Lurer.com | Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Կնյազ Ու.-ի, Ջամալ Գ.-ի ու Ռոմիկ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:
1992 թվականի ապրիլին ծնված Կնյազը իր համագյուղացի ընկերներ Ռոմիկի ու Ջամալի հետ մեղադրվում է խմբի կազմում անչափահաս՝ 1999 թվականի մարտին ծնված աղջկա՝ Աննա Ռ.-ին (անունը փոխված է) առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Կնյազ Ու.-ն նախապես համաձայնության է եկել ընկերների՝ Ռոմիկի ու Ջամալի հետ և 2017 թվականի հունվարի 12-ին, ժամը 14-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի «Օպել» մեքենայով գնացել է Աննայենց գյուղ:
Օգտվելով Աննայի հոր՝ տանից բացակայելու հանգամանքից՝ Կնյազը ««ֆիզիկական բռնություն գործադրելով՝ գրկելով, այնուհետև քաշքշելով ու հրելով» անչափահաս Աննային, վերջինիս կամքին հակառակ, դուրս է հանել թոնրատնից, նստեցրել է «Օպել» մեքենան:

Այդ ընթացքում Ջամալն ու Ռոմիկը հրել-հեռացրել են Աննայի մորն ու քրոջը, որպեսզի նրանք չխանգարեն Կնյազին:
Վերջինս ընկերների հետ բացահայտ առևանգելով Աննա Ռ.-ին՝ տարել է իր բարեկամի տուն, այնտեղից տարել է Աբովյան, որից հետո, իմանալով, որ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն, հորեղբոր հետ աղջկան տարել է ոստիկանություն:
Կնյազն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե Աննային տեսել է բարեկամի նշանադրության ժամանակ ու հավանել է: Իմացել է, որ նա չափահաս է դառնում, ու՝ որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա հետ ամուսնանալ:

Որոշել է, որ ինքն է ամուսնանալու այդ աղջկա հետ: Այդ մասին հայտնել է իր հորեղբորը, վերջինս խոսել է աղջկա հոր հետ, բայց նա իր համաձայնությունը չի տվել:

Ըստ Կնյազի՝ ինքն այլևս չի փորձել այդ հարցով խոսել աղջկա հոր հետ, որոշել է աղջկան «փախցնել» և հետն ամուսնանալ: Իր ընկերներ Ջամալին ու Ռոմիկին ասել է այդ մասին, բայց նրանց ներկայացրել է, թե աղջիկը համաձայն է իր հետ «փախչել», իրենց ամուսնությանը դեմ է աղջկա հայրը: Ընկերներին ասել է՝ որպեսզի աղջկա ծնողների «պատիվը չարատավորվի», աղջկա հետ պայմանավորվել են, որ այնպես անեն, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում: Ինքն իրականում տղաներին ճիշտը չի ասել…

Արմավիր քաղաքի շուկայի մոտից «Օպել» մակնիշի տաքսի են կանգնեցրել: Ինքը վարորդին ասել է, որ գնում են «աղջիկ փախցնելու»: Վարորդը հարցրել է՝ աղջիկը համաձա՞յն է: Ինքն ասել է՝ համաձայն է, բայց տղաների հետ է գնում, որ ցույց տան, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում՝ վարորդին էլ ճիշտը չի ասել… Վարորդը համաձայնել է, ինքը վճարել է պայմանավորված գումարը:

Գնացել են Աննայենց գյուղ: Նախքան գյուղ մտնելը որոշ ժամանակ կանգնել ու նկատել են, որ Աննայի հայրը մեքենայով գյուղից դուրս եկավ:

Դրանից հետո գնացել են Աննայենց տուն: Աննան մենակ բակում էր: Իրենք երեքով մտել են բակ: Ինքն ընկերներին նախապես խնդրել է՝ եթե Աննայի հարազատները խանգարեն, այդ ժամանակ նրանք թող միջամտեն:

Դուրս է եկել Աննայի մայրը, բարևել է, նորից մտել է ներս: Ռոմիկն ու Ջամալը գնացել են նրա հետևից: Ինքը մոտեցել է Աննային, գրկել, տարել ու նստեցրել է իրենց սպասող «Օպել» մեքենայի հետևի նստատեղին: Աննան սկզբում օգնություն է կանչել, դիմադրել է: Հետո հանգստացել է: Մեքենա են նստել նաև տղաները՝ Ռոմիկը՝ իր կողքին, Ջամալը՝ առջևի նստատեղին: Հեռացել են: Գնացել են Արմավիր քաղաք: Աննան մի քիչ լաց է եղել, ինքը նրան հանգստացրել է: Ձեռքն էլ դրել է մեքենայի դռան բռնակին, որ Աննան չկարողանա դուռը բացել:

 

դիտվել է 12306 անգամ
Լրահոս
19 Օգոս
Հայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքինՀնդկական էկզոտիկա. Պրիանկա Չոպրան Մումբայում անցկացրել է հարսանեկան արարողությունըՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտԵրգիչ Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)Լուսանկարչի «հրաշագործությունները» (լուսանկարներ)Նազենի Հովհաննիսյանի ռետրո լուսանկարը Սիցիլիայից (լուսանկար)ՄԻՊ-ը անցումային արդարադատության մարմինների ձևավորվման և դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություն է տարածելՌունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)Վլադիմիր Պուտինը հարսանիքի ժամանակ զվարճացել է Ավստրիայի արտգործնախարարի հետ (տեսանյութ, լուսանկար) Օրվա տեսնյութը․ Զվարճալի չստացված կադր «Կեղտոտ պարեր» ֆիլմից (տեսանյութ)Աղանդերներ, որոնց գներն անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե ՀովհաննիսյանՀյուսիսափայլը՝ տիեզերքից (լուսանկարներ) Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել ՍիրիաՊուտինը մասնակցում է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանեկան արարողությանը Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն Հայտնի է, թե երբ իր նորամուտը Իտալիայի առաջնությունում կնշի ՌոնալդունՔայլի Ջենները՝ Vogue-ի էջերին հայկական դրոշի պատկերով հանդերձանքով Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Ջենովայում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 41-ի Kinder շոկոլադի գովազդից հայտնի տղան արագորեն «նվաճում» է համացանցը (լուսանկարներ) Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի մոդելի հետ Անցումային արդարադատության վերաբերյալՌոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըԳեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԵրևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինԵթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ Որևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԼուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզումՈստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ շարքային. Արմեն Աշոտյան
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին