00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փետրվարի 25-ին սպասվում է բուք, ձյուն և ձնախառն անձրև Վերաքննիչ դատարանն անմեղ է ճանաչել Մարտի 1-ի գործով դատապարտյալին Ապահովագրության ոլորտի «հին գելերը» և նոր դեմքերը. ում են բաժին հասնում ամենաշահավետ պայմանագրերըՀայաստանի կոմկուսը չի աջակցի հանրաքվեի ոչ մի ճամբարի Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. ԱԻՆ Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին Երևանում պատուհանից ընկած 1.5 տարեկան աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից ԱԺ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. 46 ՀԿ-ների հայտարարությունը Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Իրաքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Ստորև ներկայացված է նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հոդվածն առանց խմբագրման.

«Ոչ անտարբերների» հանրություն

Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլսահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։ Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն, փափուկ հանգրվանի փնտրտուք։ Այս պրոցեսի մեջ են, ըստ էության, բոլոր էլիտաները՝ ֆինանսական, տնտեսական, ռեգիոնալ, մշակութային և այլն։ Պրոցեսը գնում է սահուն, որովհետև խրախուսվում է իշխանության կողմից։ Այս էլիտաներից  առաջադիմության և զարգացման ռեսուրս ակնկալել իրատեսական չէ։

Կա խոշոր տնտեսական էլիտա, որի ներկայացուցիչները (անկախ ունեցած կապիտալի աղբյուրից և օրինականության աստիճանից) ունեն  մեկ ցանկություն՝ օր առաջ պայմանավորվել իշխանությունների հետ և շարունակել հանգիստ վայելել. մոտավորապես «զիջումներ խաղաղության դիմաց» բանաձևով։ Թե ինչ տեսք, ինչ ծավալներ են կրում այդ զիջումները, գիտեն միայն իրենք և իշխանությունները, բայց այն, որ երկուստեք նման ցանկություն կա, կարծես թե երևում է։

Կա գիտամշակութային էլիտա, որը հանրահայտ Ֆունտի նման է, միայն տարբերությամբ, որ ոչ թե նստել է, այլ լռել. լռել է բոլոր իշխանությունների օրոք՝ կոմունիստների, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի օրոք։ Իհարկե, կա տարիք, սերնդափոխոթյուն, բայց «շկոլան» շատ ամուր է դրված, և նրանք մեծ մասամբ վիրտուոզ տիրապետում են լռելու արվեստին։ Նրան այնքան են կատարելագործվել լռելու մեջ, որ նույնիսկ իրենց վերաբերող, իրենց առնչվող հարցերի մասին են լռում, երբ ուղիղ հարցնում ես՝ կարծիք, տեսակետ, լուծում։ Նման իրավիճակների համար կա մի ունիվերսալ ձևակերպում՝ «անհրաժեշտ է պետական աջակցություն»։ Թե դա ի՞նչ է՝ որքա՞ն, ինչի՞ համար, ի՞նչ տեսքով, ի՞նչ արդյունքի համար և այլն՝ անպատասխան հարցեր են։

Հասկանալի է, որ այստեղից ևս ակնկալել համապետական, համահասարակական, համազգային, համամարդկային խնդիրների շուրջ որևէ առողջ տեսակետ՝ ուղղակի անիմաստ է։

Եվ պատահական չէ, որ մենք չգիտենք, թե ինչպիսի՛ գիտություն ենք պատկերացնում, ինչպիսի՛ կրթություն, ինչպիսի՛ մշակույթ, ինչպիսի՛ն է մեր հարաբերությունների համակարգը մեր հարևանների հետ, ինչպե՛ս ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը և այլն։

Եվ վերջապես ձևավորվում է նոր իշխանական էլիտա։  Արժեհամակարգային մեծ տարբերություններ չկան՝ կսկսվի լավ սենյակից ու կընթանա՝  նոր կահույք, բրենդային հագուստ, լավ մեքենա, լավ համար, լավ տուն, լավ փայ և այլն։ Նրանք, ովքեր սրա կրողը չեն լինի, դուրս կգան, կօտարվեն։ Ձևավորման ճանապարհն էլ նույնն է՝ սկզբում սեղանային-քեֆային՝ թիմ, չդադարող քեֆերի մշակույթ,  հավատարմության երդումներ, ընթացքում ներսում ազդեցության մեծացման կռիվներ, ավելի ռացիոնալները կսկսեն փող աշխատել և այլն։ Սրա գաղափարական հիմնավորումը դրվել էր ամիսներ առաջ՝ սևի  ու սպիտակի բաժանումով։ Դուք և մենք-ի։ Դրա շարունակությունը մենքի ավելի մենքն է, հետո՝ ավելի, ավելի և այլն։

Նախկին և առկա էլիտաների որակը մեզ հետաքրքիր է այն պարզ պատճառով, որ ժողովուրդներին դեպի հաջողություն, դեպի կրթում և զարգացում տանում են էլիտաները։ Նրանք են պատասխանատու  ժողովուրդների մեջ առողջ տարրի, արժեհամակարգերի և պետականության գաղափարի մշտական ներարկման համար։ Եվ այս առումով ունենք չափազանց լուրջ մտահոգվելու հիմնավոր պատճառներ։

 

Հիմա  անելիքի մասին.

Ի՞նչը կարող է հակազդել Հայաստանում էլիտաների սնանկության, նոր վոժդիզմի, Հայաստանի հերթական արևելականացման պրոցեսներին։

Այսօր կան մեծ թվով մարդիկ, ունակ՝ առողջ մտածելու, որոնք անհանգստացած են հնարավոր զարգացումներով, որոնք ունակ են իրականությունն ինքնուրույն  գնահատելու։ Այդ մարդկանց քանակը սպասվածից շատ է և կախված չէ տարիքից, սեռից, մասնագիտությունից, կուսակցական պատկանելությունից։ Նրանք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն տիրույթից, ավելի լայն են տեսնում պրոցեսները, Հայաստանին ու աշխարհին նայում են ավելի սթափ հայացքով։ Հենց այս մարդկանց առկայությունն է, որ հնարավորություն է տալու՝ լուծել Հայաստանյան նոր հանրային էլիտայի ձևավորման խնդիրը։ Այս մարդիկ գտնվում են բիզնեսում, դպրոցում, բուհում, գյուղում, բանկերում՝ ամենուր։

Այս մարդիկ ցաքուցրիվ են, գրեթե չունեն արտահայտվելու խողովակներ, չունեն լսելի դառնալու հնարավորություն և հաճախ նույնիսկ դժվարանում են իրենց անհանգստություններն ու առաջարկները հստակ ձևակերպել։ Պայմանականորեն սա կոչում ենք՝ «ոչանտարբերների հանրություն»։ Եվ հենց այստեղ է արևելյան գավառականությունից առողջ պետություն ստեղծելու ռեսուրսը։ Ուրեմն ձևակերպում ենք խնդիրը՝ նոր հանրային վերնախավի ձևավորումը, որի ձայնը օր օրի պետք է դառնա ավելի վստահ ու ավելի համոզիչ։ Նոր հանրային էլիտայի պոտենցիալ ներկայացուցիչներից շատերը կարող են  այս պահին լայն հանրությանը հայտնի չլինել, բաց նրանք ամեն օր անում են իրենց աշխատանքը և անում են լավ՝ առանց պաթոսի։ Ուղղակի պետք է մի պահից շատ ակտիվ սկսել «մեծ թոշակի»  փուլը, ու հանրային կյանքն ազատել սպառված և ասելիք չունեցողներից՝ լինեն դրանք հների, թե լայվերի դասից։ Թե ինչպե՞ս դա անել՝ արդեն տեխնոլոգիական մանրամասներն են՝ լայն քննարկման համար անհետաքրքիր։ Սա կոնկրետ աշխատանք է, որն արվելու է անպայման, քանի որ Հայաստանը չունի ևս մեկ անգամ լճանալու ռեսուրս։ Ավելի քան հնարավոր է, որ գործընթացում ժամանակի ընթացքում կներգրավվեն այսօր իշխանության դաշտում գործող առավել ընդունակ և անկախ մտածող մարդիկ, որոնց ռեսուրսները նույնպես պատշաճ կերպով չեն օգտագործվում, և որոնք նույնպես կանգնած են լճացման ու համահարթեցման վտանգի առաջ։

Մեր ժողովրդին, այս հասարակությանը նոր ասելիք է պետք, նոր տեսլականներ, նոր փարոսներ։ Հակառակ դեպքում՝ ո՛ր խնդրին նայում ես, մենք ասելիք ու պատկերացում չունենք կամ եղածը չափազանց պարզունակ է։

 Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
25 Փետ
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները 2008-ից հետո ՀՀԿ-ի հետ ոչ մի շփում չեմ ունեցել. Գևորգ Պապոյան Սիրուշոն հրավիրվել էր Հարվարդի համալսարան՝ ներկայացնելու իր ստեղծագործական ուղին և հայկական մշակույթը (տեսանյութ) Արսեն Բաբայանն արձագանքել է «Ոչ»-ի շտաբի կողմից 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին Երևանում 60-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը տեսահոլովակ կունենաՌուբիկի խորանարդիկներով «Մոնա Լիզան» վաճառել են գրեթե 500 հազար եվրոյով Երևանի ավտոլվացման կետերից մեկում ծեծի են ենթարկել ԵՊԲՀ դասախոսինՀարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնություն գործելու մեջՈրոշ իշխանական պատգամավորներին այսօր հատուկ են ակտիվացրել, գցել լրահոս. Արմեն ԱշոտյանՔիմ Քարդաշյանը՝ «մերկ» կրծկալով (լուսանկար)Երևանի 41-ամյա բնակչի բաճկոնից թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ազովում կինը հրաշքով է փրկվել ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ)Մի խումբ քաղաքական ուժեր ու ՀԿ-ներ կոչ են անում բացել 2015 թվականի քվեապարկերը Փաստացի հերքվեց և հաստատվեց, որ ԱԺ նախկին նախագահի կողմից ՍԴ լիազորությունները չեն յուրացվել. Վարդևանյան Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik.amԾնողն աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն․ ուսուցչական անձնակազմի հայտարարություն Գրիգոր Հայրապետյանը կշարունակի ղեկավարել «Թիվ 1 բորտը». 168.am Փետրվարի 25-ին սպասվում է բուք, ձյուն և ձնախառն անձրև Հրշեջները Երևանում մարել են ավտոմեքենայի հրդեհը «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ն ընկերական հանդիպում կանցկացնեն Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը. Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին Տոլյատիում հոկեյի հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով (տեսանյութ)Huawei-ը ներկայացրել է 2499 եվրո արժողությամբ Mate Xs նոր սմարթֆոնը (տեսանյութ) Ամենամեծ երջանկությունը գիտակցված սերն է. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարըԳիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է (տեսանյութ) Թուրքիայում Ադրբեջանի դրոշն օգտագործվել է որպես աղբի տոպրակ (տեսանյութ) ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Լոռու մարզում կոյուղաջրերը ողողել են հարյուրավոր գերեզմաններ Վերաքննիչ դատարանն անմեղ է ճանաչել Մարտի 1-ի գործով դատապարտյալին Վազգեն Սպարապետն ու Սերժ Սարգսյանը ոչ են ասել Արցախյան կարգավորման փուլային տարբերակին. Շարմազանով ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունիԵրևանի՝ Մանթաշյան 17 հասցեի բնակելի սեփական տանը հրդեհ է բռնկվել Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մարտի 1-ի զոհերին նվիրված երթին ԿԸՀ-ն տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ ըստ հանրաքվեի տեղամասերի Ապահովագրության ոլորտի «հին գելերը» և նոր դեմքերը. ում են բաժին հասնում ամենաշահավետ պայմանագրերըԱռողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբաքանակով դիմակներ ներկրելու ուղղությամբ Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՔՊ-ն նիստ է անցկացնում. ներկա է նաև վարչապետ Փաշինյանը (տեսանյութ) Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ Նախիջևանը հայտնվել է շրջափակման մեջ ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների բազմաշերտ օրակարգին Կոտրված աղբամաններ՝ Երևանի այգիներից մեկում (լուսանկարներ)Հայաստանի կոմկուսը չի աջակցի հանրաքվեի ոչ մի ճամբարի Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. ԱԻՆ Ջալալ Հարությունյանը լավագույնս տիրապետում է ռազմական գործի նրբություններին. Արշավիր Ղարամյան Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել եւ չի լինելու. Արայիկ Հարությունյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Լաոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում. նոր հետազոտություն Ովքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի «Պահանջո՛ւմ ենք. Արայիկ Հարությունյանը պետք է հանի իր թեկնածությունը»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)