00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների թիվը՝ ըստ ընտրատեղամասերի․ ամենաակտիվը եղել են Ակնաղբյուրում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է​​​​​​​Մահացել է 44 օր հացադուլից հետո ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի հայրը Նիկոլ Փաշինյանը՝ «Քարֆուր»-ումՀարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը պարզաբանում է տարածել Դևիդ Բեքհեմը երեխաների հետ մասնակցել է "Victoria Beckham"-ի ցուցադրությանը (լուսանկարներ,տեսանյութ)Սեքսուալ Շպռոտը ցուցադրել է իր բարեմասնությունները (լուսանկար) Հայր և որդի Արսենյանները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում Զոհրաբ Մնացականյանը կանցլերի խորհրդականին ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներըՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, կարևորելով համաժողովի դերը համաշխարհային անվտանգության և զարգացման գործում կանանց ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման հարցում՝ Աննա Հակոբյանն իր ելույթում ընդգծել է՝ հենց այդպիսի նախաձեռնություններն են, որ կանայք պետք է օգտագործեն «հանուն համախմբման, հանուն այն արժեքների և նպատակների, որ կարևոր են աշխարհի բոլոր կանանց համար, հանուն այն լուծումների, որ թույլ կտան մեզ ապրել ավելի խաղաղ, ավելի անհոգ ու ավելի երջանիկ միջավայրում»:

Ըստ տիկին Հակոբյանի՝ բնույթով առավել խաղաղասեր, բռնությունն ու տառապանքը մերժելու հակված կանանց դերն անգնահատելի է մեծ ու փոքր պատերազմներից, հումանիտար աղետներց, էկոլոգիական խնդիրներից ու անընդհատ հրահրվող մրցավազքից ծանրացած մեր մոլորակի բեռը թեթևացնելու, ելք գտնելու, ինչ-որ բան դեպի լավը փոխելու հարցում: Հակոբյանն ընդգծել է, որ կանայք ոչ միայն պետք է իրենց խոսքն ասեն, այլև խոսքից անցնեն իրական գործի:

Այս համատեքստում տիկին Հակոբյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք  ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:

ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:

Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի ելույթով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի,  Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի և Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի հետ, որը Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում առաջիկայում ժամանելու է Հայաստան: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ ընդգծելով արշավի առաքելության խիստ կարևորությունը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով նրան հրավիրել է ԱՄԷ: Աշխատանքային այցով իր երկիր այցելելու հրավեր Աննա Հակոբյանը ստացել է նաև Դարիգա Նազարբաևայից:

Սանկտ Պետերբուգում Աննա Հակոբյանn այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:  Աշխատանքային այցի ավարտին Հակոբյանը հարցազրույց է տվել «Միր» եւ «Ռոսիա» հեռուստաընկերություններին:

 

Լրահոս
17 Փետ
ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների թիվը՝ ըստ ընտրատեղամասերի․ ամենաակտիվը եղել են Ակնաղբյուրում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է​​​​​​​Մահացել է 44 օր հացադուլից հետո ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի հայրը Նիկոլ Փաշինյանը՝ «Քարֆուր»-ումՀարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը պարզաբանում է տարածել Դևիդ Բեքհեմը երեխաների հետ մասնակցել է "Victoria Beckham"-ի ցուցադրությանը (լուսանկարներ,տեսանյութ)Սեքսուալ Շպռոտը ցուցադրել է իր բարեմասնությունները (լուսանկար) Հայր և որդի Արսենյանները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում Զոհրաբ Մնացականյանը կանցլերի խորհրդականին ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներըՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը հասել է 49,52 տոկոսի Դավիթ Տոնոյանը Աբու Դաբիում տեղակայված ՀՀ դեսպանատան տարածքում ծառատունկ կատարեց (լուսանկարներ)Նոր Գեղիում մի փոքր միջադեպ է եղել, որը հարթվել է. Դավիթ Խաժակյան Հայաստանը Սիրիայում մտադիր է շարունակելու իր ներդրումը մարդասիրական առաքելությանը․ Զոհրաբ Մնացականյան Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու ճարտարապետ-դիզայներըԲարձրաստիճան պաշտոնյաներին պետք է արգելվի մեկնել արտերկիր բուժմանՓարիզում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի վնասազերծման համար 1600 մարդ է տարհանվել Էմմին իր որդիների հետ ջերմ լուսանկար է հրապարակելՀարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազՎարդենիս և Ակունք համայնքներում ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում Հայաստանը ի վիճակի չէ գերտերությունների հետ բացահայտ առճակատման գնալու, բայց ունակ է հստակեցնելու մեր ազգային շահերի «կարմիր գծերը». Վարդան Ոսկանյան Օդի ջերմաստիճանը կնվազիԴավիթ Տոնոյանն այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար Հասարակությունը չի կարողանում հարմարվել անարդարության մթնոլորտին. Հարություն Մնացականյան Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան երկրների հետ․ ԱԳ նախարար Երևանում փրկարարները բացելով տան դուռը ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու կիսաքայքայված դինԻնչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից․ ամենաարդյունավետ դիետաները Վաճառողն անձամբ է պարանը փաթաթել պարանոցին և հանցագործություն բեմականացրել․ ոստիկանություն Վարդենիս համայնքում քվեարկել է ընտրողների 7,99, Ակունքում՝ 10,6 տոկոսը Սոֆի Մխեյանն իր հայրիկի հետ լուսանկար է հրապարակելՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը Աստղերը՝ խոշոր պլանով (լուսանկարներ)Աշոցքում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7, Հառիճում՝ 2 թեկնածու Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանըՆիկոլ Փաշինյանն այժմ օրական 10-20 րոպե աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՏԻՄ ընտրությունների դիտարկում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Վթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ Տեղի է ունեցել մարդափոխություն. կառավարման համակարգը չի փոխվելՀանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են Աստղագուշակ փետրվարի 17-ի համարVictoria Beckham, Burberry և այլ հայտնի բրենդների ձմեռ-գարուն հավաքածուն` Լոնդոնի նորաձևության շաբաթին (ֆոտոշարք) «Բարսելոնա»-ն հաղթեց (տեսանյութ)Բեյոնսեի սեքսուալ տեսքը Dreamweavers ցուցահանդեսին (լուսանկարներ)Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին տասնյակ գողություններ կատարած անձին (տեսանյութ) Անվախ աղջկա պարը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Գողությունն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել էին (տեսանյութ)«Դադարեք ձեզ ապուշ վիճակի մեջ դնել, ընդունեք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ձեր գործած զանցանքը»
Ամենադիտված
Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՍտորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանԱնվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՍտորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան