Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանն ու Միհրան Հակոբյանը հանդիպել են Դավիթ Տոնոյանին
ԲլոգոսֆերաԿարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Ֆարմանյան Սամվելի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ներկայացրինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:
Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով: