Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը (տեսանյութ)
Rusarminfo.ru-ն հայտնում է, որ ադրբեջանական պետական Mədəniyyət («Մշակույթ») հեռուստաալիքի եթերով հեռարձակվել է «Անցյալից՝ ապագա» հաղորդման նոր մասը, որի ժամանակ գիտությունների դոկտոր, պատմաբան Նաթիկ Ալիշևն ու Հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի աշխատակից Ալիյա Ադիգեզալովան քննարկել են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնեական հուշարձանները:
Հաղորդավարուհին առաջարկել է դիտել «հին Ադրբեջանի քարտեզը», էկրանին հայտնվել է Մեծ Հայքի քարտեզը, ինչպես նաև՝ Կովկասյան Ալբանիան, որն ադրբեջանցիներն իրենց պետությունն են համարում:
Հատկանշական է, որ ցուցադրված Մեծ Հայքի քարտեզից բացակայել են Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգները:
Նշվում է, որ Մեծ Հայքի քարտեզի ցուցադրությունը դժգոհության ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Տեղի թերթերից մեկը դժգոհ քաղաքացիներից բազմաթիվ նամակներ է ստացել: