00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վայերի Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել Համազգային թատրոնը տնօրենի ԺՊ ունի ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Մոսկվայում անցկացվել է «Տաշի շոու» համերգային ծրագիրը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է լծակներ ձեռք բերել զինվորականության վրա ինչ-որ ճնշումներ գործադրելու համար. ռազմական փորձագետԻրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Կյանքը 4 պատից ներս. տարբերվողները (տեսանյութ)Երևանում ՌԴ 18-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արելՕզբիլիսը` գոլի հեղինակ

Մեկնարկել են ԱՀ խորհրդարանի ութերորդ նստաշրջանի աշխատանքները

Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովը սեպտեմբերի 26-ին գումարել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը:

Ինչպես  տեղեկացրին  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է հուլիս-սեպտեմբեր ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքները:

ԱԺ նախագահը խորհրդարանի անունից շնորհավորել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորներ Էրիկ Ռոբիկի Հարությունյանին և Գեղամ Հրաչիկի Ստեփանյանին: Այնուհետև տեղի է ունեցել  նորընտիր  պատգամավորների երդման արարողությունը:

Սկսելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը՝ խորհրդարանը  լսել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ով  ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի  կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստությունը, զինվորական ծառայության և պահեստազորային ծառայության պատրաստության և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մաuին»  ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ նախագծով գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև թղթային կրիչի վրա: Ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունների հրապարակման կարգը սահմանելու իրավասությունը վերապահվել է Արդարադատության նախարարությանը: 

Շարունակելով օրինագծերի քննարկումը՝ ԱՀ արդարադատության նախարարը խորհրդարանին է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Հեղինակի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ֆիրմային անվան պետական գրանցման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունների և կանոնադրությունների պատճենների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Օրակարգային հաջորդ օրենսդրական նախաձեռնության «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»  «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի հեղինակ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ձևավորել Արցախի Հանրապետության  բնակավայրերի  աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված գործընթացներ,  սահմանել ոլորտի կարգավորման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև՝ բարձրացնել ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը, ով առաջարկել է անցումային դրույթ սահմանել գյուղական բնակավայրերի համար:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ տաքսամոտորային փոխադրումների կազմակերպման համար կստեղծվեն հավասար պայմաններ, միջպետական հաղորդակցության ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտները կհրավիրվեն  հարկային դաշտ, լիցենզավորման պատշաճ  իրականացման ու քաղաքացիների ապահով փոխադրման նպատակով ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կկատարվեն: 

Ընդմիջումից հետո ԱՀ նախագահը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ կրթության որակի բարձրացմանը, ոլորտի օպտիմալացմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ացախում իրականացնելիք ծրագրերին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրենսդրական դրույթներին, Նորագյուղի ջրամբարի վերանորոգման հնարավորությանը, առողջապահության ոլորտին,  Կարկառ գետի էկոլոգիական մոնիթորինգին, պետական գրանցում ստացած բնական հուշարձաններին, բնակարանաշինության համար տրամադրվող հողատարածքներին և այլ թեմաներին վերաբերող հարցերին:

Կառավարության հետ հարցուպատասխանից հետո նիստը շարունակվել է օրենսդրական նախագծերի քննարկմամբ:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ ԱՀ գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության զարգացման համար, կհիմնադրվեն արտադրական այգիներ, կձևավորվի  ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր, կբացահայտվեն երկրի մրցակցային առավելությունները, կմեծանան երկրում իրականացվող ներդրումների ծավալները, շուկայական ենթակառուցվածքների զարգացմամբ կստեղծվեն  որակյալ  և բարձր վարձատրվող  աշխատատեղեր, ինչի արդյունքում կապահովվի տնտեսական կայուն աճ: Օրինագիծը, նախագծի հեղինակի առաջարկությամբ, ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է ԱՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի պահանջով, ինչպես նաև ԱՀ դատական օրենսգրքի ընդունմամբ:

Շարունակելով` նախարարը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նվազագույն  ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվել է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

ԱԺ-ն քննարկել և ընդունել է բոլոր օրինագծերը:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռիտա Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Աշոտ Ղուլյանը:

Այս թեմայով
Լրահոս
19 Դեկ
Վայերի Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել Համազգային թատրոնը տնօրենի ԺՊ ունի ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Մոսկվայում անցկացվել է «Տաշի շոու» համերգային ծրագիրը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է լծակներ ձեռք բերել զինվորականության վրա ինչ-որ ճնշումներ գործադրելու համար. ռազմական փորձագետ«Խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը կամ սառը ջուր խմել»․ Իվետա Տոնոյանը հերքում է իր մասին հրապարկումըԴերասան Գնել Ուլիխանյանը՝ Քլոե Քարդաշյանի հետ (լուսանկար) Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Կյանքը 4 պատից ներս. տարբերվողները (տեսանյութ)Երևանում ՌԴ 18-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արելՕզբիլիսը` գոլի հեղինակՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել Լույս չի լինիՄոուրինյուն այնքան ուժեղ է, որ իմ աջակցության կարիքը չունի. Գվարդիոլա«Կարմիր գծին ենք մոտենում». քաղաքագետը՝ Մամեդյարովի սենսացիոն հայտարարության մասինՄանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է Ավարտվել է տաքսիստին թալանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ, էս ի՞նչ հաշիվ ա․ Շարմազանով (տեսանյութ)ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-ի համար Օրվա խորհուրդըԿարեն Կարապետյանի թիմից Լևոն Ալթունյանը չի լքի ՀՀԿ-ն. «Ժողովուրդ» «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը Քանի մշտական հանձնաժողով կունենա Ազգային ժողովը. «Հրապարակ» «Հրապարակ». Ուրվագծվում են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները «Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպա՞նդ«Փաստ». Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչեւ վերջ«Ժողովուրդ». Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում«Հրապարակ». ԱԺ-ում «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին«Փաստ». «Սպասում են հեղափոխության երկրորդ սերիային» «Հրապարակ». Առողջապահության նախարարի նոր թեկնածու կաՄայքլ Ջորդանի ուրախ ժամանցը ակումբում (տեսանյութ)Գրիզմանը ներկա է եղել NBA-ի խաղին (լուսանկարներ)NBA օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Իրինա Շեյքը նոր գովազդային արշավում (լուսանկարներ)Մոհամեդ Սալահի ֆոտոշորքը` GQ ամսագրի համարԳոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին և նվաճեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին (տեսանյութ)Ռոնալդուն գովազդում է ներքանազգեստի իր բրենդը (տեսանյութ)Մեգան Մարքլն այցելել է ծերանոց (լուսանկարներ)«Իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման»․ ՄամեդյարովՀայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնեց իր 12-րդ հաղթանակը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերինԿորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր» Թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստով ձերբակալվածը քննիչի աշխատասենյակից դիմել է փախուստիՄեսսին ստացավ 5-րդ «Ոսկե խաղակոշիկ»-ը. սա ռեկորդ է (լուսանկար)Մելանյա Թրամփի և ԱՄՆ նախագահի սուրբծննդյան շնորհավորանքը Սպիտակ տնից (լուսանկար)Ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել. Էդիկ Բաղդասարյան
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջըTOP 50 ռեյտինգային թեկնածուները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըԴեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել