00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը ոչ-ոքի խաղաց5000 դրամանոցի վրա մահմեդական դամբարան է պատկերված (լուսանկարներ)ԱՄՆ-ի Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն ՍարգսյանՍարգսյանի ու Փաշինյանի շահերը համընկնո՞ւմ ենՀայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան. Էդմոն ՄարուքյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Բացահայտվեց Փաշինյանի ևս մեկ քաղաքական մանիպուլյացիանՀայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ  ժամանակահատվածումնշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
25 Ապր
Մանոյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին Արոնյանը ոչ-ոքի խաղացՈստիկանները բերման ենթարկեցին գրպանահատի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով Քրեակատարողական ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀայաստանում սահմանափակումներ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կիմ Չեն Ընի թիկնապահները Վլադիվոստոկում վազել են նրա մեքենային համընթաց (տեսանյութ) Ես իշխան եմ. Գալուստ Սահակյան (տեսանյութ) Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) «Երրորդ հանրապետության որևէ պետական գործիչ թույլ չի տվել իրեն քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից»Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վիլյամ Սարոյանի խոսքերն է մեջբերել (լուսանկարներ)Հայաստանը վերազինվելու է շատ խիստ. հայտարարություն Մոսկվայից Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում. Գալուստ Սահակյան (տեսանյութ) Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումՆիկոլ Փաշինյանը՝ Ռոսիա 1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում (տեսանյութ)5000 դրամանոցի վրա մահմեդական դամբարան է պատկերված (լուսանկարներ)ԱՄՆ-ի Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)Ի՞նչ կարիք կար այդքան գումար հատկացնել. Շուշան Պետրոսյանը՝ Քաղաքացու օրվա մասին (տեսանյութ) Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի միջազգային հանրության ճնշման ներքո. Վահրամ ԲաղդասարյանՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար. Փաշինյան2008-ի մարտի 1-ին 30 հոգուց բաղկացած հանցագործ ստորաբաժանում է ժամանել Հայաստան. իրավապահները ա՞չք են փակումՆիկոլ Փաշինյանը կարևորում է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ճշմարտությունը երբեք չի հանձնվում, դեպի արդարություն ճանապարհը երկար է և բարդ․ Սերժ Թանկյան Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլանի գրառումը Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթըՀայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն ՍարգսյանՍարգսյանի ու Փաշինյանի շահերը համընկնո՞ւմ ենԱմստերդամում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներՀայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան. Էդմոն ՄարուքյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Բացահայտվեց Փաշինյանի ևս մեկ քաղաքական մանիպուլյացիանՀայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցին երթ կիրականացվի դեպի Թուրքիայի հյուպատոսարան Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակչում էՄիհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից Ծիծեռնակաբերդը մորս համար որպես իր ծնողների գերեզման էր. Տիգրան Մանսուրյան Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)Պարագվայական ակումբը ֆուտբոլիստի հետ չեղարկել է պայմանագիրը անհաջող 11 մետրանոցի պատճառով (տեսանյութ)Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)Հայոց ցեղասպանություն գոյություն չունի, սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի. թուրք պաշտոնյաԻսրայելի բարոյական պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Foreign Policy-ի անդրադարձը «Եղբորս` Վազգենի նման ասած...». Արամ Սարգսյան Մենք քեզ հավատում ենք, իմ անփորձ տղա ջան. Անահիտ Բախշյան
Ամենադիտված
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Իրանում պատժել են հայկական դրոշն այրած ադրբեջանցունՀերթական խոշոր հրդեհը՝ Ֆրանսիայում․ այրվում է ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայր Վերսալը (տեսանյութեր)«Հրապարակ». «Չերեւաս «սեւ շենքում». Փաշինյանի հրահանգը Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) Ուշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԿրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին է