Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։ «Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ Եկեղեց...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից, քանի որ 60 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման էր ենթարկվել և Տավուշի շարժման առաջնորդներից էր։ Ավելի վաղ, Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում (տեսանյութով)` Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաևարոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվու...
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ: Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց՝ հրապարակելով Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը:Հիշեցնենք, որ Ասլանյանը անազատության մեջ էր 2021թ. դեկտեմբերից:
Երևանի կենտրոն մտնող մի շարք փողոցներ առավոտյան 08:00-ից սկսած փակ են, ակցիաները այսօր էլ շարունակվում են։ Բեռնատարներով, «Կանգնիր կամ հանձնիր» գրությամբ պաստառներով ինքնաբուխ ակցիայի մասնակիցները պարալիզացրել են Մոնումենտից կենտրոն տանող ճանապարհները, Դավթաշենի փողոցները։ Նշենք, որ քաղաքացիները միացել են տավուշյան շարժմանը, փողոցները փակելով՝ բողոքի ձայնն են բարձրացնում իշխանության որոշման դեմ, ըստ որի՝ Տավուշի ռազմավարական տարածքները Ադրբեջանին են հանձնվելու:
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսեց վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը...