Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Աշխարհ
Վենեսուելայի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող տուժել է երկրի արևմուտքում գտնվող Կոխեդես նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թե որն է եղել ուղղաթիռի կործանման պատճառը, հայտնի չէ:
Ուղղաթիռում գտնվող զինվորականների մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Վենեսուելայի զինված ուժերի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը: