00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ես կանսերվա զակատ անո՞ղ եմ. Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին Իրինա Շեյքը ներքնազգեստով լուսանկար է հրապարակելՔաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. Ջրային կոմիտե «Բանանց»-ը պարտվեց խոշոր հաշվով և լքեց պայքարըՀայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամություն ունեցող երկրպագուներին (տեսանյութ)Կառավարությունը կքննարկի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցության չափը Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստը` «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնումԱրմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Ո՞րն է ավելի մեծ չարիք. քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը

Այսօր` ապրիլի 10-ին, Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը` մասնավորապես՝ սահմանափակել խաղատները, դրանց գովազդների հնարավորությունները, արգելել գազալցակայաններում առկա խաղադրույքների հնարավորությամբ սարքավորումները` խաղամոլության տոկոսը Հայաստանում հնարավորինս նվազեցնելու նպատակով: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց.

«Քանի որ աղմկահարույց նախագիծ է և դրա շուրջ հետաքրքրությունը մեծ է` արձանագրենք այն, որ բուքմեյքերական ըկերությունների սահմանափակումը պետք է: Այնուամենայնիվ, պետք է հասկանանք, թե շուկայում կատարվող խաղադրույքների քանի տոկոսն է անցկացվում ինտերնետի տիրույթում, քանի տոկոսը բուքմեյքերական ընկերություններում: Քանի որ չկան այդ տվյալները, ապա մենք չենք կարող հասկանալ, թե այս օրենքի վերջնարդյունքն ինչպիսին է լինելու: Արդյո՞ք մենք դրանով ազդում ենք խաղամոլության վերացման կամ նվազեցման վրա, թե՞ կենտրոնացնում ենք ինտերնետ տիրույթում:

Բնական է, որ այն կնվազեցնի ընկերություններում խաղադրույքների ծավալը, բայց ռիսկային է, քանի որ հնարավոր է, որ այն գնա ինտերնետային տիրույթ»,-ասաց Բաբկեն Թունյանը` ընդգծելով, որ պետք է լավ քննարկել նախագծի վերջնարդյունքը: Ելույթի վերջում Բաբկեն Թունյանը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, թե ինչքանով է գնահատել այդ ռիսկայնությունը, որին Սիմոնյանն արձագանքեց.

«Նախ և առաջ, մենք լուծում ենք գայթակղության հարցը: Ինետերնետով խաղադրույք անելու համար մարդը մի քանի քայլ պիտի կատարի: Ի տարբերություն ինտերնետ տիրույթի բուքմեյքերական ընկերություններում, խաղացող մարդու փոխարեն այդ քայլերը կատարում են, և դրա համար վճարվում, իսկ երբ ինտերնետ տիրունթում այդ քայլերն ինքը պիտի անի, բնականաբար գայթակղությունը նվազում է: Ընդհանուր առումով, սահմանափակվում է նաև այդ ընկերությունների գովազդի հնարավորությունը»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, թե արդյոք բուքմեյքերական ընկերությունների վերացումը ինչքանով կնվազեցնի խաղամոլությունը, և նկատառմանը, որ այն կվնասի ՀՀ տնտեսությանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նկատառմանը միանշանակ դեմ եմ: Տեսեք, Կորյուն փողոցում ուսանողների քթի տակ խաղատուն կա, ինչ է դա պիտի գոյություն ունենա: Եթե ավելի շատ խաղան օնլայն տիրույում, ապա դա չի նշանակում, որ այդ տիրույթում հսկողություն չի լինելու, խաղացողը չափահա՞ս է, թե՞ անչափահաս:

Օնլայն տարբերակով խաղալու համար, արդեն նշեցի, որ քայլեր պիտի անցնեն, գրանցվեն, նույնականացվեն, տարիքը եթե չեղավ առնվազն 21, ապա չեն կարողանա խաղալ: Ինչ վերաբերում է Հայաստանին տնտեսական վնաս հասցնելուն, ապա կառավարությունը գնահատել է նախագիծը` նշելով, որ խաղամոլների ստացած վնասը հենց իրենց սեփական և ընտանեկան բյուջեին ավելի շատ է, քան պետությանը շահը տնտեսապես»,- ասաց Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ մարդիկ մի անգամ գայթակղվում խաղում են, պարտվում, ապա վերադառնում իրենց կորցրած փողը վերադարձնելու համար և այդպես խրվում դրա մեջ:Հայկ Գևորգյանը հակադարձեց.

«Պարո՛ն Սիմոնյան, նույն Կորյուն փողոցի խաղատան օրինակի առումով ասեմ, որ Բժշկական համալսարանի ուսանողները, եթե խաղալ ուզենան՝ պարտադիր չի՝ փողոցն անցնեն, գնան գրասենյակ: Մենք մոռանում ենք, որ խաղադրույք կարող են կատարել հենց լսարանում դասախոսություն լսելիս: Ասեմ ավելին, մայթն անցնելու և խաղատուն հասնելու փոխարեն շատ ավելի հեշտ է հենց հեռախոսով խաղադրույք կատարել և այդտեղ դժվարություն բոլորովին չկա, դա տևելու է 3 րոպե:

Դուք իմ պայքարի ընկերն եք և այդպես լինելու է միշտ` անկախ ամեն ինչից, բայց ներեցեք ինձ, ես չեմ կարող իմ խղճի առաջ հանգիստ լինել` համաձայնելով, որ փակվեն բուքմեյքերական գրասենյակները և փոխարենը հեռախոսով խաղալու ճանապարհը բացվի: Ես դեմ եմ այս նախագծով գրասենյակները փակելու կետին: Հարյուրավոր աշխատակիցներ դառնալու են գործազուրկ, չեն կարողանալու աշխատանք գտնել, դառնալու են նպաստառու, դառնալու են բեռ պետության համար: Եկեք հաշվի առնենք նաև, թե այդ ընկերությունները որքան հարկեր են մուծում պետությանը:

Եթե մենք ասում ենք եկեք զրկվենք մի քանի միլիարդ հարկերից, որը գալիս է մեր պետության բյուջե՝ միայն թե մեր ժողովուրդը չխաղա, տուն ու տեղ չկորցնի, դառնա քոչվոր արտերկրում, բայց մոռանում ենք, որ նույն հաջողությամբ մոլի խաղամոլը գնալու է և հեռախոսով է խաղալու»,-եզրափակեց Հայկ Սարգսյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» խնբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը.

«Ես հանձնաժողովի անդամ չեմ և չեմ կարող քվեարկել, բայց ես էլ ունեմ այս օրենքի հետ կապված նկատառումներ: Եկեք հասկանանք, թե հարցն ինչումն է: Խաղամոլության խնդրին այս նախագծով ամբողջական լուծում չի տրվում, բայց ամեն դեպքում շատ հարցերի լուծում է տրվում: Մենք մտածում ենք այդ տարածքները գուցե չեն ունենա հետո վարձակալներ և տնտեսությունը հնարավոր է տուժի, բայց չէ՞ որ այդ տարածքներից դուրս գալուց հետո մեկն ամուսնալուծվում է, մեկը ինքնասպան է լինում: Ո՞րն է ավելի մեծ չարիք. ընտանիքների քայքայո՞ւմը, թե՞ այդ տարածքների վերացումների հետևանքով որոշ հարկերից զրկվելը: Եթե ես կարողանայի քվեարկել, ապա կողմ կքվեարկեի և կփորձեի նվազեցնել այդ չարիքը, որը կա մեր պետության մեջ»,-եզրափակեց Հրաչ Հակոբյանը:

Բաբկեն Թունյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը և առանց տեսախցիկների քննարկում անցկացնել, առաջարկներ լսել, հնարավոր փոփոխություններ անել` եզրափակիչ ելույթի և համաձայնության հնարավորությունը տալով Ալեն Սիմոնյանին: Եզրափակիչ ելույթում Ալեն Սիմոնյանը նշեց.

«Կա երկու հարթակ` օնլայնը և գրասենյակները: Եթե մենք օնլայնը չենք կարողանում սահմանափակել, գոնե գրասենյակները փակենք, գազալցակայաններից վերացնենք ապարատները և հնարավոր այդ մի տիրույթից զրկենք խաղացողներին: Եթե մարդու էության մեջ է խաղալը` նա կխաղա, այդ հարցը չի լուծվում, բայց եկեք գոնե հնարավոր տիրույթը փակենք: Օնլայնը իհարկե վատ է, որ կա, բայց դա չի արդարացնում գրասենյակների գոյությունը»:

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի նկատառմանը, Սիմոնյանն ասաց, որ աշխատանքից զրկվող մարդիկ կարող են նոր աշխատանք գտնել իրենց համար, և իրեն ավելի շատ հուզում է Հայաստանում գոյություն ունեցող 63.000 հազար խաղամոլների ճակատագիրը:

«Ես լսեցի բոլոր առաջարկները, հաշվի առնելով այն փաստը, որ մենք չունենք կոնկրետ թվեր, ընդունում եմ ձեր առաջարկները և պատրաստ եմ վերանայել խնդրահարույց կետերը: Ես պատրաստ եմ հետաձգման»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը հետաձգվեց` բուքմեյքերական գրասենյակների սահմանափակման օրինագծում հնարավոր փոփոխությունն կատարելու նպատակով:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Լրահոս
17 Հուլ
Սոչիում տորնադոն մոտեցել է ափին (տեսանյութ)Որքա՞ն է տղամարդու սեռական օրգանի երկարությունը տարբեր երկրներումՍիրուշոյի շքեղ կերպարը Տորոնտոյից (լուսանկար) Երևանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթելՏավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել էԱյդ ո՞ւմ անցյալում եք ինչ փնտրում. Արսեն Բաբայան Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել Տղա′ ջան, ո՞վ է Ձեզ թույլ տվել նման կերպ խոսել. Սամվել Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավորին (տեսանյութ)Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է (տեսանյութ) ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ) Ռուստամ Բադասյանի հայրը հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ․ Խաչատրյան Ես կանսերվա զակատ անո՞ղ եմ. Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին Իրինա Շեյքը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել21-ամյա ընկերը դաժանորեն սպանել է բլոգերին և դիակի լուսանկարը հրապարակել համացանցումՔաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է. Ջրային կոմիտե Ինչո՞ւ է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը դիմել իրավապահներինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ՀայաստանումՀայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում. Աշոտյան Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունըՍյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվելՍԴ-ի մասով ամփոփիչ արձանագրությունների մեջ արտահայտածը ուժի մեջ է. Հովհաննիսյան«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները քաղցրավենիքով այցելելու են բնակարաններՓակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը` անտառհատում իրականացնելու թույլտվության պահանջովԳետնանցումում խմած անձինք դանակով հարձակվել են քաղաքացու վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք. ԵՊՀ ՈւԽ նախագահ Փաշինյանին քեռի ներկայացրած անձի պատճառով 7 հոգանոց ընտանիքը վտարվում է տնից (տեսանյութ) Զելենսկին կփոխի Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Սևանա լճի արբանյակային պատկերն այսօրվա դրությամբ «Բանանց»-ը պարտվեց խոշոր հաշվով և լքեց պայքարըՉեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Պեկինի կենդանաբանական այգում այցելուները քարկոծել են պանդային (տեսանյութ) Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամություն ունեցող երկրպագուներին (տեսանյութ)Դանակահարություն Զարթոնքում. տուժածը պնդում էր, թե խոտ հնձելիս ընկել է գերանդու վրա Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարըԱյս տարի 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել Հայաստան, քան նախորդ տարի. Նիկոլ Փաշինյան 14-ամյա Միքայելն աղբից մաքրել է Գյումրու «Ավտոկայան» տնակային ավանի մի հատվածը (տեսանյութ)Լրագրող Գայանե Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվիՆերկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծըԿառավարությունը կքննարկի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցության չափը Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն Բաթոյանը «երկու քարի» արանքում. սորոսականները հակահարվա՞ծ կտանՈրդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացելՍևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է ՃՈ-ն տեղեկացնում է. նոր արագաչափ է գործարկվելուԹող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար. Աժ պատգամավորը` «քաղաքացի դեգեներատներին»ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 մլն դրամով. Սուրեն Պապիկյան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՍԴ դիմելու որոշման բեկանման դեմ
Ամենադիտված
Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Սերժ Սարգսյանը հանգստանում է Բադեն-Բադենում. համացանցում լուսանկար է հայտնվելՍասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Ցավալի լուր. Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացավ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց (տեսանյութ) Ըստ գործարարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծել է իրեն և պահանջել 10 միլիոն եվրո. ՀետքՍկանդինավիայի տղամարդիկ այս կնոջ կազմվածքն անվանել են իդեալական (լուսանկարներ) Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)