00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ֆեյք նյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց. Անի Սամսոնյան (տեսանյութ)70 տոկոս ունեզրկման մտադրություն. լուրջ անհանգստություն բիզնես շրջանակներումՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյան Մխիթարյանը` «Արսենալ»-ի հաղթանակի մասին (լուսանկար)Յուրա Մովսիսյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են«Գարշափնթի կերպար». Դիանա Գասպարյանը Կարինե Մարտիրոսյանին դատի կտաԱԺ հանձնաժողովում աշխատանքային քննարկման են հրավիրել Արտակ Զեյնալյանին (տեսանյութ)Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)Շատ վտանգավոր տեղում ենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սաակաշվիլիի ռեժիմը

«Կինո» կինոյի մասին․ գլխավոր դերում Մշակույթի նախարարությունն է

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը արդեն երեք օր է՝ հացադուլի մեջ է: Ռեժիսորի բողոքն ուղղված է Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակմանը։ Մշակույթի նախարարությունը պնդում է, որ պետությունը որևէ պարտավորություն չունի ֆիլմարտադրողի նկատմամբ։

Սակայն սկսենք սկզբից

Ռեժիսորը պնդում է, որ պետությունը պարտք է ֆիլմարտադրողին, այսինքն՝ իրենց ընկերությանը․ պետք է փոխանցեր 88 մլն դրամ, սակայն տրամադրել է 23 մլն-ը, որից 5 մլն-ը վերադարձվել է պետությանը՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը, այսինքն՝ պետական կառույցը, իմ կինոնախագծի հանդեպ պարտավորություն է ստանձնել ֆինանսավորելու երեք տարում՝ բյուջեի 30 տոկոսի չափով։ Պարտավորությունը կատարվել է 2016 թվականին․ 2017 թվականին գումարի մի մասը՝ 5 մլն դրամը հետ է վերցրել մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ պետական այլ ծախսի համար՝ ժամանակավոր, և չի վերադարձրել, որը պետական հանցագործություն է: Իմ ֆիլմը նկարահանումների փուլում չէր, և այդ գումարը մենք տրամադրեցինք՝ հուսալով, որ  խոստացված հաջորդ եռամսյակում կփոխանցվի, սակայն չփոխանցվեց»,-ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում՝ մանրամասնեց Գալստյանը։

Արդեն 2018 թվականին՝ Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ, մշակվել է նոր կանոնակարգ, որով, ռեժիսորի պնդմամբ, չեղարկվել է  2017 թվականի պարտավորությունները․ «Չեղարկումից հետո մենք հասկացանք՝ շատ լուրջ ֆինանսական խնդիրների առջև ենք կանգնելու․ մեր գործընկերները Բուլղարիայում և Գերմանիայում,  որոնք արդեն ներդրում էին արել ֆիլմի համար, որոշեցին սառեցնել գործն ու դատական գործընթաց սկսել Ազգային կինոկենտրոնի դեմ: Շուշանիկ Միրզախանյանը և Նազենի Ղարիբյանը հույս ունեին, որ իմ գործընկերներն ինձ հետ խնդիրներ կունենան, դուրս կգային պրոյեկտից: Սակայն դա չիրականացավ, իմ գործընկերներն ինձ օգնում են։ Իսկ այս ծայրահեղ միջոցին դիմել եմ, որպեսզի Հայաստանը չներքաշվի միջազգային դատի մեջ․ 2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը և եթե կինոկենտրոնը չստանձնի պարտավորությունը՝ Բուլղարիան և Գերմանիան դատի են տալու ՀՀ-ին»,- ասաց ռեժիսորը:

Վերջինիս կարծիքով, կինոկենտրոնը և կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը «մատների վրա խաղացնում են Մշակույթի նախարարությանը՝ տալով փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը»․ «Մշակույթի նախարարությունը պետք է չեղարկի այն կետը, որով իրենք չեղյալ են համարել նախորդ ստանձնած պարտավորությունը։ Իսկ կինոկենտրոնը պետք է կատարի իր ստանձնած պարատավորությունները 2018 թվականին, կամ տա երաշխիքներ՝ այդ պարտարավորությունները կատարելու 2019 թվականին։ Այս երկու կետերը պետք է անեն, որ ես հացադուլս դադարեցնեմ։ Այսպիսի նախադեպերը նշանակում են, որ առաջիկա 20 տարում ոչ մի ներդրող, ֆիլմարտադրող Հայաստան մուտք չի գործելու, որովհետև մենք ապահովելու ենք այդ դատի միջազգային հնչեղությունը»,- ամփոփելով՝ ասաց Գալստյանը:

Ստեղծված իրավիճակին այլ մեկնաբանություն ունի մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նոր կանոնակարգով ամեն ինչ ըստ օրենքի է, և այդ կանոնակարգը, որը մշակվել է կինոկենտրոնի կողմից՝ կինոգործիչների հետ, դրվել է քննարկման, լրամշակվել է և որոշվել է միջանկյալ կանոնակարգ, որով այս տարվա հայտերն են դիտարկվել։

«Պարոն Գալստյանի հայտարությունների 90 տոկոսը չի համապատասխանում իրականությանը։ Ինչո՞ւ է իր ֆիլմը դեռ մեր մրցույթի մեջ, ինչո՞ւ է որպես հայտ դիտարկվել․ որովհետև իր պայմանագիը կինոկենտրոնի հետ եղել է 2016-17 թվականների համար, որով կինոկենտրոնը չի պայմանավորվել, որ պետք է 88 մլն տա իրեն, կինոկենտրոնն ասել է՝ մենք կարող ենք ֆինասավորել ընդհանուր բյուջեի մինչև 30 տոկոսը․ դա չի նշանակում հենց երեսուն տոկոսը։ Իր պայմանագիրը 23 մլն է, որի տակ նա ստորագրել է։ 2018-ի համար նա դիմել է, և այդ ֆիլմը եկել է որպես նոր հայտ։ Չավարտված ֆիլմի համար նա ուզում 60 մլն, որպեսզի  ֆիլմն ավարտին հասցնի։ Բայց դա նոր հայտ է, մենք պարտք չենք իրեն»,- ասաց Ղարիբյանը։ 

Խոսելով նախկին Մշակույթի նախարարի՝  5 մլն դրամ  վերադարձնելու մասին հրահանգին՝ Ղարիբյանը պարզաբանեց․ «Պարոն Գալստյանը խոսում էր սկզբում 7 մլն-ի մասին, թե ինչպես է իջել 5 մլն՝ չգիտենք։ Հարցն այն է, որ պետք է Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցեր։ Ես չգիտեմ՝ իրենց մեջ ինչպես է եղել պայմանավորվածությունը՝ գրավոր թե բանավոր, գուցե Ամիրյանն ասել է՝ քեզ 15 մլն ենք տվել, գնացեք Կանն, հետ կգաք, կվերադարձնենք։ Ես դա չգիտեմ, բայց եթե նույնիսկ այդպես է՝ նրանք գնացել են Կանն և ոչինչ չեն արել, և նա Հայաստանի  կինոկենտրոնի համար ոչինչ չի արել»։

Հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու ռեժիսորի նոր հայտի ճակատագրի հետ, փոխնախարարը պատասխանեց․ «Նա դեռ պետք է իր պարտքը կատարի, մյուս չկատարված ֆիլմերը բերի․ 2010-14 թթ․ պետք է մեկ այլ ֆիլմ հանձնած լիներ, որի համար վերցրել է 93 մլն դրամ, բայց մինչև հիմա այդ ֆիլմը ստացել է տարբեր վերնագրեր ու դեռ չի հանձնվել։ Այդ 93 մլն-ից 40 մլն-ը տվել է իր կնոջը, որպեսզի իր կինը վերջացնի իր ֆիլմը, որը կոչվում էր «Կիսալուսնի ծովածոց», որի համար կինոկենտրոնն արդեն իսկ ֆինանսավորել էր իր կնոջը»։

Փոխնախարարը նաև նկատեց, որ նոր կանոնակարգով կա կետ, որ այն արտադրողները, որոնք ունեն չկատարած պարտավորություններ, իրենց ֆիլմերը չեն դիտարկվում ֆինանսավորման համար։

Ինչ վերաբերում է ռեժիսորի կողմից դատարան դիմելուն, փոխնախարարը նշեց, որ ռեժիսորն է միայն պատասխանատու, իրենք ունեն համապատասան փաստաթղթերը. «բացի այդ 5 մլն-ից, մնացած հարցերի համար նա է պատասխանատու»։

Նշենք, որ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնեցին, որ պատրաստվում են հրապարակել վերոնշյալ հարցի շուրջ բոլոր փաստաթղթերը։

Արմինե Արմենակյան

 

 

Լրահոս
22 Փետ
ֆեյք նյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց. Անի Սամսոնյան (տեսանյութ)70 տոկոս ունեզրկման մտադրություն. լուրջ անհանգստություն բիզնես շրջանակներումՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Մխիթարյանը` «Արսենալ»-ի հաղթանակի մասին (լուսանկար)Յուրա Մովսիսյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են«Գարշափնթի կերպար». Դիանա Գասպարյանը Կարինե Մարտիրոսյանին դատի կտաԱԺ հանձնաժողովում աշխատանքային քննարկման են հրավիրել Արտակ Զեյնալյանին (տեսանյութ)Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)Շատ վտանգավոր տեղում ենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սաակաշվիլիի ռեժիմը Մարինա Տաշչյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներԱստղագուշակ՝ փետրվարի 22-ի համարՕրվա խորհուրդը«Ժամանակ». ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները«Փաստ». Դավոսում ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել«Իրատես». Գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին«Ժամանակ». Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները փոխհատուցում են ուզում «Հրապարակ». Հայկ Մարությանին դատի են տվել«Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի«Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ»-ը՝ սնանկացման եզրին«Փաստ». ՍԴ ապագա նախագահը «Հրապարակ». ՔՊ «քասթինգ»-2«Իրատես». Լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմԵվրոպայի լիգա. օրվա արդյունքներն ու հաջորդ փուլ դուրս եկած թիմերը«Շիրակ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել Ռոզի Հանթինգթոն Ուայթլին` ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ)Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes Իրինա Շեյքը` Միլանում կայացած ցուցադրությանը (լուսանկարներ)Մերկ նյարդեր․ բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակովԴպրոցներում 18+ կոնտենտ մատուցող կայքերը կարգելափակվենԵրևանում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել Եվորպայի լիգա. «Արսենալ»-ը հաջորդ փուլում է (տեսանյութ, լուսանկարներ)Ես հեռախոսով լսել եմ՝ ինչ են արել իմ երեխուն. մայրը պնդում է, որ որդուն բանակում սպանել են (տեսանյութ)Արթուր Ղամբարյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Փաստաբանների պալատի ՄԻԵԴ-ի հերթական որոշումն ընդդեմ Ադրբեջանի Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը Արմավիրում մտել են Մանվել Գրիգորյանի մայրական տուն, տակնուվրա արելԱրփինե Հովհաննիսյանը՝ նոր ֆոտոշարքում«Ամերիա»-ում բլոգեր Լապշինի 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Նոր երգ՝ նվիրված Գնդապետ Ղեւոնդ Հովհաննիսյանին Ոճային Իվետա Մուկուչյանը՝ շքեղ զգեստովՀայկական վահան ու սաղավարտ` Լոնդոնի թանգարանում Al Jazeera-ի անդրադարձը. ինչպես են սիրիահայ ոսկերիչներն ապրում Հայաստանում ԱԳ նախարարը Հայաստան այցելելու հրավեր է հղել Փոլ Ռիչարդ Գալագերին ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ ՄԻՊ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն աջակցություն է այնտեղ ապրող հայերին. ՌԴ դաշնային խորհրդի անդամ
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան