00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անջելինա Ջոլիի ուրախ ժամանցը երեխաների հետ (լուսանկարներ)Մեսսիի հեթ-տրիկն ու «Բարսելոնա»-ի հաղթանակը (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին` նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)Ռիհաննան բասկետբոլային խաղին (լուսանկարներ)Դավիթ Արշակյանը` «Ֆակել»-ի ֆուտբոլիստ «Լավագույն» ավանդույթները շարունակվում ենԼևոն Տեր-Պետրոսյան. Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգված է Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել (տեսանյութ) Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին

Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա․ Շարմազանովը դիմել է Փաշինյանին

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն  հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ  ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Հարթակում կանգնած  Փաշինյանը  ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ  հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը:

Նրա խոսքը  Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ  էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի եւ չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ.
Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն  այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը միակ եւ բացարձակ ճշմարտություն: Փաշինյանը սպառնաց դատավորներին,  ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը ,զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին,ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր:
 
Վերջապես ոգեւորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել  անգամ Սահմանադրությունը:
Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության:
 
Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով  նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր:
 
Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի եւ որոշում կայացնողի գործառույթը:
 
 Եթե միջնադարում տխրահռչակ  Լյուդովիկոսը ասում էր`պետությունը ես եմ,ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է:
 
Ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով `արկածախնդրության գնալ: Կրկնում եմ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21րդ դարը,այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա:
 
Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ,այլ արդյունավետությունը,գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ,այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ , այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ  ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռեւս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին:
100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար եւ  չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին եւ պատգամավորներին, դատավորներին եւ այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը:
 
Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի  փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է: Ահա այն «ձեռքբերումների»  մի մասը ,ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում:
 
Հ.Գ.
Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս, Դուք ոչ  ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ` առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք:
 
Այս թեմայով
Լրահոս
24 Փետ
Բնակարանային գողության դեպք. համաներմամբ ազատ արձակվածը ձերբակալված է (տեսանյութ)Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը պարտվել է Ռուսաստանին Ինձ հայտնի չէ՝ ովքեր են «Իմ քայլը» խմբակցությունից այն «շատերը», որ կողմ են մարիխուանայի ապաքրեականացմանը Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ. Լուսինե Բադալյան Հայ մերկապարուհու ինստագրամյան կրքոտ լուսանկարը (լուսանկար)Գողոնը ձեռքներին բռնել էինԻնչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին. Արայիկ Հարությունյան ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք Ֆրունզը խելացի, թասիբով տղա էր․ Լյարդային անբավարարությունից մահացած զինծառայողն Ալավերդիից էր. News.am (ֆոտո)Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր (տեսանյութ) Վանաձորում գտնվող բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել 8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը Գազաբաշխիչ համակարգից տեղի է ունեցել գազի արտահոսք ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած Հովհաննես Գալստյանն ու Մհեր Մազմանյանը դադարեցրել են հացադուլը. պայմանավորվածություն է ձեռք բերվելԱնջելինա Ջոլիի ուրախ ժամանցը երեխաների հետ (լուսանկարներ)Ավինյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է բժշկական ապահովագրության մշակման հարցերը «Դուք ինքներդ եք դրդում ժողովրդին հեղափոխության»․ Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Արցախի իշխանություններինՄեսսիի հեթ-տրիկն ու «Բարսելոնա»-ի հաղթանակը (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին` նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)Ռիհաննան բասկետբոլային խաղին (լուսանկարներ)Մեր կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին. Արտակ Զեյնալյան ՀՀ-ում ՌԴ դեսպան. Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Դավիթ Արշակյանը` «Ֆակել»-ի ֆուտբոլիստ Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը. Փաշինյան Վանաձորի համաժողովի ընթացքում ներկայացվել են տարբեր ներդրումային ծրագրերԲեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 մարդ Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը Արթիկի ավտոճանապարհներին բուք է «Լավագույն» ավանդույթները շարունակվում ենԿարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ NBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Մարտավարաշարային պարապմունք ՊԲ-ում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովին Փաշինյանի փակման խոսքը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի օրոք ոստիկանությունը նորմալ աշխատել է. Հունան Պողոսյան (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյան. Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգված է Հզոր պայթյուն Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կա 10 զոհՀամաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել (տեսանյութ) Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին Երբ զոհերը վերածվում են քաղաքական PR-ի...Չինաստանում արգելել են կանանց աշխատանքի ընդունելու ժամանակ հղիության թեստ պահանջել Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի տեսանյութը Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել Փողերը հոսում են Հայաստանից դուրս. կառավարության հերթական միֆը պայթեցՔաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի Դիեգո Սիմեոնեի սիրելին (լուսանկարներ)Մոսկովյան կոնսերվատորիայում բռնկված հրդեհի պատճառը պարզվել է«Ռեկետի մեթոդներ». տնտեսվարողը բարձրաձայնում է, ՊԵԿ նախագահը՝ արձագանքում
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ)