00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Google-ում կլինկերի որոնումները թռիչքաձև զարգացում են ապրել այս օրերին. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Սա ուղղակի պետտուրքի բարձրացման օրենք չէ. այն վերջնական ազդեցություն է ունենալու մեր կյանքի որակի վրա. Մանե Թանդիլյան (տեսանյութ)Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից Բռնակոթում հորը սպանած 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվելՀանգի՛ստ տեղներդ նստեք, ես ճիշտ չեմ համարում Արցախի ու Հայաստանի միացումը․ Սամվել ԲաբայանԴուք պատկերացնում եք, չէ՞, առհասարակ, ՀՀ-ում աշխատանքի հետ կապված խնդիրը որքան բարդ է. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձրաստիճան հյուրերը եղել են մեր երկրի տեսարժան վայրերում (տեսանյութ) Ցեմենտ արտադրողների փոշիացումը չի բխում մեր ազգային պետական շահերից. Միքայել Մելքումյան (տեսանյութ)էս ցիրկ ա, որ խաղում են, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա․ Սամվել ԲաբայանՏաթևի համայնքապետը հարբած վիճակում УАЗ-ով վրաերթի է 51-ամյա հետիոտնին

«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին

Հեղինակավոր Financial Times պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգությամբ հայ է, ստվարածավալ հոդված է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոության մասին, որը նա երկար տարիներ հետաձգել էր: Հեղինակը հոդվածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո»:

Ռապտոպուլոսը հոդվածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել, սակայն շարունակ հետաձգել է այցը: «Դա մեզ համար ասես այցելություն լիներ դեպի լուսին: Սակայն մյուսներն արդեն եղել էին այնտեղ: Ուստի ես էլ թռիչքի տոմսեր պատվիրեցի ինձ և ծնողներիս համար»,- պատմում է նա:

Հեղինակը գրում է, որ Հայաստանում գտնվելու առաջին օրերին իրենք չէին կարողանում հավատալ, որ ի վերջո իրենց հայրենիքում են: «Երևանը նման է փոքր, հարավային եվրոպական մի քաղաքի՝ բացօթյա սրճարաններով, գինու բարերով, յուրահատուկ թանգարաններով և սիմետրիկ կենտրոնական հրապարակով: Ձնապատ Արարատ լեռը, որտեղ ըստ Աստվածաշնչի կանգ էր առել Նոյի տապանը, մշտապես քո տեսադաշտում է»,- գրում է Լիլա Ռապտոպուլոսը: Նա պատմում է, որ Հայաստանում մայրը վերհիշել է հայերեն արտահայտություններ, որոնք ժամանակին նրան սովորեցրել էր իր մայրը:

Հայաստանում գտնվելու օրերին նրանք եղել են երկրի բոլոր տեսարժան վայրերում՝ հիանալով հայկական բնապատկերներով:

«Մորս հայրը՝ Մանուել Բոզբեքյանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերապրած է: Հայոց ցեղասպանությունն իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ Թալեաթ փաշայի և ազգայնական երիտթուրքերի կուսակցության կողմից: Ես Բոզբեքյանների պատմությունը հաճախ եմ պատմում: Թվում է՝ դա պատմությունը ողջ պահելու միակ ճանապարհն է»,- գրում է հեղինակը: Ինչպես շատ հայեր, այնպես էլ նրա նախնիները մահվան երթի են տարվում սիրիական անապատներում, սակայն այն քիչ երջանիկներից են լինում, ովքեր կարողանում են փրկվել:

«Ցեղասպանությունը դեռ կենդանի հարց է: Թուրքիան շարունակում է ժխտել այն, և շնորհիվ լոբբիստական գործունեության ու ռազմավարական գործընկերների վրա գործադրվող ճնշումների՝ այն դեռևս չեն ճանաչել Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Իսրայելը և բոլոր մյուս երկրները՝ բացառությամբ 29-ի»,- գրում է Ռապտոպուլոսը:

Հեղինակը վստահ է՝ Հայաստանում ժողովուրդը լի է լավատեսությամբ: Բացի այդ, նա նշում է, որ երկիրն ունի աշխարհում հանցագործությունների ամենացածր մակարդակը:

«Մայիսի հեղափոխությունն այս երկրում իրականացվեց Facebook, Twitter սոցիալական ցանցերի միջոցով, մի սերնդի կողմից, որը չէր հիշում խորհրդային վարչակարգը, ունի բարձր կրթություն»,- նշում է նա: Ռապտոպուլոսը գրում է, որ Հայաստանում դեկտեմբերին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ակնկալվում է, որ լինելու են ազատ և արդար:

«Մեր վերջին օրը Հայաստանում նշեցինք մորս ծննդյան 69 ամյակը: Դա Երևանում մեր վերջին ընթրիքն էր. քյուֆթա, դոլմա, թուրշի, մանթի: Հայրս դիմեց մորս՝ հարցնելով. «Դեբի, դու զգո՞ւմ ես, որ սա քո երկիրն է»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո նա պատասխանեց. «Ես զգում եմ, որ ունեմ մշակույթ, և այդ մշակույթն ունի երկիր»,- եզրափակել է հոդվածը Լիլա Ռապտոպուլոսը:

Լրահոս
19 Ապր
Google-ում կլինկերի որոնումները թռիչքաձև զարգացում են ապրել այս օրերին. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Սա ուղղակի պետտուրքի բարձրացման օրենք չէ. այն վերջնական ազդեցություն է ունենալու մեր կյանքի որակի վրա. Մանե Թանդիլյան (տեսանյութ)Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից Բռնակոթում հորը սպանած 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվելՀանգի՛ստ տեղներդ նստեք, ես ճիշտ չեմ համարում Արցախի ու Հայաստանի միացումը․ Սամվել ԲաբայանԴուք պատկերացնում եք, չէ՞, առհասարակ, ՀՀ-ում աշխատանքի հետ կապված խնդիրը որքան բարդ է. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձրաստիճան հյուրերը եղել են մեր երկրի տեսարժան վայրերում (տեսանյութ) Ցեմենտ արտադրողների փոշիացումը չի բխում մեր ազգային պետական շահերից. Միքայել Մելքումյան (տեսանյութ)էս ցիրկ ա, որ խաղում են, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա․ Սամվել ԲաբայանՏաթևի համայնքապետը հարբած վիճակում УАЗ-ով վրաերթի է 51-ամյա հետիոտնինՖելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵթե մենք թույլ տանք կլինկերը մտնի Հայաստան առանց տուրքի՝ ինչպե՞ս ենք ակնկալում 4 մլրդ հարկը. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)Սամվել Բաբայանը՝ Արցախի հիմնահարցի մասին․ ՈւՂԻՂՀեղափոխությունից հետո Հայաստանում ունենք 10 000 դրամով ավելի մատչելի ցեմենտ. Հայկ Սարգսյան (տեսանյութ)Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Դավիթ ՍանասարյանԼույս չի լինիNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Քոչարյանը բանտից հոդված է ուղարկել բրյուսելյան կայքին, որտեղ Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը» (տեսանյութ) Օրվա խորհուրդըԱստղագուշակ՝ ապրիլի 19-ի համարՄեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂԻնչու է պասիվացել Արսեն Թորոսյանը. «Հրապարակ» Հրահանգել է ուժեղացնել հսկողությունը. «Ժողովուրդ» «Ժամանակ». Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել «Իրատես». «Իմ քայլում» իրար վրա «բոչկա են գլորում»«Հրապարակ». Որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն«Հրապարակ». Մեղավորը Դիջեյ Էդոն է «Փաստ». Իշխանությունը «տակից» «փարթիների» շարք է անելու«Ժողովուրդ». Թեժ խորհրդակցություն. վարչապետը զայրացել է«Հրապարակ». Ճնշե՞լ են կուսակիցներին «Փաստ». Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին «Իրատես». Lռությունը ոսկի է «Ժամանակ». Անանյանի «դուխը» չի՞ հերիքել Բացահայտվեց 3 տարի առաջ Սևանի թերակղզում լողափից կատարված գողությունըՈստիկանները գրպանահատի են բերման ենթարկել (տեսանյութ)Ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են Վանաձորում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)Եվրոպայի լիգա. օրվա արդյուքներն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերը «Արսենալ»-ը կիսաեզրափակչում է (տեսանյութ)Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու հրամանը.hraparak.amՍև բլուզ, նախշազարդ տաբատ․ ոճային Սիրուշոյի նոր կերպարը (ֆոտո)Էմիլի Ռատակովսկին՝ նոր ոճային կերպարում (լուսանկարներ)Հրդեհ Թաիրովի փողոցում. տուժածներ չկան Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք Ռաֆայել Երանոսյան` «T®️աֆֆիկ վարկի տակ ենք» (տեսանյութ) Նուռնուս գյուղում հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա Հեղափոխության նվիրյալները հետապնդվում են, 28 տարի երկիր թալանածները՝ եվրոպաներում հանգստանում. Զ. ՄեջլումյանԿառավարության շենքի վերանորոգման նախագիծը հաստատվեց միաձայն
Ամենադիտված
Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՈւշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ) Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԺողովուրդ ջան, չխաբնվեք. Գագիկ Սուրենյան Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ Սարգսյանը