Նոր նշանակում. ոստիկանության 6-րդ վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը
ՀայաստանՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է կադրային փոփոխություններ կատարել համակարգում:
Armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով՝ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել Արսեն Այվազյանը՝ ազատվելով Արամվիրի ոստիկանապետի պաշտոնից:
Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նկատենք, որ Արսեն Այվազյանը ոստիկանության համակարգում ընդունված և հարգված անձնավորություն է։ Միշտ աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալությամբ և աչքի է ընկել իր կատարած ծառայություններով։ Նախորդ տարի, երբ Արմավիր քաղաքում զինված անձնավորությունը մտել էր քաղաքի մանկապարտեզ և գերեվարել էր անչափահաս երեխային, Արսեն Այվազյանն անձամբ էր վարել բանակցություններն ու ազատել երեխային։