00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց 2-րդ բողոքը Գիտենք, որ ԱԻԿ-ը սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում. Վարդան Մինասյան«Էվերտոն»-ի ֆուտբոլիստն ամուսնացել է «Միսս Իսլանդիա-2008»-ի հաղթողի հետ (լուսանկար) Ինչպե՞ս են ծախսվում նպատակային հատկացված դրամաշնորհները ՀՀ համայնքներում (տեսանյութ)Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը Ահազանգ նախաձեռնության անդամները կրկին ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ, լուսանկարներ) Նպատակահարմա՞ր եք գտնում կառույցի այս անատամ աշխատանքը (տեսանյութ)Պլատինին ազատ է արձակվել

«Ժամանակ». Նոր ատոմակայան. հարցն օրակարգո՞ւմ է

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ոչ թե ատոմակայանի փակման հարցը, այլ համարժեք հզորության ստեղծման: Այդ մասին մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ ներդրումային հնարավոր ծրագրերի մասին: Այդօրինակ հայտարարությունն, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին խոսել է նաեւ նախկին իշխանությունը՝ ասելով, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Սակայն, այդուհանդերձ, թե՛ նախկինում, թե՛ հիմա այս հարցն ունի որոշակի պարզաբանման անհրաժեշտություն՝ այն իմաստով, որ հստակեցման կարիք ունի «համարժեք հզորություն» արտահայտությունը:

Առաջին հայացքից, համարժեք հզորություն նշանակում է էներգետիկ արտադրողականության համարժեք հզորություն, որը թույլ կտա մի էներգաարտադրողին փակել՝ ունենալով նորը եւ այդպիսով չունենալով արտադրական աղբյուրի դեֆիցիտ: Բայց հարցը շատ ավելի տարողունակ է: Օրինակ՝ ջերմաէլեկտրակայանը համարժե՞ք է ատոմակայանին, թե՞ ոչ: Անկասկած է, որ միայն արտադրական հզորությունը եւ անգամ միայն ինքնարժեքի հավասարազորությունը չեն կարող համարվել համարժեք՝ այդ բառի լայն եւ խորքային իմաստով: Որովհետեւ Հայաստանը գազ ստանում է արտերկրից, իսկ ատոմակայանի դեպքում մենք ձեռք ենք բերում միջուկային վառելիքը մեկ անգամ եւ բավական երկար ժամանակահատվածի համար: Իհարկե, կա թափոնների կառավարման խնդիրը, բայց այստեղ հարցն ամենեւին համարժեք չէ մատակարարվող գազի խնդրին: Սրանից բացի, կա նաեւ խնդրի թերեւս ամենակարեւոր՝ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ռազմա-քաղաքական բաղադրիչը, որ ունի ատոմակայանը եւ չունի գործնականում որեւէ այլ էներգաարտադրող հզորություն:

Ատոմակայանը քաղաքականություն է, ավելին է, քան քաղաքականությունը, միջուկային տեխնոլոգիան ներկայումս ցանկալի ռեսուրս է անգամ շատ զարգացած, ուժեղ պետությունների համար, որը Հայաստանն ունի եւ շահագործում է: Ըստ այդմ՝ եթե խոսում ենք համարժեքությունից, ապա, բնականաբար, պետք է խոսել առավել եւս այդ բաղադրիչի մասին, ըստ այդմ՝ համարժեք հզորություն ասելով՝ Երեւանն իր գործընկերների հետ պետք է քննարկի լիովին համարժեքության հարցը, այսինքն՝ նոր ատոմակայանի: Ինքնին հասկանալի է, որ այստեղ որքան կարեւոր է խնդիրը նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից, նույնքան էլ, բնականաբար, կա բարդ աշխատանքի տեղիք, ներառյալ նաեւ բավականին թանկարժեք բնույթը: Այդ իմաստով, ինչպես հայտնի է, թղթի վրա մնաց դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր ատոմակայանի շինարարության մասին: Ընդ որում՝ այդ ուղղությամբ պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որով ռուսական ընկերությունը մի կողմից ստանձնեց ամբողջ շինարարության «իրավունքը», մյուս կողմից ընդամենը 20 տոկոսի ֆինանսավորման պարտավորությունը, որը մոտավորապես կազմում էր մեկ միլիարդ դոլար փող: Այս իմաստով, ինչպիսի՞ վիճակում է այդ համաձայնությունը, կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ դրանից, քննարկվո՞ւմ է արդյոք ռուսական կողմի հետ այդ հարցը, թե՞ Մոսկվան հորդորել է բավարարվել գործող ատոմակայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու համար տրված վարկով՝ 270 միլիոն դոլարի:

