00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երիտասարդ ըմբիշներն արծաթե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունումԿառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ «Սանիթեք»-ի անփորձ լինելը հետևողականորեն ապացուցում ենք, իսկ «Լիդիան»-ի զրո փորձը՝ անտեսում․ Գևորգ Դանիելյան Մեսսին ապաքինվել է վնասվածքիցՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ Մեկնարկել է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումըԲագրատաշենում բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացի Սպանության գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է դիրքերի բարելավմանը

Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Իրանի և Հայսատանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, նրանք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ 
Այսպես, փետրվարի 9-ին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում հայտնաբերել ու մեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Աշոտ Շահբազյանին։ Երևանի բնակիչ, 42-ամյա Շահբազյանի խուզարկությամբ հայտնաբերվել է փայլաթիթեղե փաթեթներով ափիոն և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Բերման ենթարկվածը մեքենայից իրավապահներին ներկայացրել է նաև հերոինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ կաթուցիչով։ 
Նույն օրը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանի Էրեբունի համայնքում հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերման են ենթարկել Կարեն Մանուկյանին, Իրանի քաղաքացիներ 60-ամյա Մոհմմադ Թաբարսիին ու 48-ամյա Շահաբոլլահ Ռավեշինին։ 

Երևանի բնակիչ, 29-ամյա Մանուկյանը, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, իրավապահներին ներկայացրել է ափիոն տեսակի թմրամիջոց։ Մոհմմադ Թաբարսիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 70 գրամից ավելի հերոին և մետամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Տաքսի ավտոմեքենայի մեջ, որով շրջել էր Մոհմմադ Թաբարսին, ևս մետամֆետամին է հայտնաբերվել։

Իրավապահները խուզարկել են նաև նրա վարձակալած բնակարանը, որտեղ հայտնաբերվել են տարբեր քաշերով կոկաին թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։ 
Շահաբոլահ Ռավեշինի խուզարկությամբ ևս թմրամիջոցներ են հայտնաբերվել՝ մասնավորապես՝ ափիոնի, հաշիշի և հերոինի նմանվող զանգվածներ։

Նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Շահաբոլլահ Ռավեշինի վարձակալած շինությունը, որը գտնվում է Երևանի Սևանի փողոցում։ Իրավապահները հայտնաբերել են մետամֆետամին և ափիոն թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծխելու հարմարանք։ 

Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն այսքանով չեն սահմանափակվել։ Շարունակելով իրացնել օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկությունները՝ նրանք դարձյալ փետրվարի 9-ին Ավանի Դուրյան թաղամասում հայտնաբերել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Առնո Մկրտչյանին ու 37-ամյա Արմեն Կիրակոսյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց պահել և օգտագործել։

Բերման ենթարկելու ընթացքում Առնո Մկրտչյանի վարած մեքենայի սրահից տոպրակ է դուրս նետվել։ Տարածքի զննությամբ հայտնաբերված տոպրակում մետամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված կար։ Մկրտչյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մեթադոնի հաբեր ու ծալովի դանակ։ 

Փետրվարի 11-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Էրեբունու բաժին բերման են ենթարկել ազգությամբ հայ, Իրանի քաղաքացի 56-ամյա մի տղամարդու։ Քրեական հետախույզների տվյալներով՝ նա ևս զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ ի թիվս այլ իրերի հայտնաբերվել է ծալովի դանակ։

Դատարանի որոշմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նաև նրա «Մերսեդեսը», որը տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Խուզարկության ընթացքում բերման ենթարկվածն իրավապահներին ներկայացրել է մեկ տարա, որն առաջին հայացքից աղով էր լցված, բայց միայն առաջին հայացքից։
Աղով տարայում թաքցված էր պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված երկու զանգված, որոնք, ըստ բերման ենթարկվածի՝ կրիստալ կամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ են։ Զանգվածներն ընդհանուր 100 գրամից ավելի էին։ 
Ապօրինի թմրաշրջանառության փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և նոր հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։

Լրահոս
19 Օգոս
Երիտասարդ ըմբիշներն արծաթե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունումԿառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ «Սանիթեք»-ի անփորձ լինելը հետևողականորեն ապացուցում ենք, իսկ «Լիդիան»-ի զրո փորձը՝ անտեսում․ Գևորգ Դանիելյան Մեսսին ապաքինվել է վնասվածքիցՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ Մեկնարկել է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումըԲագրատաշենում բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացի Սպանության գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է դիրքերի բարելավմանը Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Իսրայելի բաց մրցաշարի հաղթող Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը Վահագն Չախալյանը և ևս մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել Բաղրամյան 26-ում․ ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է Ամուլսարի շահագործման դեմ երթ՝ Ջերմուկից դեպի Երևան (տեսանյութեր) Չինարին այլևս չի կարող գնդակոծվել․ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է․ Արարատ ՄիրզոյանՍամվել Բաբայանի անունը խառնել Մարտի 1-ին «շանտղություն» է․ Բաբայանի գրասենյակ ՈւՂԻՂ. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն է ռուսաստանցիների համար Մուսալեռում երիտասարդը տանիքը նորոգելիս հոսանքահարվել է և տեղում մահացել Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձիԵրկար ժամանակով լույս չի լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելուՇոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքումՀրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած «Լիդիան Արմենիա»-ն ՔԿ-ին տրամադրել է փորձաքննության մեջ տեղ գտած առաջարկների պատասխանները Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համարՕրվա խորհուրդըԱյսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ. Միհրան Հակոբյան Անգամ երաժշտության մեջ գոյություն ունի քրեական ենթամշակույթին բնորոշ ուղղվածություն․ փաստաբանը՝ նոր նախագծի մասին Չեմ հասկանում Նիկոլի հիստերիան որտեղից է գալիսԷլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՈւրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասինԵրևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ ԿուբատյանՅուրօրինակ հարսանիք՝ հրշեջ մեքենաներովՍեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափԶարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն Ավտովթարից մահացած Փոլ Ուոլքերի դուստրը հրապարակել է հոր արխիվային լուսանկարըՓաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիից
Ամենադիտված
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻ՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերԱրթուր Ջանիբեկյանի հեռահար քաղաքական ամբիցիաներըՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՄերկ Դեմի Ռոուզը՝ ծաղիկներով լցված վաննայում (լուսանկարներ) «Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար)
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)