00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ապրիլի 20-ի աստղագուշակը Օրվա խորհուրդըՄարգարա-էջմիածնի ասֆալտի կարկատանի հաստությունը հասցրել են 1 սմ․ «Ժամանակ» «Փաստ». Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը Էլեկտրաէներգիայի սպառման ծավալները բավականին նվազել են․ «Ժողովուրդ» Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում. «Հրապարակ» ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին․ «168 ժամ» Ինչու չեն վճարում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Լիազորությունները կդադարեցվե՞ն«Ժողովուրդ». ՍԴ-ն ընդդեմ Փաշինյանի

Որևիցե մեկը հարցրե՞լ է՝ ինչ է ուզում Արցախի ժողովուրդը. Անդրանիկ Նիկողոսյան

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը, որի հետ խոսել ենք Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունից, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններից, տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունից, Արցախի հարցից ու հայ-ռուսական հարաբերություններից:

-Պարո՛ն Նիկողոսյան, հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը: Արդյո՞ք այն հետաքրքիր է ներդրողների համար, կա՞ն բավարար պայմաններ ներդրումների համար: Ըստ Ձեզ, նոր իշխանությունն ինչպիսի՞ հարկային քաղաքականություն է վարում:

-Ես բնակվում եմ Ռուսաստանում և տեսնում եմ, թե ինչպես է օր օրի Հայաստանի քաղաքացիների արտահոսքը դեպի Ռուսաստան ավելանում: Մարդիկ դրսում նոր աշխատատեղեր են փնտրում, քանի որ դրանք աստիճանաբար կրճատվում են։ Հետևաբար, կարելի է պատկերացում կազմել Հայաստանի տնտեսության մասին։ Սակայն կան ամբիցիոզ ծրագրեր, որոնք հարկավոր է կյանքի կոչել։ Խոսելու ժամանակն արդեն անցել է, հարկավոր է անցնել հստակ ծրագրված և նոր տնտեսական հեռանկարային գործընթացների։ 

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Նման միտում տեսնո՞ւմ եք Հայաստանում, հատկապես, որ Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանն էլ վարչապետը հայտարարեց 51 հազար աշխատատեղ ստեղծելու մասին:

-Տնտեսական հեղափոխությունը ամեն հայ իր ընտանիքում պետք է տեսնի։ Յուրաքանչյուրը թող բացի իր տան սառնարանը ու իր կաշվի վրա կզգա, թե վարչապետի ասած տնտեսական հեղափոխությունը քանի՞ ՀՀ հպարտ քաղաքացու սառնարանում կա։ Ըստ այդմ էլ կարելի է եզրակացնել՝ Հայաստանում կա՞ տնտեսական հեղափոխություն, թե՝ ոչ։

Եթե Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն նրա ասած հեղափոխությունն արդեն գործում է, Հայաստանում արտակարգ վիճակ է տիրում, ու որևէ տնտեսական խնդիր չկա։ Բայց իմ պատկերացմամբ, իրավիճակն ամենևին էլ այդպիսին չէ, հակառակը՝ աշխատատեղերի թիվը գնալով նվազում է։ Եթե 51․000 նոր աշխատատեղ է բացվել՝ ինչո՞ւ է արտագաղթողների թիվը գնալով մեծանում, հուսալքությունն ավելանում։ Տրանսպորտային և բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք մեծ հարցականների տակ են դրված։ Այդ նոր աշխատատեղերը որտե՞ղ և ինչի՞ արդյունքում են ստեղծվել։

-Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ մեր տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, և մենք ունենք սահմանային խնդիրներ՝ Արցախի հարց։ Նման տնտեսությամբ պետությունը կարո՞ղ է իր սահմանն ամուր պահել։

-Երկու տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սահմանը պահելու համար Հայաստանը 2 կարևորագույն ուղղություն ունի. առաջինը ՀՀ անվտանգության, երկրորդը՝ տնտեսության զարգացման խնդիրն է։ Հիմա ունենք նոր իրավիճակ՝ անվտանգության խնդիր և օր օրի վատթարացող տնտեսության խնդիր։ Եթե չունենք հզոր տնտեսություն, բնականաբար, թուլանում է սահմանի անվտանգությունը։ 

-Արցախի հարցում մեր նոր իշխանության դիրքորոշմանը ծանո՞թ եք, ինչպե՞ս այն կմեկնաբանեք:

- Անշո՛ւշտ: Հետևում եմ։ Մեր ժողովուրդը արարող, ստեղծող ժողովուրդ է։ Տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը խոսում է Արցախի, արցախահայության մասին, բայց որևիցե մեկը հարցրե՞լ է՝ Արցախի ժողովուրդը ինչ է ուզում:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի իշխանությունների մոտեցումը Արցախի հարցի շուրջ: 

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն կարող խոսել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, որովհետև Արցախի ժողովուրդը չի ընտրել իրենց: Հետևություն կարելի է անել. և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք Արցախի ժողովուրդը չէր ընտրել նրանց, այդ դեպքում ինչպե՞ս էին խոսում Արցախի անունից։ Իմ կարծիքով՝ նրանք խոսում էին, որովհետև մտահոգված էին Արցախի անվտանգությամբ ու այնտեղ ապրող հայ ժողովրդի ապագայով։ Այսօրվա իշխանությունները հայտարարում են՝ Արցախի ժողովուրդը իրենց լիազորություններ չի տվել, որ իրենց անունից խոսեն, բայց չէ՞ որ նրանց էլ չէին տվել։

-Ուզում եք ասել, որ այսօրվա իշխանությունները մտահոգված չե՞ն Արցախի հարցով, չե՞ն ուզում այդ ծանր բեռը իրենց վրա վերցնել։

-Հնարավոր է՝ մտահոգված են իրենց մտքում, բայց բարձրաձայնում են, որ իրենք չեն կարող խոսել Արցախի անունից բանակցային խնդիրների վերաբերյալ: Իրականում բանակցում են, իսկ թե ինչի մասին՝ ոչ ոք չգիտի։ Նոր տեխնոլոգիաներով ու բառերով պետք չէ բացատրել՝ ինչ է կատարվում. պետք է պարզ խոսել։ Անհասկանալի երևույթներ են տեղի ունենում, պետք է ժողովրդի լեզվով բացատրել՝ ինչի միջով ենք անցնում և ի՞նչ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Նշանակություն չունի՝ Փաշինյանի կառավարությունը կկանգնի՞ Արցախի ժողովրդի կողքին, թե՝ ոչ, մենք՝ սփյուռքում ապրող հայերս, միշտ կանգնած ենք լինելու հայրենիքի կողքին։ 

-Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում են միասնության ավտոերթ անցկացնել Արցախում: 

-Լավ կլինի՝ Սեֆիլյանն իր մարտական ընկերների հետ ընդհանուր հայտարարի գա։ Ես չեմ կարծում, որ հիմա պետք է Արցախի, Հայաստանի և սփյուռքի միջև տարաձայնություն մտցնել։ Եթե Արցախի ժողովուրդը գտնում է, որ այս պահին նպատակահարմար չէ Սեֆիլյանի Արցախ գնալը, ուրեմն նա պարտավոր է չգնալ։ Ես չգիտեմ՝ ինչ նպատակներով է ուզում գնալ և թե ինչու ժողովուրդը չի ուզում, բայց այս պահին Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև պառակտում պետք չէ մտցնել։

-Անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ Ձեզ, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ Ռուսաստանը, և նոր իշխանությունների հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները։

-Ռուսաստանը հայտարարել է՝ առաջիկայում ոչ միայն նախարարների, այլև երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում է կազմակերպվելու Մոսկվայում։ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ էլ համընկել է համանախագահ երկրների դիրքորոշումների հետ։ Ռուսաստանը միշտ հայտարարել է, որ համամիտ է ցանկացած խնդրի լուծման տարբերակի հետ, որոնք որոշում են նոր ձևաչափ ընդունած Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ Ամեն դեպքում՝ մենք ամեն պահի ունենք Ռուսաստանի աջակցության կարիքը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։

-Կուլիսներում խոսվում է այն մասին, որ Փաշինյանի իշխանության և Կրեմլի միջև լարվածություն կա։ Դուք նման խնդիր նկատե՞լ եք։

-Անցել է մեկ տարի, որի ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ, հեռախոսազրույցներ, հայտարարություններ: Փաշինյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են փայլուն վիճակում և օր օրի ամրապնդվում են: Ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ գնալով մեր մշակույթները հեռանում են, չկա համագործակցություն։ Նախկին կապերը պետք է ներկայիս իշխանությունները ձևավորեն։

Հարկավոր է ակտիվ 24-ժամյա համագործակցություն, որը կբերի անվտանգույթան ապահովման, տնտեսության զարգացման և մշակույթի ձևավորման, ինչն այս պահին շատ դանդաղ է առաջ շարժվում։ 

Լրահոս
20 Ապր
Ապրիլի 20-ի աստղագուշակը Օրվա խորհուրդըՄարգարա-էջմիածնի ասֆալտի կարկատանի հաստությունը հասցրել են 1 սմ․ «Ժամանակ» «Փաստ». Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը Էլեկտրաէներգիայի սպառման ծավալները բավականին նվազել են․ «Ժողովուրդ» Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում. «Հրապարակ» ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին․ «168 ժամ» Ինչու չեն վճարում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Լիազորությունները կդադարեցվե՞ն«Ժողովուրդ». ՍԴ-ն ընդդեմ Փաշինյանի «Ժամանակ». Ով է կանգնած ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում«Հրապարակ». Սամվել Բաբայանի թեման «փակված» է «Փաստ». Կոշտ խոսակցություն են ունեցել«Հրապարակ». Ներթիմային գզվռտոցԲացառիկ գույնի ադամանդ է հայտնաբերվելVictoria’s Secret-ի «հրեշտակ» Էլզա Հոսկը՝ էքստրեմալ կարճ զգեստով«Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում». Գագիկ Սուրենյան«Մանոս, ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի ընկեր, իմ սիրտ, իմ երջանկություն». Սարգսի շնորհավորանքը՝ Մանոյի 35-ամյակինԼիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ ՍանասարյանԱնահիտ Սիմոնյանը՝ շքեղ զգեստովԱշակերտները հնարավորություն կունենան ստանալ մշակութային հաստատություններ այցելելու 3 անվճար տոմս Աջափնյակում երիտասարդն ի նշան բողոքի բարձրացել է էլեկտրասյան վրա՝ կտրելու բարձրավոլտ լարերը Աշխարհում ամենափոքրիկ երեխան 258 գրամ քաշով ծնված ճապոնացի նորածինն էՈւղեղի կեսով ծնված աղջիկը նշել է իր 6-ամյակը Ինչ ես երբեւէ կորցրել եմ, վերադառնում է․ Տաթեւ Սարգսյանը՝ կարճ զգեստով Մեսսին` շաբաթվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել«Տղա, թե աղջի՞կ». բալիկի սպասող Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը դստեր հետՕլգա Բուզովան թափանցիկ գիշերազգեստով շրջել է փողոցով«Ոչ ոք չի կարող քեզնից կարեւոր լինել եւ դառնալ»․ Լիլիթ Բաբասյանի եւ որդու ջերմ լուսանկարըՀայտնի է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. ԶախարովաԵվրոպայի լիգա. օրվա լավագուն դրավագը (տեսանյութ)Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճն ավարտվել է Զելենսկու ազգանվան վանկարկումներով«Աննա՞, էդքան անհետաքրքի՞ր ա». Փաշինյանն ուղիղ եթերում դիմեց կնոջըՓաշինյանը լիարժեք գոհ չէ իր և իր թիմի անդամների աշխատանքիցԱրցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներովՖրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». փոքրիկ Արփին ուղիղ եթերում դիմեց ՓաշինյանինՌոնալդուն «Յուվենտուս»-ի ապագան է. Ալեգրի Փաշինյանը Նորագավիթի մաքսատան միջադեպի ժամանակ իր արձագանքը ճիշտ է համարումՓաշինյանը խոսեց տրված խոստումների և դրանց իրականացման մասինՌոնալդուն` «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն խաղացող (ռոնալդու)Մեծ հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ, վարչապետը` եթերը մաքրելու մասինՓաշինյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Նուրսուլթանում Եթե պայքարում բոլորը միասին են, ո՞նց կարող է մյուս դեպքերում խտրականություն լինել․ Դավիթ ԲաբայանՍկսվել է Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճը (ուղիղ)Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքներԱրմեն Սարգսյանը հանձնարարել է ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել
Ամենադիտված
Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՈւշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ) Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԺողովուրդ ջան, չխաբնվեք. Գագիկ Սուրենյան Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ Սարգսյանը