Պատանիները շախմատի համաշխարհային Օլիմպիադայում 6-րդն են
ՍպորտՀայաստանի շախմատի պատանիների թիմն ավարտեց ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
Թուրքիայում ընթացող Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հակառակորդը Ռուսաստանն էր: Հայկական թիմը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով:
Ի վերջո, հավաքելով 12 միավոր, Հայաստանի ընտրանին զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի հաղթող դարձավ Ուզբեկստանը՝ 16 միավորով: