Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուբլու փոխանակման վրա. Bloomberg Ռուսաստանը ՄԱԿ ՓԳՀ-ին կոչ է անում արագացնել փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ Շիրակի մարզում նույնպես բողոքի ակցիա է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբ Թող բերի, դեմս վառի տղուս, եթե դասալիք ա, բայց ինքը էդքան չկա. անհետ կորածի ծնողը` Ալեն Սիմոնյանին Կարլսենը երրորդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ. Փաշինյանի նոր որոշումը Ինչպես Փաշինյանը «մոռացավ» վերականգնել աղետի գոտին Տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և ինքն իրեն` վախենալով պատժվել կեղծ պատվաստման վկայականի համար ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները. Եղիշե Կիրակոսյան 

Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները

Հայաստան

«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով դեկտեմբերի 17–ի դատական նիստում հետազոտվեցին Սարգիս Վարդանյանի, նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի  և այլ անձանց  կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները։ Այս մասին գրում է  News.am-ը։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էին ՃՈ ծառայողներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը։ 

Հեռախոսային խոսակցությունները տեղի են ունեցել վթարից հետո։ Դրանք վերաբերում են  Սարգիս Վարդանյանի՝ վթարին մասնակից լինելու հանգամանքը կոծկելուն, Վարդանյանների ընտանիքի մտերիմ անձի միջոցով Սարգիս Վարդանյանին քրեական պատասխանատվությունից ազատելուն և այլ հարցերին։ Խոսակցություններից հայտնի է դառնում, որ դեպքից հետո Սարգիս Վարդանյանը հեռախոսազրույցի միջոցով Սուրեն Մկրտչյանին (հեղ. գործով վկա)  խնդրում է իր փոխարեն ներկայանալ ոստիկանության բաժին։ «Որտեղ մոտիկ տեղ կա, մոտիկը գնացեք»,–զրուցակցին ասում է Սարգիսը։ 

«Հա, իսկ որ հելնեմ միանգամից Պռոշյան էթամ, ասեմ՝ իմացել եմ ըստեղ են բերել, առաջնահերթ ըստեղ եմ եկել, ավարիայից  ինձ բան չի եղել, վատ եմ զգացել պռոստը ինձ»,–պատասխանում է Սուրենը։ Դեպքի մասին ոստիկաններին պատմելու Սուրենի առաջարկած տարբերակին Սարգիսը դրական պատասխան է տալիս։

Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում Սարգիս Վարդանյանի ընկերներից մեկը մյուսին պատմում է, որ «Սուրոն գնացել, հանձնվել ա, Սաքոյի համար վիզ ա վեկալել»։  Նշենք, որ Սուրեն Մկրտչյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել, որ վթարի պահին ինքն է եղել «ԲՄՎ» ավտոմեքենայի ղեկին, սակայն այդ հայտարարությունը իրավապահներն արժանահավատ չէին համարել։ Սարգիս Վարդանյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի, մի քանի ժամ անց ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սարգիս Վարդանյանի կրտսեր եղբայրը՝ Սերժ Վարդանյանը, դեպքի շուրջ զրուցում է մոր հետ  և խնդրում նրան «պանիկա չդնել»։ «Սերժո, հլը մի հատ դրա սրոկը նայի, ես իրա էրեխուն ի՞նչ եմ պատասխան տալու»,–որդուն հարցնում է մայրը։ Սերժ Վարդանյանը, սակայն, մորը հավաստիացնում է, որ եղբայրը մեղավոր չէ, քանի որ կանաչ լույսի տակով է անցել։ Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սերժ Վարդանյանը զրուցում է ոմն Աբոյի հետ։ Խոսքը Վարդանյանի հանգուցյալ պապի՝ «Տրանսգազ» ՍՊԸ–ի նախկին տնօրեն «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի (2018 թ. հուլիսին ինքնասպան է եղել) ընկերոջ մասին է։ Սերժ Վարդանյանը զրուցակցին դիմում է «Աբո ձյաձյա» անունով  և հետաքրքրվում, թե ո՞վ է հորդորել եղբորը՝ Սարգիսին, որպեսզի նա գնա՝ հանձնվի իրավապահներին։ Աբոն պատասխանում է, որ Կոլյա պապն է հորդորել։

Այնուհետև Սերժ Վարդանյանը Աբոյին մեղադրում է «քաղմասում եղբորը մենակ թողնելու մեջ»։ «Ո՞նց թողել մենակ, կարո՞ղ ա գիտես ապերին սանատորիա ենք տարել, մենք էլ պիտի էթանք, կողքը նստենք, տենանք ինչ ա ուզում»,–դիմելով Սերժ Վարդանյանին, ասում է Աբոն։

Այնուհետև Վարդանյանը Աբոյին հորդորում է ինչ–որ եղանակով եղբորը փրկել բանտ նստելուց։ «Աբո ձյաձյա, դրան մի բան արեք, գժականով թող տանեն հիվանդանոց, էլ չմտցնեն ընտեղ, էլի, էնի չի դիմանա։ Բերդի հիվանդանոց գոնե տանեն»։

Աբոն, սակայն Սերժին հորդորում է այդ մասին ասել ոչ թե իրեն, այլ Կոլյա պապիկին։  Խոսակցության ընթացքում Սերժ Վարդանյանը նաև մտահոգություն է հայտնում, որ եթե ինքը դուրս գա շրջելու, հնարավո՞ր է՝ իրեն էլ բռնեն։  Աբոն էլ ասում է, որ Աֆրիկյանների ռեստորանում տեղի ունեցած խուլիգանության գործով նրան որոնում են։ Աբոն նշում է, որ քննության տվյալներով 4 հոգով այդ օրը ոչ միայն հայհոյանքներ են հնչեցնում, այլև մարդ են ծեծել, սակայն դա  լսելուց Սերժ Վարդանյանը վրդովվում է . «Հա՜, լավ դե բռնում են թող բռնեն, ոնց որ սաղդ թշնամի լինեք, ըստեղ հարազատություն չկա»։ Խոսքը  2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Այս գործի շրջանակներում վերջերս փոխվեց Սերժ Վարդանյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նա 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Անդրադառնալով դատարանում հետազոտված հիշյալ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներին, նկատենք,  որ պաշտպանական կողմը գործի նախաքննությունից ի վեր վիճարկում է այս ապացույցի ձեռքբերման օրինականությունը։ Բանն այն է, որ գաղտնալսումն իրականացվել է ՀՀ ՔՕ 112–րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, որով, սակայն, Վարդանյանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չի իրականացվել։

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3–րդ մասի (վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և ՔՕ 244–րդ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածի հատկանիշներով, որով ըստ պաշտպանական կողմի՝ գաղտնալսում չէին կարող իրականացնել։ Դեպքից հետո ոստիկանությունը դիմել էր դատարան՝ գաղտնալսման թույլտվություն ստանալու համար։  Ըստ ոստիկանության՝  «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Օպերատիվ հարցում» օպերատիվ–հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Վարդանյանն իր կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով դիտավորյալ է հարվածել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողական ավտոմեքենային։ Դատարանն, ուսումնասիրելով գործի նյութերը, ներկայացված միջնորությունները և լսելով ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի (ներկայումս Սյունիքի մարզպետ) ներկայացուցչին, որոշել էր թույլատրել գաղտնալսումը։ Սարգիս Վարդանյանի պաշտպան Հարություն Մանուկյանը դատարանին միջնորդել էր   պահանջել և գործին կցել այն նյութերը, որոնց հիման վրա դատարանը որոշել էր թույլատրել գաղտնալսում իրականացնելը։ Ըստ նրա՝ այդ գաղտնալսումները չեն իրականացվել օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված պայմաններում և դատարանի որոշմամբ։  Մեղադրող դատախազ Մարգարյանի խոսքով, սակայն, գաղտնալսումների հետ կապված տվյալները դրված չեն Սարգիս Վարդանյանի մեղադրանքի հիմքում։  Գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ իր հերթին նկատեց, որ այդ փաստաթուղթը վերաբերելի չէ գործին և որևէ ազդեցություն չի կարող ունենալ վերջնական դատական ակտ կայացնելիս։ Նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը, միաժամանակ նկատելով, որ այդ նյութերի արժանահավատության և թույլատրելիության հարցին դատարանը կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս։ 

Հաջորդ դատական նիստին դատարանը կհետազոտի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների կրիչները։ Հաշվի առնելով, որ հեռախոսային խոսակցություններում առկա են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, դատավոր Հարություն Մանուկյանը որոշեց կրիչները  հետազոտել դռնփակ դատական նիստի պայմաններում։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրիտանացի ֆերմերները մերկացել են օրացույցի համար«Ամո՛թ ձեզ»․ Անի Սամսոնյանն` ընդդիմադիրներին«Երջանկություն է, երբ անում ես այն, ինչ քեզ դուր է գալիս»․ VARDA (լուսանկար)Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՌուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուբլու փոխանակման վրա. Bloomberg Ռուսաստանը ՄԱԿ ՓԳՀ-ին կոչ է անում արագացնել փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ Ինչ են քննարկել Պուտինը և Բայդենը. մանրամասներՇիրակի մարզում նույնպես բողոքի ակցիա է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբԹող բերի, դեմս վառի տղուս, եթե դասալիք ա, բայց ինքը էդքան չկա. անհետ կորածի ծնողը` Ալեն Սիմոնյանին Ո՞ր տարիքից են մարդիկ հակված անկողնում փորձարկումներ անելԿարլսենը երրորդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ. Փաշինյանի նոր որոշումըՏրանսգենդեր տղամարդուն շփոթել են կնոջ հետ և բռնաբարել գնացքումԻնչպես Փաշինյանը «մոռացավ» վերականգնել աղետի գոտինՏղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և ինքն իրեն` վախենալով պատժվել կեղծ պատվաստման վկայականի համարԱմոթ է, որ մենք հանդուրժենք նման «ղեկավարի»․ Կարին Տոնոյան «Այս կյանքում թթվածինը սկսել է պակասել». Դիանա Գրիգորյանը` հմայիչ կերպարում (լուսանկար) ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները. Եղիշե ԿիրակոսյանԱՄՆ-ն 300 մլն դոլարի չափով ռազմական օգնություն է առաջարկում ՈւկրաինայինՀայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի Ռոմելա Սարգսյանը ներկայացել է գրավիչ ֆոտոշարքովՊուտինի և Բայդենի միջեւ տեսակամրջի միջոցով անցկացվող բանակցությունները ավարտվեցին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները. ադրբեջանական ԶԼՄ-ներ«Արա՛, մի՛ արեք, արա՛, սրտից հիվանդ մարդ ա». ոստիկանները բերման ենթարկեցին անհետ կորածի հարազատինՋենիֆեր Լոպեսը կտրուկ կերպարանափոխության է դիմել (լուսանկար)Արևմուտքը «ձեռքերը լվանո՞ւմ է» Նիկոլ ՓաշինյանիցԳերիների հարազատները կառավարության մոտ փողոց են փակել․ ուղիղԹուրքիայում հանրակացարանի խոհարարը կտրել է ուսանողի գլուխը և բղավել, որ «գնդակահարել է նեռին»Մինչ ԱԺ-ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում. ՔՊ-ական նախկին պատգամավոր Պատկերացրեք, թե ինչպես են ծաղրում հայ ազգին, երբ հավաքվում են իրենք իրենցով. Արսեն Ջուլֆալակյան «Հլը մեկիդ երեխեն թող երկու օր տուն չգա, ի՞նչ կանեք». Արսեն Ղուկասյանն` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասինՔՊ-ն ձախողեց. այս անգամ Տավրոս Սափեյանին կհաջողվի՞ հաղթելՏղամարդը դանակով հարձակվել է վիճակախաղում շահած սիրելիի վրաՀայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին են անդրադարձել Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումն ու սահմանագծումը տարբեր խնդիրներ է համարում. Մհեր Գրիգորյան Մեկնարկել են Պուտին-Բայդեն բանակցություններըՏեսահոլովակի պրեմիերա. Անդո Հարությունյան` «Նոր տարի» (տեսանյութ)Ռոմանոս Պետրոսյանի դուխով գործընկերները. ի՞նչ պատճառներով են հրաժարական տվել նախարարներըՀաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը«Ժամանակ ենք տալիս, որ մանդատները վայր դնեն»․ ԱԺ-ի դիմաց ակցիան ավարտվեց Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցելՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցըԿարմիրբերետավորներն ԱԺ–ի մոտից բերման են ենթարկել կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից Ոտից գլուխ դասալիքն իմ երեխուն դասալիք ասի՞, ոտերս կուտի. անհետ կորածի հարազատը բորբոքված է Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման․ պատգամավորի օգնականը՝ ծեծկռտուքի մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելություն հրահրումըԻնքնաոչնչացման ճանապարհը ինչո՞ւ եք էսքան էժան մեթոդներով ընտրել. Սոֆյա Հովսեփյան Ադրբեջանցիները ներխուժել էին Շուշիի չեզոք գոտի․ Ինչ հանգամանքներում է Արցախում նոյեմբերի 5-ին զոհվել ժամկետային Գոռ Մարտիրոսյանը. Civic.amԹուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի եզդիաբնակ գյուղերին
Ամենադիտված