Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- ասել է պաշտպանը։ Հիշեցննեք, որ Հակակոռուպցիոն դատարանն Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա տնային կալանք:
Կիրանցում գերլարված իրավիճակ է։ Սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը, որը քաղաքացիները փակ են պահում։
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը: Նշվում է նաև, որ նրանց ամբողջ զրահատեխնիկան, ներառյալ՝ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։