00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քիմ Քարդաշյանի ֆոտոշարք է Բալիում (լուսանկարներ)Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտՈստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին տարել են բաժին«Միակը». Ռոնալդուն` իր ձեռքբերման մասին (լուսանկար)Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորմանԲերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդՆոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջըԱնահիտ Կիրակոսյանը՝ շքեղ կերպարումՆիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 371.400.000 ՀՀ դրամ ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

«Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 16.10.2018թ-ին, այնուհետև 23.10.2018թ.-ին  ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին է փոխանցվել 50.000.000  ՀՀ դրամ։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հիշյալ  քրեական գործի շրջանակներում Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից ընդհանուր առմամբ վերականգնվել է 100.000.000 ՀՀ դրամ։

ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ավտոտեխսպասարկման ոլորտում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցումը օրերս վերականգնվել է 10.000. 000 ՀՀ դրամ:

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 371.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում։

Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Լրահոս
23 Ապր
Քիմ Քարդաշյանի ֆոտոշարք է Բալիում (լուսանկարներ)Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Սիրուշոն գրավիչ լուսանկար է հրապարակելՀրազենային վնասվածք գերեզմանատան մոտՈստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին տարել են բաժին«Միակը». Ռոնալդուն` իր ձեռքբերման մասին (լուսանկար)Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորմանԲերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդՔլոե Քարդաշյանը դստեր հետ լուսանկար է հրապարակելՆոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջըԱնահիտ Կիրակոսյանը՝ շքեղ կերպարումՆիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱրոնյանը ոչ-ոքի խաղացԿարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ․ Դավիթ ՍանասարյանԷվա Խաչատրյանը գրավիչ լուսանկարներ է հրապարակելԱրփինե Հովհաննիսյանը դասական հագուստով լուսանկար է հրապարակելՍտամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Մեսսի ու իր սիրելին` մանուկ հասակում (լուսանկար)Սիրուշոն սատարում է Սրբուկին Մի քիչ էդ մոդայից հետ եմ ընկել. Սերժ Սարգսյանը լուսանկարվեց երիտասարդների հետԱյսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց․ ՇարմազանովՌիհաննան` Vogue-ի ֆոտոշարքումՀայաստանը ռեադմիսիոն(հետընդունման) համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ«Ալաշկերտ»-ը` գավաթի խաղարկության եզրափակչում էԻրինա Շեյքը գեղեցկուհի քրոջ հետ (լուսանկարներ)Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված էԱրտասովոր գրությամբ գերեզմանաքար՝ «Անառակ ընտանիքի գերեզման»Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ․ վարչապետԱրթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթՄասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրաՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Ում դեմ է իրականում ուղղված «ցեմենտի նախագիծը»Ժամանակը գա, հարցերի քչություն կլինի, պատասխանների` ոչ. Սերժ ՍարգսյանՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծըՄիայնակ ապրող կնոջը սպանել էին Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումըՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետԱրթուր Պետրոսյան` «Լոռի»-«Բանանց» հանդիպման մասինԹումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներՈրպես ազգ, պետություն պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումըԵթերում Լիլի Մորտոն, «Կիսաբաց լուսամուտներ»-ը ապահովում են խոսքի ազատությունը. ՀՌՀ-ն անելիք չունիՏեր Ղազարի փիլոնը «վերադարձրել են». վերջինս մասնակցում է եկեղեցական արարողություններին Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվիԵրեխեքին 5 հարկանի հայհոյանք են սովորեցնումNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Թալանված փողերը ե՞րբ կվերադառնան Հայաստան. 6,2 միլիարդը մոռացվե՞լ էՀարուցվել է քրգործ՝ «Մի կտուրի տակ» ծրագրի հետ կապված. դատախազություն Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ Շենաթաղում բնակիչները չունեն հեռուստատեսություն. այդ մասով ի՞նչ ծրագրեր կան. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)