00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քողարկված հուզմունք․ ասուլիսի ժամանակ Փաշինյանն ամուսնական մատանին հանեց մատիցՆիկոլ Փաշինյանն ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ․ ՀՀԿԴիեգո Սիմեոնեն սիրելիի հետ`Լոնդոնում (լուսանկարներ)Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ հնարավոր է գազի սակագինը նվազեցնել Զարուհի Փոստանջյանը փաստաբանությամբ կզբաղվիԱռաջարկը ստացել եմ Խաչատուր Քոքոբելյանից․ ինչու է ռեփերը որոշել պատգամավոր դառնալԴեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի. միջազգայնագետՎարկանիշի հակառակ կողմը. ո՞ր սցենարից է փորձում խուսափել ՓաշինյանըԲասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը Հայաստանը կհանձնի 5 շրջան, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները. Իգոր Կորոտչենկո

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:  Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում եք, աշխատում եք, մաքառում եք: Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան, ինչպիսի դժվարությունների միջով եք անցել: Բայց այսօր ամենակարևորը հետևյալն է. դուք ստացել եք ամենակարևոր բաներից մեկը՝  ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, և մենք իրար հետ բացել ենք մեր երեխաների համար լավ ապագա կերտելու հնարավորությունը: Այնպես չէ, որ Հայաստանում կա մի խումբ, մի գյուղ, մի քաղաք, մի պաշտոնյա, մի գերատեսչություն, որն առանձին կարող է իրականացնել որևէ գործառույթ: Մենք պետք է գտնենք ուս ուսի տված իրար հետ ապրելու, աշխատելու ձևը:

Եվ որևէ հարց լուծելու մեր մեթոդաբանությունն ու նպատակը  հետևյալն է. պետք է մեր ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում  ու հայրենիքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. «Առաջին հերթին ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքը մինչև այսօր այսպես ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է սյունեցիներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման, խմելու ջրի հետ կապված խնդիրներին:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիր, միաժամանակ հողօգտագործողներին կոչ արել գնալ կոոպերատիվների ստեղծման ճանապարհով, ինչը հողի մշակումը կդարձնի առավել արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրը հետևողական քայլեր է իրականացնելու նաև ոռոգման ջրի ապահովման և հակակարկտային կայանների հետ կապված խնդիրների  լուծման ուղղությամբ:

Նա ևս մեկ անգամ սյունեցիներին հորդորել է աշխատել, արդյունք ապահովել և զարգացնել սեփական տնտեսությունները՝ վստահեցնելով, որ պետբյուջե վճարվող հարկերն այլևս չեն գողացվելու: «Երաշխավորում եմ, որ  հարկերից, եթե այսօր տեղ-տեղ դեռ հնարավոր է գողանում են, շատ շուտով որևէ կոպեկ չի գողացվելու: Այսօր հնարավոր է՝ ինչ-որ գումարներ դեռ անարդյունավետ են ծախսվում, սակայն որոշ ժամանակ անց դրանք մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ պետք չէ վաճառել ունեցվածք, ընդհակառակը, նորերը կառուցեք, ստեղծեք ու հարկ վճարեք: Մեր երկրի պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մեր ընդհանուր կարիքների համար ծախսվող գումարի»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի  ողնաշարն է, և որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: Մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական  ընտրությունների,  և շատ կարևոր է, որ ի վերջո ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության  հետհեղափոխական շրջանը, փուլն ավարտենք և անցնենք զարգացման ծրագրերի իրականացման փուլին: Այս հարցում, իհարկե, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության   բարձրացումը»:

Այնուհետև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, որից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:

Ի պատասխան վառելափայտի վերաբերյալ հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ տվել է համապատասխան հանձնարարական, որի համաձայն՝ համայնքների բնակիչները պետք է սանիտարական հատումների շրջանակում ապահովվեն ձմռան վառելիքով: «Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անտառային բիզնեսին վերջ տանք, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ վնասում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այլընտրանքային վառելիքի օգտագործումը, որոնց թվում է պելետների արտադրությունը: «Դա է հեռանկարը, որովհետև անտառն իմը չէ, այդ անտառը ձերն է: Եվ մենք այդ անտառն ուզում ենք մեր, ձեր երեխաների համար պահպանել: Ընդհանուր առմամբ, մենք պետք է այդ տրամաբանությամբ գնանք: Իսկ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պելետները կալորիականությամբ ավելի բարձր են, ուղղակի պետք է ավելացնել արտադրությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը ՝ավելացնելով, որ դրանց ինքնարժեքը փայտից ավելի էժան է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների լիազորությունների ավելացմանը, համայնքների խոշորացմանը, բազմաբնակարանային վթարային շենքերին վերաբերող հարցեր:

դիտվել է 875 անգամ
Լրահոս
21 Նոյ
Մեյը նոյեմբերի 21-ին Յունկերի հետ հանդիպում կունենա Brexit-ի շուրջ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը Forbes-ը հրապարակել է ամենամեծ եկամուտը ստացած երգչուհիների տասնյակըԴատարանն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի Հաքերները հրապարակել են Ռիհաննայի մերկ լուսանկարները Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա հարձակվողը մտադիր է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը Քողարկված հուզմունք․ ասուլիսի ժամանակ Փաշինյանն ամուսնական մատանին հանեց մատիցՆիկոլ Փաշինյանն ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ․ ՀՀԿՔրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը՝ Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին Դիեգո Սիմեոնեն սիրելիի հետ`Լոնդոնում (լուսանկարներ)15-ամյա Քրիստինե Աթոյանը որոնվում է որպես անհետ կորած Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել. Հրանտ ԲագրատյանՏրանսպորտի նախարարությունում քննարկել են Արցախի հետ գործակցութանն առնչվող հարցեր Վարչապետի պատասխանը կամ կարդան նրանք, ովքեր մտահոգ են հայտարարագրման և հարկման թեմայովՄիքայել Մելքումյանը վստահեցնում է՝ հնարավոր է գազի սակագինը նվազեցնել Զարուհի Փոստանջյանը փաստաբանությամբ կզբաղվիԱռաջարկը ստացել եմ Խաչատուր Քոքոբելյանից․ ինչու է ռեփերը որոշել պատգամավոր դառնալՀայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ) Ո՞վ է քաշում «խամաճիկների» թելերը. Փաշինյանն ասաց՝ ինչու Սարգսյանին չեն «բռնել» Նունե Եսայանի և Սիրուշոյի համատեղ հիանալի կատարումը Ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողինԴավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահներըԵվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի․ ՄոգերինիՆիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրըՑուցակներում 104 անհատական տվյալների համընկումով 208 ընտրողներ կան. ոստիկանությունԴեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի. միջազգայնագետՇիրակի ուսհաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 19 քրեական գործ. վերականգնվել է 16 մլն դրամի վնաս Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին՝ Royal Variety Performance բարեգործական միջոցառմանը (լուսանկարներ)Դատախազությունը քրգործեր է հարուցել Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և քաղաքի թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել էՎարկանիշի հակառակ կողմը. ո՞ր սցենարից է փորձում խուսափել ՓաշինյանըՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա Դոնալդ և Մելանյա Թրամփները պատրաստվում են Ծննդյան տոներին (տեսանյութ, լուսանկարներ) Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը Հայաստանը կհանձնի 5 շրջան, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները. Իգոր ԿորոտչենկոԵվ նորից Սիլվա Համբարձումյանը. ինչու են 6-րդ վարչության աշխատակիցները մտել Aysor.amԿարեն Գրիգորյանի հաջող ելույթը՝ Սերբիայի ակումբային առաջնությունում Այշվարիա Ռայը՝ բոլիվուդյան մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խնդիրների մասին (տեսանյութ) HSBC բանկից փորձել են 1 մլն եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում «Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը». Փայլան Փաշինյանը համոզված է, որ Սաշիկ Սարգսյանը մեծ գումարներ կվերադարձնի պետբյուջե Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա. Փաշինյան«Հայր մեր»-ն աղավաղելով ու՞մ է ծաղրում. իրե՞ն, թե՞ վարորդներինՄարդ կա՝ կառավարությունում աշխատանք ենք տվել և հենց մտել է կաբինետ՝ սկսել է ընկերների հարցերը լուծելԳառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ոմանք կարծում էին, թե ես և Ադրբեջանի նախագահը միմյանց հետ առավոտից երեկո խոսում ենք․ Փաշինյան
Ամենադիտված
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԻնչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Փաշինյանն ազատվում է սկանդալային կադրերիցԱնսպասելի շրջադարձ Հայաստանի համարԼարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. մահաբեր անունը ստացած փողոցում բնակիչները փակել են ճանապարհըՍերժի Վաչոն կրկին կալանավորվել էՄեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. Արշակ ՍադոյանԽորհրդավոր երազ, որից ծնվել է ֆիլմ. ի՞նչ վտանգավոր գաղտնիք է ասել ռեժիսոր ընկերոջը՝ «Կյաժը» Ակտիվիստից փոխնախարարի օգնական, այդտեղից էլ՝ պատգամավորի թեկնածուԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ)
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՎերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՎերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»