00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արագածոտնի մարզի 3 գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղինՀովիկ Աղազարյանն առաջարկում է Սասուն Խաչատրյանին չկանչել քննիչ հանձնաժողով Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ Հայկական ինքնությունը, ապա նաև Հայկական պետությունն ու պետականությունը. Արթուր ՂազինյանՉինաստանը 200 շտապօգնության մեքենա է նվիրել Հայաստանին 2025-ին ԵԱՏՄ-ն կարող է անցնել ազգային արժույթով հաշվարկների. Տիգրան ՍարգսյանԵվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը ոչ թե կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Նշանակվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ

Փաշինյանի կոշտ մեսիջը՝ կոալիցիոն գործընկերներին

Երեկ տեղի ունեցավ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական մեկնարկային հանրահավաքը, որում, ինչպես և սպասվում էր, ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ էության, որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ Մարությանի նախընտրական արշավին:

Փաշինյանի երեկվա ելույթում ակնհայտ էր վառ էմոցիոնալ ֆոնը. տպավորություն է, որ Փաշինյանին ինչ-որ բան սկսում է հունից հանել, և դա ավելի ու ավելի հաճախ է արտացոլվում նրա հրապարակային ելույթներում: Այսպես՝ ոչ պակաս էմոցիոնալ էր նաև օգոստոստի 17-ի հանրահավաքը, որն ավելի շատ սպառնալիքների տարափ էր հիշեցնում, քան կառավարության 100 օրվա աշխատանքի հաշվետվություն: Երեկ հանրահավաքում հնչեցրած որոշ արտահայտություններ ևս լուրջ մտածելու տեղիք են տալիս: Մասնավորապես, այն, թե ո՞ր ուժերին նկատի ուներ Փաշինյանը, հայտարարելով, թե վերջիններս, մի կողմից աջակցում են թավշյա հեղափոխությանը, մյուս կողմից՝  «քուչեքում բանակցում են ՀՀԿ հետ»՝ ավագանու ընտրություններում այդ ուժի աջակցությունը ստանալու և հետագայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կանխմամբ՝ «լավության տակից դուրս գալով»: Միանշանակ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված ուժերի մասին է, որոնք ներկայացված են նաեւ ԱԺ-ում։ Այսինքն՝ «գժուկներին սթափվելու»՝ Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ  ԲՀԿ-ին, կա՛մ  ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինք կազմած «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Այլ տարբերակ, թերեւս, չկա։ Այդ ուժերին կամ դրանցից որևէ մեկին Փաշինյանը, փաստացի, մեղադրում է հակահեղափոխությանն աջակցելու մեջ: Պատահակա՞ն է արդյոք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ուժերին և հատկապես ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին կոչ էր արել թույլ չտալ խորհրդարանի ցրումը, ինչը, ի դեպ՝ մտնում է Փաշինյանի ծրագրերի մեջ:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեկ այլ ուժի՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում չի թաքցնում հակահեղափոխության հետ առավելագույն կապակցվող Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու ցանկությունը: Իսկ ՀՀԿ հետ համագործակցությունից ՀՅԴ երբեք էլ չի «խորշել»՝ վերջին տասնամյակի կոալիցիոն կառավարությունները դրա վառ ապացույցն են: ԲՀԿ-ն թեև բացահայտ աջակցություն Երկրորդ նախագահին չի ցուցաբերել, այնուամենայնիվ, ԲՀԿ-ից էլ հնչում են բավական երկիմաստ հայտարարություններ: Այսպես՝ մի կողմից ԲՀԿ առաջնորդը հայտարարում է, որ երկրորդ նախագահի հետ հնարավոր համագործակցության հարցն «անբարոյական» է իշխանությունների հետ համագործակցության այս փուլում, մյուս կողմից՝ ընդամենը երեկ՝ Գագիկ Ծառուկյանն արեց Փաշինյանի համար բավական տագնապալից մի հայտարարություն, ասելով՝ եթե ժողովուրդը սատարի Քոչարյանին, իրենք էլ կստարեն, եթե ոչ՝ ապա համագործակցության մասին էլ խոսք լինել չի կարող: Գագիկ Ծառուկյանը, թերեւս, ակնարկում է Ռոբերտ Քոչարյանին, որ առնվազն մինչեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն՝ չի կարող աջակցել նրան, քանի դեռ հավակնում է ժողովրդի քվեին: Այս համատեքստում հավանական չի թվում նաև ԲՀԿ-ՀՀԿ «հակահեղափոխական կոալիցիան», քանի որ նույն տրամաբանությամբ՝ «անբարոյական» կլինի նաև համագործակցությունը՝ ժողովրդի կողմից մերժված ՀՀԿ հետ:

Իհարկե, ԲՀԿ ու ՀՅԴ գործոնը այստեղ անչափ ուժեղ է, միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ նաև նորակազմյալ «Լույս» դաշինքին, Փաշինյանի մեսիջը կարող էր ուղղված լինել նաև ԵԼՔ-ի իր վաղեմի գործընկերներին: Մամուլում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ կարելի էր հանդիպել տեղեկատվության, որ ՀՀԿ-ն գալիք ընտրություններում պատրաստվում է սատարել հենց «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին: Չի բացառվում, սակայն, որ այդ տեղեկատվությունը տարածվում էր հենց ՀՀԿ-ի կողմից, իսկ նպատակը՝ «Լույս»-ին սադրելը կամ կոալիցիոն գործընկերների միջև որոշակի անվստահության ֆոն ձևավորելն էր:  Թերևս պատահական չէր, որ Փաշինյանի երեկվա ելույթից հետո Էդմոն Մարուքյանը շտապել է հայտարարել, որ իրենք  անմնացորդ սատարում են վարչապետ Փաշինյանին և կառավարությանը, կարծես, նման կերպ փորձելով ցրել Փաշինյանի մոտ առկա պոտենցիալ կասկածները:

Ինչևէ, այն պարագայում երբ էականորեն նվազել է հեղափոխական էյֆորիայի աստիճանը, իսկ նոր կառավարությունը դեռևս չի գործադրում անհրաժեշտ  ջանքերը՝ երկրում իրավիճակի իրական փոփոխության համար՝ զբաղված լինելով ավելի շատ հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմամբ՝ Փաշինյանը լուրջ մտածելու տեղիք ունի: Մի կողմից, իհարկե, նման մեսիջները կարող են ուղղված լինել առավելապես հանրությանը՝ հասարակության մոտ մյուս բոլոր ուժերի հանդեպ որոշակի անվստահություն ձևավորելու նպատակով, մյուս կողմից՝ Փաշինյանի սպառնալիքները կարող են ունենալ ավելի կոնկրետ հասցեատեր, հատկապես, հաշվի առնելով այն իրողությունը, որ վարչապետը շատ ավելի լայն տեղեկատվության է տիրապետում…

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 9415 անգամ
Լրահոս
26 Սեպ
Արագածոտնի մարզի 3 գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղինՀովիկ Աղազարյանն առաջարկում է Սասուն Խաչատրյանին չկանչել քննիչ հանձնաժողով Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ Հայկական ինքնությունը, ապա նաև Հայկական պետությունն ու պետականությունը. Արթուր ՂազինյանՉինաստանը 200 շտապօգնության մեքենա է նվիրել Հայաստանին 2025-ին ԵԱՏՄ-ն կարող է անցնել ազգային արժույթով հաշվարկների. Տիգրան ՍարգսյանՍթիվեն Սիգալը ցանկանում է դառնալ Պրիմորիեի երկրամասի ղեկավարՓողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ. Արմեն ԱշոտյանԵվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը ոչ թե կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Նշանակվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արցախի ՄԻՊ-ը հրաժարական է տվել Մասիսի խմելու ջրի հարցը շատ լուրջ է և «սուրճի սեղանի շուրջ պետք է քննարկվի» Ալիկ Սարգսյանը՝ Ազգային ժողովը ցրելու մասինՔրիս Ջեները ցույց է տվել Քարդաշյանների 12 մլն դոլարանոց նոր առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ) Էսքան զոմբի մեր երկրում չի լինի. սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են. Ալիկ ՍարգսյանՓաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է լինի զուտ լուսանկարվելու առիթ․ Տիգրան ԲալայանԻնչու տեղի չունեցավ Փաշինյան-Թրամփ հանդիպումըԱԳՆ խոսնակը՝ Սիրիա ուղարկվող խմբի մասին Դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» կամ «զարդ» չէ. Սամվել ՖարմանյանԱԳՆ խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Թուրքիան է. օլիմպիադա ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը. «Ժողովուրդ» Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» Բնակիչները կպահանջեն Գարիկ Սարգսյանի հրաժարականը. «Ժամանակ» Քանի երթուղի է փակվել, և որոնք են դրանք. «Ժողովուրդ» Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Օրվա խորհուրդըԱրտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կգնա զգալի կադրային տեղաշարժերի. «Փաստ»Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը պաշտոն է ստացել. «Ժամանակ»ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում. «Ժամանակ»Նիկոլ Փաշինյանը և Գարեգին Բ-ն ԱՄՆ-ում միասին մի շարք միջոցառումների են մասնակցել. «Հրապարակ»Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից. «Հրապարակ»ԲՀԿ-ի համար ընտրություների արդյունքները շատ անսպասելի են եղել. «Հրապարակ»Արտաշատի քաղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. «Հրապարակ»Դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվում է. «Ժողովուրդ»Մարտի 1-ի պատասխանատուներից մեկը վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Թուրքիայի բռնապետը արհամարհե՞լ է Թրամփին ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին Կենդանակերպի ամենաանկախ կանայք Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը
Ամենադիտված