00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համարՕրվա խորհուրդըԵրևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին

Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ

 Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին երկրից դուրս հանված գումարների համեմատ վերջին երեք ամսում Հայաստան է տեղափոխվել 116 մլրդ դրամով ավելի գումար: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխության օրերին շատ էր խոսվում,  որ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են  և դա համապատասխանում էր իրականությանը: Բայց այսօր միանշանակ պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 մլրդ դրամով ավելի շատ գումար: Իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով, մոտ 250 մլն դոլարով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա տվյալներով՝ վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով: «Այսինքն, այդքան ավելի վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները և ներդրել բիզնեսի մեջ: 2018-ի օգոստոսի մեկի դրությամբ՝ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած, և, ուզում եմ ձեզ զեկուցել, որ երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրել 28,8 մլրդ դրամ, ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է»,- ընդգծեց վարչապետը:

Ըստ նրա, այս թվերը միասին մի բան են նշանակում. Հայաստանում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է տնտեսական հաղթանակների ժամանակաշրջանը: «Հավաստիացնում եմ, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այս մոդելը մեզ ձեռնտու չէ, ուզում ենք, որ այն փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռևս շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ քաղաքացիները տնտեսական աճը չեն զգում: Մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Դրան փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով. սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները: 2017-ի աշնանն, ընդդիմադիր լինելով, հայտարարեցի, որ շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 40 րոպե: Վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Այսօր կա միայն իշխանության մենաշնորհ, որի տերը ՀՀ քաղաքացիներն են»,- շեշտեց վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունը տնտեսությունը զարգացնելու է այն նույն մոդելով, որով իրականացվել է թավշյա ոչ բռնի հեղափոխությունը: «Ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում, որովհետև բոլորս մտածում էինք, որ ընդդիմադիր առաջնորդները պետք է անեն այդ հեղափոխությունը, բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բոլորդ հասկացաք, որ ոչ միայն լիդերները, այլ բոլորս պետք է անենք հեղափոխությունը, և դա տեղի ունեցավ: Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, իր հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ-ում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կյանքում: Քաղաքական հեղափոխությանը գալիս է հաջորդելու տնտեսական հեղափոխությունը, որում դուք պետք է նորից հաղթեք»,- ընդգծեց վարչապետը:

դիտվել է 1561 անգամ
Լրահոս
24 Սեպ
Առանց ներքնազգեստի Էմիլի Ռատաժկովսկին (լուսանկարներ) Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համարՕրվա խորհուրդըԵրևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի իշխանափոխությունը անվանել է «ֆանտաստիկ օրինակ»Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը առաջին անգամ բեմահարթակին (լուսանկարներ)Չուրանաք տրված քվեները․ Արթուր ԵղիազարյանՀզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ, հզո՜ր քաղաքացի․ Նիկոլ ՓաշինյանՍովն ու անորոշությունը ընդամենը 5 ամիս անց գրոհելու են Կառավարության դարպասների վրա․ ԲՀԿ պատգամավորԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 18 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,34 % Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է․ այնտեղ արդեն տոնում են հաղթանակը«2004֊ից տեղամասերում կռիվ ենք տվել, որ մոտեցնենք էս օրը»․ Արարատ ՄիրզոյանԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Ոստիկանները բացահայտել են առանձնատնից գողություն կատարողին և կազմակերպչին ՄԻՊ-ը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է 46 ահազանգ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացել
Ամենադիտված