00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրների ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով Սիրիայում ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվիՊետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Ով է 1991-ի «Այո»-ի տարբերանշանի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը անուններ է հնչեցնումՄարիա Շարապովան ավարտել է կարիերան Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

«Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով»․ Նախագահի կինը հարցազրույց է տվել «Սպուտնիկ Արմենիա»-ին

Ինչպե՞ս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը որոշեց դառնալ հեքիաթագիր, ի՞նչ պարտականություններ ունի նախագահի կինը, և ո՞վ է ընտրում նրա հագուստը։ Նունե Սարգսյանն այս հարցերին պատասխանել է Sputnik Արմենիայի նոր` «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում

– Դուք հայտնի մանկագիր եք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց դրանով եք ուզում զբաղվել։

– Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար:

Հեքիաթը հարուստ գրական ժանր է, որ գոյություն է ունեցել հնուց մինչև այսօր։ Միշտ եղել են ու կան հեքիաթներ նաև մեծերի համար, ինչպես օրինակ «Հազար ու մի գիշերները» կամ ժամանակակից Ջորջ Մարթինի «Գահերի խաղը», որը վերածվել է բազմասերիանոց սիրված ֆիլմաշարքի, և կան հեքիաթներ փոքրիկների համար։ Մանկական ամեն հեքիաթ բարոյախոսություն և խրատ է պարունակում։

Հեքիաթները դասագիրք են երեխայի հետագա կյանքի դպրոցի համար։ Եվ որքան վաղ տարիքում երեխան ընկալի լավի ու բարու արժեքները, այնքան հետագայում հասարակությունը կշահի։ Դա է պատճառը, որ ես ու շատ ուրիշ մանկագիրներ գնահատում ենք հեքիաթի դերը երեխաների համար` այսօրվա գերզբաղված և էլեկտրոնային տեղեկատվությամբ ծանրաբեռնված կյանքում։

Իսկ թե ինչու և ինչպես ես սկսեցի գրել հեքիաթներ, ուրիշ պատմություն է։ Եվ դա կապված չէ իմ երեխաների կամ թոռնիկների ծնվելու կամ նրանց գոյության հետ։ Մասնագիտությամբ ես արվեստաբան եմ և երկար ժամանակ զբաղվել եմ արվեստով՝ ցուցահանդեսներ և դասական երաժշտության համերգներ կազմակերպելով, ակնարկներ և հոդվածներ գրելով՝ հայալեզու արտասահմանյան ու տեղական մամուլի ու ռադիոյի համար։

Երբեք չէի նախատեսում գրող կամ մանկագիր դառնալ, եթե չլիներ ամուսինս, ով ինձ միշտ քաջալերում էր ստեղծագործել։

– Հեքիաթների մեջ ի՞նչն է հրապուրում ձեզ։

– Երբեք չեմ ծրագրում հեքիաթի ընթացքը։ Ուղղակի մտնում եմ գրվածքի մեջ, դառնում անտեսանելի մասնակից և սկսում զարգացնել թեման։ Դա ինձ համար շատ հետաքրքրական գործողություն է, որովհետև դառնում եմ իմ իսկ պատմության դիրիժորն ու մասնակիցը։ Երբեմն թողնում եմ, որ պատմությունն ինքն իրեն ստեղծվի ու զարգանա և կարծես հեռվից դիտում եմ հետաքրքրությամբ, թե ինչ կլինի հաջորդ պահին։ Երբեմն խճճվում եմ ստեղծած իրավիճակների մեջ և անհամբեր սպասում եմ, թե ինչպես պետք է վերջանա հեքիաթը։ Ահա թե ինչն է ինձ հրապուրում հեքիաթ ստեղծելու մեջ։

– Սավաննան ձեր առաջի՞ն համահեղինակն է։

– Այո, առաջին անգամ է, որ համահեղինակ ունեմ, և դա իմ թոռնիկ Սավաննան է։ Նա վառ երևակայություն ունի և նկարելու ու հորինելու տաղանդ։ Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները կլինի նրա առաջին գիրքը, որը շուտով լույս կտեսնի Սավաննայի անուշիկ նկարազարդումներով։ Նա լրջորեն մտել է գրքի հրատարակման գործի մեջ։ Ես հենց դա էի ուզում, որ երեխան տեսնի, թե ինչպես են ստեղծվում գրքերը։

– Իսկ ձեր և պարոն նախագահի սիրո պատմությունը չեք պատրաստվո՞ւմ գրի առնել։

– Իմ կարծիքով, մեր սիրո պատմությունը պատկանում է մեզ և մեր ընտանիքին ու հրապարակելը սխալ կլինի։ Իրականում դա պարզ մարդկային պատմություն է մեր սիրո և ընկերության մասին, որը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա։ Ես հավատացած եմ, որ երկու անձանց սերն առանց ընկերության ու վստահության երկար չի տևում։ Ուրախ եմ, որ մեր երկու որդիները վկա եղան, թե ինչպես ենք մենք միշտ փորձել «ամուսնություն» կոչվող ինստիտուտը հաստատուն պահել։ Հուսով եմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներն այդպես կպահեն։

 

– Դժվա՞ր է նախագահի կին լինել։

– Բոլորովին դժվար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու և կարևոր, սակայն դժվար չէ։

Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով։ Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, հետո՝ դիվանագետ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետության նախագահ։ Նա չի փոխվել, և ես էլ նույնն եմ, նույն Նունեն՝ Արմեն Սարգսյանի կինը, Վարդանի և Հայկի մայրը, Սավաննայի, Արմենի և Գաբրիելի տատիկը։ Ունեմ բազմաթիվ ընկերների և ծանոթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպես Արմենը, ես նույնպես սիրում եմ թատրոն, արվեստ, երաժշտություն և սպորտ։ Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կյանքի տարբեր՝ դժվար ու հեշտ էտապներում այս ամենը նույնն է եղել։ Ես մնացել եմ նույնը՝ թե՛ որպես ֆիզիկայի դասախոսի կին, թե՛ որպես Հայաստանի նախագահի կին։

 
 
– Շարունակու՞մ եք նախաճաշ պատրաստել նրա համար։

– Շատ սիրով պատրաստում եմ։ Եվ ոչ միայն նախաճաշ։ Չեք նկատե՞լ, որ տհաճությամբ եփված կերակուրները երբեք համով չեն լինում։ Կիրակնօրյա ընտանեկան նախաճաշը հաճելի ավանդույթ է մեր ընտանիքում։ Լոլիկով ձվածեղը համար մեկ ընտրությունն է կիրակնօրյա նախաճաշին, որն ավելի տոնական է դառնում, երբ մեզ միանում են թոռնիկները։

– Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ ավելի անփորձ ու քաղաքական ընտանիքներին։

Քաղաքական, թե ոչ քաղաքական բոլոր զույգերին իմ համեստ խորհուրդն է` իրար սիրելուց բացի, իրար հարգել, որից հարաբերությունը կշահի, նաև՝ որպեսզի ժամանակ տրամադրեն իրար հետ զրուցելու և իրար լսելու։ Թե՛ ամուսինները և թե՛ կանայք կարիք ունեն, որ իրենց լսեն։ Դա չի կարելի արհամարհել։

Ավանդորեն, մեր հայկական կենցաղում, ուժեղ տղամարդը ընտանիքի ղեկավարն է։ Բայց հայ կինը տոկուն է և խելոք։ Սա հիանալի հավասարակշռություն է ստեղծում հայկական ընտանիքներում։

– Տանը զրուցո՞ւմ եք քաղաքականության մասին։

Երբեք տանը չենք խոսում գործի մասին։ Տանը ես ձգտում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ նա կարող է շեղվել աշխատանքային մտածմունքներից` հաջորդ օրն ավելի թարմ ուժերով սկսելու համար։

– Երբ հեղափոխության օրերին նախագահը եկավ հրապարակ, դուք տեղյա՞կ էիք։ Ի՞նչ ապրումներ ունեցա՞ք։

Այդ օրը աղմուկ էր քաղաքում, տանը մենակ էի ու գրասեղանիս մոտ նստած ուղիղ միացումն էի դիտում։ Չորս կողմից լսվում էր թմբուկների ձայնը, մեքենաների ազդանշանները, մթնոլորտը լարված էր։ Եվ ես մտահոգված էի, թե ինչ է լինելու հիմա։ Հանկարծ համակարգչի էկրանի վրա տեսա, որ հրապարակ մտավ ամուսինս։ Առաջին ռեակցիան, որ ունեցա, սրտի տրոփն էր։ Բայց վայրկյաններ անց այդ ամենն անցավ, քանի որ անմիջապես գիտակցեցի, որ նա գիտի` ինչ է անում և անում է ճիշտ քայլը։

– Դուք էլեգանտության խորհրդանիշ եք դարձել Հայաստանում։ Ինքնուրո՞ւյն եք ընտրում զգեստները, թե՞ մասնագետներն են օգնում։

– Շնորհակալ եմ կարծիքի համար։

Ինձ համար առաջին հերթին և ամենակարևորը հագուստների հարմարությունն է, ապա ճաշակը, գեղեցկությունը, նորաձևությունը։ Հագուստը պետք է մերվի քեզ հետ։ Երբ փոքր էի, ծնողներս ինձ խորհուրդ էին տալիս նոր հագուստն ու նոր կոշիկները մի քանի օր օգտագործել տանը՝ մինչև դուրս գալը։ Հիմա իհարկե հասկանում եմ դրա իմաստը՝ հագուստը կրելիս բնական պահվածքի և բնական կեցվածքի համար էր դա։ Այս դասը կրել եմ ողջ կյանքում։

Երբեք օգնող չեմ ունեցել արտաքին տեսքս հարդարելու համար և հիմա էլ չունեմ։ Ամեն ինչ ընտրում և անում եմ ինքս։

– Ունե՞ք սիրելի աքսեսուար։

– Սիրում եմ ականջօղեր, որովհետև չեն խանգարում, չեմ նկատում, որ ինձ վրա են։ Դնում եմ և մոռանում։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
26 Փետ
ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրների «Դուխովների» դուխը չի՞ հերիքում». Արմեն Աշոտյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների մասինԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՀԺ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ նորածինն առանց դեղամիջոցների առողջացել է (տեսանյութ)Սիրիայում ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը Ում ձեռքերում է այսօր ՀԴՄ իրացման և սպասարկման բիզնեսի առյուծի բաժինըՎահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է Արտակ Բեգլարյանը կհետևի Արցախի ընտրական ողջ գործընթացին Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակԱրմավիրի մարզում 60-ամյա վարորդը «Կարմիր կամրջի» մոտ կողաշրջվել է. կա վիրավորՆախիջևանը հայտնվել է անելանելի վիճակում. փորձագետՉինաստանից դուրս կորոնավիրուսով վարակումների թիվն առաջին անգամ գերազանցել Է ՉԺՀ-ի ցուցանիշը Քիմ Քարդաշյանն ու Շերը հանդես են եկել համատեղ ֆոտոշարքում (լուսանկարներ) Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է և վերադարձել ԲԿ. News.am Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվիՓետրվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակի հետ«Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը. Ցոլակ Ղանդիլյան (տեսանյութ) 2018 թվականի մայիսից մինչ օրս 1 միլիոն մարդու աշխատավարձ, թոշակ և նպաստ է բարձրացել. Փաշինյան Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա․ Սարգիս Ադամյան Մեղրաձորում անչափահասը ձերբակալվել է համագյուղացուն դանակահարելու կասկածանքով Աբովյանի 48-ամյա բնակիչը խանութներից գողություններ է արել և բռնվել (տեսանյութ)Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը. «Սասնա ծռեր» Գարեգին Երկրորդն ընդունել է Ավստրալիայի դեսպանին Հիվանդանոցում երեխաներին ժպիտ պարգևող հայկական ռոբոտը հաղթել է «Product Hunt»-ի մրցույթում (տեսանյութ) 65-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը Իրանում ՀՀ դեսպանը հորդորում է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Ով է 1991-ի «Այո»-ի տարբերանշանի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը անուններ է հնչեցնումՄարիա Շարապովան ավարտել է կարիերան Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Արարատի մարզպետը ներկայացրել է Ավշարում պետական գույքը մասնավորեցնելու դեպքի մանրամասները Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք է սահմանում Ցեղասպանության ճանաչման համար հայ մտավորականները շնորհակալություն հայտնեցին ՀՀ-ում Սիրիայի դեսպանին ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի կին զինծառայողները նախարարին ներկայացրել են իրենց հմտությունները Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ինԱՀԿ-ի փորձագետները կայցելեն Իրան՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը «Նոր եմ տեղեկացել, ինքնաթիռի մեջ եմ»․ ինչու են կրկնօրինակել լոգոն Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի մարզահավաք Հռոմի պապը զորակցել է կորոնավիրուսով հիվանդներին ու բժիշկներին «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է Ալբերտ Վարդանյանի նախագիծը Կորոնավիրուսը հասավ Հունաստան. նախարարությունը հաստատում է առաջին վարակման դեպքը Հայկ Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել բանակում մահվան դեպքերի առթիվ քրգործերի վերաբերյալ Հայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին. նրան գտել են մերկ
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Ովքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի «Պահանջո՛ւմ ենք. Արայիկ Հարությունյանը պետք է հանի իր թեկնածությունը»Տաթևիկ Ռևազյանը հղի է (տեսանյութ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ)