«Աթլետիկո»-ն` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը և Եվրոպայի լիգայի գավաթակիր Մադրիդի «Աթլետիկո»-ն Տալլինի «Լե Կոկ Արենա» մարզադաշտում վիճարկեցին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Տիտղոսը նվաճեց «Աթլետիկո»-ն:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: «Ռեալ»-ի գոլերը խփեցին Քարիմ Բենզեման (27') ու Սերխիո Ռամոսը (63', 11մ): «Աթլետիկո»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան (1', 79'):
Արդյունքում հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: «Աթլետիկո»-ն ևս 2 գոլ խթեց և հաղթեց 4:2 հաշվով: Գոլերը խփեցին Սաուլն (98') ու Կոկեն (104'):
Լուսանկարը` As-ի