Օրեր առաջ Հայաստան էր ժամանել նաեւ ատոմային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությունը, որի ընթացքում քննարկվել էր ոլորտում երկկողմ գործակցության հարցը: Իսկ այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ դեռեւս 2011 թվականին Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին խոսել էր այն մասին, որ հայկական կողմի հետ կքննարկեն նոր ատոմակայանի շինարարությանը ֆրանսիական մասնակցության հարցը: Հարցը, սակայն, մնաց կիսատ, Սարկոզիի չվերընտրվելո՞ւ պատճառով, թե՞ ռուսական կողմի խոչընդոտի: Սա առայժմ բաց հարց է, սակայն ավելի լայն համատեքստով՝ Հայաստանի նոր կառավարության օրակարգում կա՞ նոր ատոմակայանի հարց՝ որպես արտաքին գործընկերների հետ քննարկվող խնդիր, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
19 Հուն
Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց 2-րդ բողոքը Գիտենք, որ ԱԻԿ-ը սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում. Վարդան Մինասյան«Էվերտոն»-ի ֆուտբոլիստն ամուսնացել է «Միսս Իսլանդիա-2008»-ի հաղթողի հետ (լուսանկար) Ինչպե՞ս են ծախսվում նպատակային հատկացված դրամաշնորհները ՀՀ համայնքներում (տեսանյութ)Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը (լուսանկարներ) ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը Ահազանգ նախաձեռնության անդամները կրկին ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ, լուսանկարներ) Նպատակահարմա՞ր եք գտնում կառույցի այս անատամ աշխատանքը (տեսանյութ)Պլատինին ազատ է արձակվել«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին «Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունիցՎահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար. չհայտարարված այց՝ «Դատապարտյալների հիվանդանոց»Վերահսկիչ պալատի վերականգնվող գումարների հաշվեհամարի փակումը ճի՞շտ եք համարում (տեսանյութ)«Եթե գործը չբացահայտվեց, ուրեմն այն սարքած է». Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի միջադեպի մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի համար 1.5 միլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հանդիսացավ Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորըԳլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Պարզվում է՝ ենթադրյալ մեղադրյալը ոչ մի անգամ չի կանչվել ԱԱԾ, ցուցմունք կամ բացատրություն չի տվելՈրևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել՝ անհանգստանալու խնդիր չունի․ գլխավոր դատախազԱԺ-ն միաձայն ընդունեց վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը Քոչարյանի գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը դարձյալ ինքնաբացարկ չհայտնեցԿենտրոնական բանկն ի՞նչ պահուստներ է տնօրինում․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)Մեկ օրում փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Հիմա ի՞նչ անեմ ես. այդ ջուրը չխմեմ՝ ծարավից վատանա՞մ․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջել են Երևանում Ի՞նչ եք կարծում, հիմա մենք ստվերի ո՞ր մակարդակում ենք, և ո՞ր ոլորտն է ամենառիսկայինը մնացել (տեսանյութ)Բողոքի ակցիաներ՝ Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների մասնակցությամբ. ՈւՂԻՂ Սիլվիո Բեռլուսկոնին Գագիկ Ծառուկյանին հուլիսին հրավիրել է Իտալիա (տեսանյութ) Կալանավորը դադարեցրել է 50-օրյա հացադուլը Խոշոր չափերով գողության համար մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին ՄԻՊ-ը աշխատողների իրավունքների վերաբերյալ ուղեցույց է հրապարակել Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում ինչքա՞ն գումար է մուտքագրվել պետբյուջե (տեսանյութ)Ջոն Բոլթոնը՝ Մնացականյանի և Մամեդյարովի հետ նախատեսվող հանդիպումների մասին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ 5000 դրամանոցներ իրացնողների. հարուցվել է քրեական գործ ԱՄՆ-ը Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն կտրամադրի ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ Բրազիլիան և Վենեսուելան չպարզեցին հաղթողին (տեսանյութ)ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Աստղագուշակ՝ հունիսի 19-ի համարՕրվա խորհուրդը Մեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Զեյնալյանի հրաժարականի ևս մեկ պատճառ«Ժամանակ». «Չփորձեք մեր դեմ «գործ տալ»» «Փաստ». Ներքին կարգով քննարկվում է ՍԴ ինստիտուտից հրաժարվելու տարբերակը«Հրապարակ». Սասուն Միքայելյանը «վրեժ լուծեց» թիմակիցներից
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքից«Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՀինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)