00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը ոչ-ոքի խաղաց5000 դրամանոցի վրա մահմեդական դամբարան է պատկերված (լուսանկարներ)ԱՄՆ-ի Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն ՍարգսյանՍարգսյանի ու Փաշինյանի շահերը համընկնո՞ւմ ենՀայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան. Էդմոն ՄարուքյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Բացահայտվեց Փաշինյանի ևս մեկ քաղաքական մանիպուլյացիանՀայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

ՔՊ-ի ներսում օլիգարխիկ շահերի բախում է հասունանում

Այս օրերին Աժ-ում բուռն բանավեճ է ծավալվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Ըստ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվի պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:
 
Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի առաջարկած այս նախագիծը բխում է բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության շահերից, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում: Բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունը արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Այս փոփոխությունը այնքան շահավետ է «Վիվառո»-ի համար, որ տպավորություն է, թե ի սկզբանե Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել է հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից: Ինչպես հայտնի է Ալեն Սիմոնյանը  «Վիվառո» ընկերության սեփականատեր, «Բեսք Քոնսթրաքտ»  ընկերության ղեկավար Վիգեն Բադալյանի ընկերն է: Որոշ խոսակցությունների համաձայն անգամ Ալեն Սիմոնյանի  RANGE ROVER EVOQUE մակնիշի ավտոմեքենան Սիմոնյանի համար գնել է հենց Բադալյանը: Իհարկե, Ալեն Սիմոնյանը այլ վարկած է առաջ քաշում, պնդելով, որ մեքենան գնվել է վարկային գծով: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ ԱԺ նախագահի աշխատավարձով Սիմոնյանը հաջողացրել է գնել շուրջ 40 հազար ԱՄՆ դոլլար արժողությամբ ավտոմեքենան:
 
Դեռևս նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ էր դրել «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով ընդհանրապես ՀՀ տարածքում արգելվում էին վիճակախաղերը: Նախագիծն այն ժամանակ մերժվեց: Սակայն, քանի որ այն ուներ հասարակության լայն զանգվածների աջակցությունը, «Վիվառոն» փորձեց նոր կառավարության հետ ավելի մտերմացնել հարաբերությունները, որպեսզի թույլ չտա օրենքի հնարավոր նոր շրջանառությունը: Եվ այս հարցում «Վիվառո»-ի շահերի լոբբիստը հենց Ալեն Սիմոնյանն է: Սիմոնյանը, ի դեպ, չի էլ թաքցնում իր համակրանքը «Վիվառո»-ի հանդեպ: Հարցազրույցներից մեկում նա բառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել և այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել և ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»:
 
 Սակայն Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը լուրջ հակազդեցության է արժանանում հենց իր թիմակիցների կողմից: Մասնավորապես, «Իմ Քայլ»-ից պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր հրապարակայնորեն դեմ է արտահայտվել որևէ բուքմեյքերական կետի փակվելուն, չնայած նրան, որ նախաձեռնության հեղինակը իր ընկերն է: Ինչպես ասում են՝ «Պլատոնը իմ ընկերն է, սակայն ճշմարտությունը ավելի թանկ է»: Այս դեպքում Հայկ Սարգսյանի համար սակայն ավելի թանկ են այն բիզնես շրջանակների շահերը, որոնց նա ներկայացնում է: Չմոռանանք, որ Սարգսյանը 2018-ին  պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Իմ Քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները: Բանն այն է, որ հենց նրանք և Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվինի» սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում վերջիններիս՝ ԱԺ-ում լոբբինգ անելով հենց նրանց շահերի օգտին:
 
Արդյունքում տեսնում ենք թե ինչպիսի շահերի բախման է այս իրավիճակը հանգեցրել հենց իշխող քաղաքական ուժի ներսում: Կարծես թե ՔՊ-ի ներսում տնտեսական, օլիգարխիկ շահերի լուրջ բախում է հասունանում: Մինչդեռ թվում էր, թե նման երևույթները նոր Հայաստանում պետք է շուտվանից արմատախիլ արված լինեին...
 
Լրահոս
25 Ապր
Արոնյանը ոչ-ոքի խաղացՈստիկանները բերման ենթարկեցին գրպանահատի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով Քրեակատարողական ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀայաստանում սահմանափակումներ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կիմ Չեն Ընի թիկնապահները Վլադիվոստոկում վազել են նրա մեքենային համընթաց (տեսանյութ) Ես իշխան եմ. Գալուստ Սահակյան (տեսանյութ) Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) «Երրորդ հանրապետության որևէ պետական գործիչ թույլ չի տվել իրեն քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից»Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վիլյամ Սարոյանի խոսքերն է մեջբերել (լուսանկարներ)Հայաստանը վերազինվելու է շատ խիստ. հայտարարություն Մոսկվայից Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում. Գալուստ Սահակյան (տեսանյութ) Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումՆիկոլ Փաշինյանը՝ Ռոսիա 1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում (տեսանյութ)5000 դրամանոցի վրա մահմեդական դամբարան է պատկերված (լուսանկարներ)ԱՄՆ-ի Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)Ի՞նչ կարիք կար այդքան գումար հատկացնել. Շուշան Պետրոսյանը՝ Քաղաքացու օրվա մասին (տեսանյութ) Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի միջազգային հանրության ճնշման ներքո. Վահրամ ԲաղդասարյանՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար. Փաշինյան2008-ի մարտի 1-ին 30 հոգուց բաղկացած հանցագործ ստորաբաժանում է ժամանել Հայաստան. իրավապահները ա՞չք են փակումՆիկոլ Փաշինյանը կարևորում է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ճշմարտությունը երբեք չի հանձնվում, դեպի արդարություն ճանապարհը երկար է և բարդ․ Սերժ Թանկյան Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլանի գրառումը Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթըՀայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն ՍարգսյանՍարգսյանի ու Փաշինյանի շահերը համընկնո՞ւմ ենԱմստերդամում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներՀայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան. Էդմոն ՄարուքյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Բացահայտվեց Փաշինյանի ևս մեկ քաղաքական մանիպուլյացիանՀայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցին երթ կիրականացվի դեպի Թուրքիայի հյուպատոսարան Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակչում էՄիհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից Ծիծեռնակաբերդը մորս համար որպես իր ծնողների գերեզման էր. Տիգրան Մանսուրյան Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)Պարագվայական ակումբը ֆուտբոլիստի հետ չեղարկել է պայմանագիրը անհաջող 11 մետրանոցի պատճառով (տեսանյութ)Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)Հայոց ցեղասպանություն գոյություն չունի, սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի. թուրք պաշտոնյաԻսրայելի բարոյական պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Foreign Policy-ի անդրադարձը «Եղբորս` Վազգենի նման ասած...». Արամ Սարգսյան Մենք քեզ հավատում ենք, իմ անփորձ տղա ջան. Անահիտ Բախշյան Ռուսաստանի դեսպանը պատասխանում է Թուխիկյանին․ ռուսական TV-ներում չկա հակահայկական հռետորիկա
Ամենադիտված
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Իրանում պատժել են հայկական դրոշն այրած ադրբեջանցունՀերթական խոշոր հրդեհը՝ Ֆրանսիայում․ այրվում է ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայր Վերսալը (տեսանյութեր)«Հրապարակ». «Չերեւաս «սեւ շենքում». Փաշինյանի հրահանգը Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) Ուշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԿրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին է