագծի սննդակարգը բաղկացած է 7 տեսակի ձավարեղենային, մսաբուսական պահածոներից, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր տեսակի ձավարեղեններ՝ համակցված մսով: Կան նաև բանջարեղենային ռագուներ, որտեղ բացի բանջարեղենից մսի տեսականի նույնպես կա, մսի պահածոներ, քաղցրավենիք: Ստացիոնար պայմաններում կերակրում իրականացվում է այլ կերպ՝ ճաշատեսակները պատրաստվում են ձավարեղենից, հում բանջարեղենից և տարբեր տեսակների մսեղենից: Այս պայմաններում անձնակազմի համար ուտեստները պատրաստվում են եփման եղանակով, սակայն առաջնագծում լինում են ֆաբրիկատներ, կիսաֆաբրիկատներ ու թարմ բանջարեղեն»,- շեշտեց  Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետը:

Անդրադառնալով զինվորին հատկացվող ուտելիքի չափաքանակներին՝ գնդապետ Մարգարյանը հավելեց, որ դրանք մշակելիս հաշվի է առնվել օրվա հասանելիք կալորիականությունը՝ միջինում 75-80 կգ կշռող մեկ զինծառայողի համար: Այսինքն՝ մեկ զինծառայողի համար հասանելի է օրական 3800-4200 կկալ և այս չափաքանակները մշակվել են ռազմաբժշկական մասնագետների կողմից:

Եզրափակելով խոսքը՝ Արա Մարգարյանն հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է զինծառայողների ռացիոնում չորացված մրգեր ավելացնել: 

դիտվել է 6755 անգամ
Լրահոս
19 Օգոս
Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար ԱշտարակումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան 70 դիակ հանրակացարանի դիմացԲացառիկ երևույթ. Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. ահա, թե երբ Ողբերգական դեպք Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Սուրենյանի կանխատեսումըԴաժան ճշմարտություններ Խոյերի մասին (գրված Խոյի կողմից) Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը (տեսանյութ) Պրեմիերա. Անի Երանյան «Only you» (տեսանյութ)Վլադիմիր Պուտին-Անգելա Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրըԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջՄասիսում քաղաքացին ինքնահրկիզվել էԱռաջիկա 5 օրերին անձրեւ է սպասվում«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքինԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբԱյսօր հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունցել «Շանգրի Լա» խաղատան դիմաց (լուսանկարներ)Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների ինքնությունը հայտնի էՀայաստանի կառավարության աջակցության ցույց Գլենդելում (տեսանյութ)Աստղագուշակ` օգոստոսի 19-ի համարՀայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքինՀնդկական էկզոտիկա. Պրիանկա Չոպրան Մումբայում անցկացրել է հարսանեկան արարողությունըՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտԵրգիչ Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)Լուսանկարչի «հրաշագործությունները» (լուսանկարներ)Նազենի Հովհաննիսյանի ռետրո լուսանկարը Սիցիլիայից (լուսանկար)ՄԻՊ-ը անցումային արդարադատության մարմինների ձևավորվման և դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություն է տարածելՌունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)Վլադիմիր Պուտինը հարսանիքի ժամանակ զվարճացել է Ավստրիայի արտգործնախարարի հետ (տեսանյութ, լուսանկար) Օրվա տեսնյութը․ Զվարճալի չստացված կադր «Կեղտոտ պարեր» ֆիլմից (տեսանյութ)Աղանդերներ, որոնց գներն անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե ՀովհաննիսյանՀյուսիսափայլը՝ տիեզերքից (լուսանկարներ) Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել ՍիրիաՊուտինը մասնակցում է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանեկան արարողությանը Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...