00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար Օրվա խորհուրդըԶեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարարի նոր հավակնորդի անուն է շրջանառվում. «Ժամանակ» Հայտնի է, թե ով է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը․ «Ժամանակ» Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն» են որոշում. «Հրապարակ» Բժշկականում միմյանց հետ մրցում են փոխնախարարները. «Հրապարակ» Ուշագրավ դեպքեր. դատավորները լիազորությունները վայր կդնեն. «Ժողովուրդ» Թանկացումների նոր ալիք է սպասվում․ «Ժողովուրդ» Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում․ «Հրապարակ» Ազգերի լիգա. օրվա արդյունքները և հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը

Կառավարությունը պետական աջակցություն կհատկացնի սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետությունում վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019 թվականի բերքի համար 2018 թվականին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 000 դրամ գումար: Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։ Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար: Հիմնավորման  համաձայն՝  2017 թվականի հողային հաշվեկշռով հանրապետության 446.0 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 տոկոսը կամ 151.4 հազ. հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրվում է: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա: Արդյունքում՝ կկրճատվեն  ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակը: 

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր  հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելացնել զույգի գումարային տարիքի առավելագույն շեմը՝ սահմանված 65-ը դարձնելով 70: Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև  կանխավճարի ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30 տոկոս) տարբերության չափով:  Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն  20 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5 տոկոս տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել կանխավճարի ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար: Արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10 տոկոս կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն: 

Կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկելու վերաբերյալ

Գործադիրն ընդունել է նախորդ նիստում քննարկված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ նշանակելու և վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Այսպիսով՝  2018 թ.  հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ. գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Միաժամանակ, հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում  երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձևավորման նոր ժամկետ՝ մինչև 2019 թ. մարտի 30-ը։

Հավանություն է տրվել «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու վերահսկողության արդյունավետ համակարգ ձևավորելն է: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ (մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, աուդիտի որակի նկատմամբ հսկողություն, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների ռեեստրի վարում) կիրականացվեն մասնագիտացված կառույցների միջոցով, փոփոխված չափանիշներով ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների համար ներկայումս գործող պետական տուրքի վճարման պարտավորությունը հանել՝այն փոխանցելով հավատարմագրված մասնագիտական կառույցներին որպես անդամավճար:

Նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: Ընդունելի համարելով նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ նախագծի վերաբերյալ: Կառավարության առաջարկության համաձայն՝  նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածությունը, հետևաբար, առաջարկվում է ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ հիշյալ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ: Նշված է նաև, որ ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ նախագծի հեղինակին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով:

 Այլ որոշումներ

Կառավարությունը «Երազ Ջեվելերի» ՍՊԸ-ին տրամադրել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է արտադրել ոսկյա և արծաթյա զարդեր, ընդլայնել արտահանումը հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Եվրամիության երկրներ, ՄԱԷ: 2018թ.ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ՝ 7 տարվա ընթացքում այդ թիվը հասցնելով 100-ի:

Գործադիրի մի շարք որոշումներով հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն  Լոռու մարզի Ձորագյուղ,  Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան, Հայթաղ համայնքներում, համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ՝ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում:

 

դիտվել է 756 անգամ
Լրահոս
21 Նոյ
Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար Օրվա խորհուրդըԶեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարարի նոր հավակնորդի անուն է շրջանառվում. «Ժամանակ» Կես տոննա քաշով բրոնզե արձանը գողացել են. Նորիկ Մուրադյանը սթրեսից դիմել է Փաշինյանին ու Վանեցյանին․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը․ «Փաստ» Հայտնի է, թե ով է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը․ «Ժամանակ» Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն» են որոշում. «Հրապարակ» Բժշկականում միմյանց հետ մրցում են փոխնախարարները. «Հրապարակ» Ուշագրավ դեպքեր. դատավորները լիազորությունները վայր կդնեն. «Ժողովուրդ» Սևերի և սպիտակների բաժանում այս անգա՞մ էլ կլինի. «Ժողովուրդ» Թանկացումների նոր ալիք է սպասվում․ «Ժողովուրդ» Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում․ «Հրապարակ» «Ժամանակ». Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին. Փաշինյանը շոշափում է «Հրապարակ». Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել Ազգերի լիգա. օրվա արդյունքները և հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄԲՀԿ-ն 169 թեկնածուով կմասնակցի արտահերթին․ ցուցակը հրապարակվեցԻմ բանջարը Փաշինյանի հանճարին վնաս չէ, թող չմտահոգվի․ Շարմազանով Ծեծկռտուք Երևանում. «Իմ քայլը» դաշինքի վստահված անձին ծեծել և սպառնացել են ՄԻՊ-ը հյուրընկալել է դպրոցահասակ ՎահագինԻրաքի օդուժը Սիրիայում հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին. Al Sumaria Մեյը նոյեմբերի 21-ին Յունկերի հետ հանդիպում կունենա Brexit-ի շուրջ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը Forbes-ը հրապարակել է ամենամեծ եկամուտը ստացած երգչուհիների տասնյակըԴատարանն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի Հաքերները հրապարակել են Ռիհաննայի մերկ լուսանկարները Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա հարձակվողը մտադիր է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը Քողարկված հուզմունք․ ասուլիսի ժամանակ Փաշինյանն ամուսնական մատանին հանեց մատիցՆիկոլ Փաշինյանն ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ․ ՀՀԿՔրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը՝ Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին Դիեգո Սիմեոնեն սիրելիի հետ`Լոնդոնում (լուսանկարներ)15-ամյա Քրիստինե Աթոյանը որոնվում է որպես անհետ կորած Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել. Հրանտ ԲագրատյանՏրանսպորտի նախարարությունում քննարկել են Արցախի հետ գործակցութանն առնչվող հարցեր Վարչապետի պատասխանը կամ կարդան նրանք, ովքեր մտահոգ են հայտարարագրման և հարկման թեմայովՄիքայել Մելքումյանը վստահեցնում է՝ հնարավոր է գազի սակագինը նվազեցնել Զարուհի Փոստանջյանը փաստաբանությամբ կզբաղվիԱռաջարկը ստացել եմ Խաչատուր Քոքոբելյանից․ ինչու է ռեփերը որոշել պատգամավոր դառնալՀայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ) Ո՞վ է քաշում «խամաճիկների» թելերը. Փաշինյանն ասաց՝ ինչու Սարգսյանին չեն «բռնել» Նունե Եսայանի և Սիրուշոյի համատեղ հիանալի կատարումը Ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողինԴավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահներըԵվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի․ ՄոգերինիՆիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրըՑուցակներում 104 անհատական տվյալների համընկումով 208 ընտրողներ կան. ոստիկանություն
Ամենադիտված
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԻնչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Փաշինյանն ազատվում է սկանդալային կադրերիցԱնսպասելի շրջադարձ Հայաստանի համարԼարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. մահաբեր անունը ստացած փողոցում բնակիչները փակել են ճանապարհըՀայաստանը կհանձնի 5 շրջան, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները. Իգոր ԿորոտչենկոԽորհրդավոր երազ, որից ծնվել է ֆիլմ. ի՞նչ վտանգավոր գաղտնիք է ասել ռեժիսոր ընկերոջը՝ «Կյաժը» Սերժի Վաչոն կրկին կալանավորվել էՄեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. Արշակ ՍադոյանԱկտիվիստից փոխնախարարի օգնական, այդտեղից էլ՝ պատգամավորի թեկնածու
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՎերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՎերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»