00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրոպայի լիգա. օրվա արդյուքներն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը «Արսենալ»-ը կիսաեզրափակչում է (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա լավագույն դրվագը (տեսանյութ)Իրինա Շեյքը` Versace-ի գովազդային արշավում (տեսանյութ, լուսանկարներ) «Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Եթե Պողոսյանը հայտարարում է իր գտնվելու վայրի մասին, ապա իմաստը ո՞րն է` «Ինտերպոլը» ձերբակալի իրենԻմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի․ Դավիթ ՍանասարյանՇատ ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, որտեղ կարող էր ուղղվել 124 միլիոնը«Իմ քայլի» բենեֆիսը՝ թանկ հաճույք հարկատուների համարԴավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետւ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք:  «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը`  մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին`  Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող  թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս
19 Ապր
Բացահայտվեց 3 տարի առաջ Սևանի թերակղզում լողափից կատարված գողությունըՈստիկանները գրպանահատի են բերման ենթարկել (տեսանյութ)Ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են Վանաձորում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)Եվրոպայի լիգա. օրվա արդյուքներն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը «Արսենալ»-ը կիսաեզրափակչում է (տեսանյութ)Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու հրամանը.hraparak.amՍև բլուզ, նախշազարդ տաբատ․ ոճային Սիրուշոյի նոր կերպարը (ֆոտո)Էմիլի Ռատակովսկին՝ նոր ոճային կերպարում (լուսանկարներ)Հրդեհ Թաիրովի փողոցում. տուժածներ չկան Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք Ռաֆայել Երանոսյան` «T®️աֆֆիկ վարկի տակ ենք» (տեսանյութ) Նուռնուս գյուղում հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա Հեղափոխության նվիրյալները հետապնդվում են, 28 տարի երկիր թալանածները՝ եվրոպաներում հանգստանում. Զ. ՄեջլումյանԿառավարության շենքի վերանորոգման նախագիծը հաստատվեց միաձայնՉեմպիոնների լիգա. օրվա լավագույն դրվագը (տեսանյութ)Իրինա Շեյքը` Versace-ի գովազդային արշավում (տեսանյութ, լուսանկարներ) «Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Խելացի անասնագոմերի կառուցման հայտերը 10 անգամ ավելի շատ են. վարչապետ Զահլեի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջներըՄԹ դեսպանը հայտնել է արդարադատության ոլորտի բարեփոխման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն Եթե Պողոսյանը հայտարարում է իր գտնվելու վայրի մասին, ապա իմաստը ո՞րն է` «Ինտերպոլը» ձերբակալի իրեն«3 անչափահասները հղիացել են 16 տարին լրանալուց հետո. քրգործի հարուցումը մերժվել է». Նելլի ԴուրյանՀայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումըՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըԻմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի․ Դավիթ ՍանասարյանԲացահայտվել են Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները ՀոլանդիայիցՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական խմբի ղեկավարի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը Շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, որտեղ կարող էր ուղղվել 124 միլիոնը«Իմ քայլի» բենեֆիսը՝ թանկ հաճույք հարկատուների համարՀՀ դեսպան Բաղդասարյանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունըՔաղաքացու օրվան նվիրված բոլոր միջոցառումները անցկացվելու են նաև մարզերում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին Փաշինյանն իրավացի է. համաներմամբ բաց թողեք մարդասպաններին, նստացրեք՝ ՀԴՄ չխփողներինԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց 16 տարեկանում մահացել է «Ամպամած ատլաս» ֆիլմի դերասանուհի Մայա-Լեսյա Նեյլորը Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ Տոկիո-2020 խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին «Կամազի» հանդեպ «սիրո» կոռուպցիոն երանգներըԿառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 13 ֆուտբոլիստի Մի՞թե երկրում չկան պրոֆեսիոնալներ, որոնք չեն եղել հին համակարգում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Եթե արագ պետտուրք չսահմանենք ներմուծվող ցեմենտի վրա, ապա մեր գործարանները կփակվեն. Հայկ Սարգսյան
Ամենադիտված
Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՈւշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ) Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԺողովուրդ ջան, չխաբնվեք. Գագիկ Սուրենյան Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ Սարգսյանը