Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են BMW-ն, Opel-ն ու Nissan-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43.4 կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 35 PG 727 համարանիշի, Opel մակնիշի 11 AL 711 համարանիշի և Nissan մակնիշի 35 ՍG 023 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել, և Nissan-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի Opel-ի վարորդին, այդ ժամանակ BMW-ն մեծ արագությամբ առաջ ընթանալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին։
Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ վիրավորների մեջ վրաերթի ենթարկվածներ լինեն։
Մանրամասները՝ shamshyan.com-ում: