00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը «Ծփըմ ա, ծփըմ»․ Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Կալանավորվել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդը Վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարըՍամվել Կարապետյանն ընտանիքի հետ՝ հարազատ Տաշիրում (լուսանկարներ) Ինչ անել օլիգարխիայի կուտակած հարստության հետ․ Արման ԲաբաջանյանԵթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան ՈւրիխանյանOpel Astra G-ն գլորվել է ճանապարհի հարակից ձորակը. կա տուժած Փրկարարները տարհանել են Կիևյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչներին Մեր երկրում կործանարար խժդժություններ առաջացնելու արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար

Դատախազությունն «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների շրջանառության փաստերով քրգործ է հարուցել

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել  ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելու և օգտագործելու հարցում նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու փաստի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման  կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում է տարածում ունենալ արգելված առարկաների, մասնավորապես՝ կապի միջոցների ապօրինի շրջանառությունը: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից կապի այդ միջոցներով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար:

Մասնավորապես՝ 2018 թվականի ընթացքում հարուցված և ներկայում քննվող թվով 7 քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ենթադրյալ հանցագործությունները պլանավորվել և կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում պահվող անձանց կողմից՝ կապի միջոցներով: Քիչ չեն եղել նույնաբնույթ այն քրեական գործերի թիվը, որոնց նախաքննություններն ավարտվել կամ վարույթները կասեցվել են:

2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 196 բջջային հեռախոս, դրանց 77 պարագաներ, 11 «Վայֆայ» սարքեր: Դրանց արդյունքում 224 կալանավորված անձինք և դատապարտյալներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում եղել են անձինք, ովքեր բջջային հեռախոսներ և սարքավորումներ պահելու համար կրկնակի, եռակի, քառակի կամ ավելի անգամ են ենթարկվել տույժերի:

Մի շարք դեպքերում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ընդամենը 19մ2 մակերես ունեցող խցից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսն ու քարտը: Երբեմն բջջային հեռախոսահամարը չհայտնաբերելուց հետո նույն հեռախոսահամարը, որն իբր կոտրվել և դեն էր նետվել, կալանավորված անձը կամ դատապարտյալը դարձյալ շարունակել է օգտագործել, ինչը փաստվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով:

Ավելին՝ ըստ հարցաքննված անձանց՝ մի շարք դեպքերում բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վկայում է, որ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

Բազմաթիվ դեպքերում, ի թիվս այլնի, անտեսվել է այն հանգամանքը, որ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է նրանց կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրումը, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու՝ փաստական հանգամանքներով պայմանավորված առկա ռիսկերը բացառելու նպատակով: Մինչդեռ երբ կալանավորված անձանց մոտ հայտնվում են բջջային հեռախոսներ, որոնցով նրանք կարող են կապվել և՛ վկաների, և՛ տուժողների հետ, նրանց ահաբեկել կամ հորդորել՝ իրենց օգտին այս կամ այն բովանդակությամբ ցուցմունքներ տալ, մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու նպատակով կիրառված խափանման այդ միջոցը կորցնում է իր նշանակությունը:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելը և օգտագործելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ առերևույթ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունք է, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ պատշաճ չի կատարվել քրեակատարողական հիմնարկ արգելված առարկաների մուտքը կանխելու, դրանք հայտնաբերելու պարտականությունը: Դրա հետևանքով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք և դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են արգելված առարկաներ հանդիսացող բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով պլանավորել, կազմակերպել ու կատարել են տարաբնույթ հանցավոր արարքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և այլն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին՝ ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով քրեաիրավական գնահատական տալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների արարքներին՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս
16 Հուն
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը Արժե՞ր քանդել Օպերայի դիմացի սրճարանները և թույլատրել այս «բազարը»Նաստյա Կամենսկիխն` ամբողջությամբ մերկ (լուսանկար)«Ծփըմ ա, ծփըմ»․ Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Կալանավորվել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդը Վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարըՍամվել Կարապետյանն ընտանիքի հետ՝ հարազատ Տաշիրում (լուսանկարներ) Ինչ անել օլիգարխիայի կուտակած հարստության հետ․ Արման ԲաբաջանյանԵթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան ՈւրիխանյանOpel Astra G-ն գլորվել է ճանապարհի հարակից ձորակը. կա տուժած Փրկարարները տարհանել են Կիևյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչներին Մեր երկրում կործանարար խժդժություններ առաջացնելու արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլարԱրքայազն Հարրին հուշել է Մեգան Մարքլին, թե ինչ պետք է նա անի զորահանդեսի ժամանակ (տեսանյութ) Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքն արդեն եթերում է Թմրամիջոցների առքուվաճառքով զբաղված 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է կախված վիճակումՄարիամ Փաշինյանի անունով կեղծ ֆեյսբուքյան էջ կա Միքայել Մինասյան, յո՞ երթաս Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը (տեսանյութ) Ոստիկանները կրկին մեկնեցին սահման (տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ Խայտառակ պարտությունից հետո «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումները (լուսանկարներ)«Ամառ»․ Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարըՏեսահոլովակի պրեմիերա․ Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան՝ «Արևս»Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում «Ադեկվադ»-ի՝ բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվելՊանդորայի արկղը կարելի է համարել բացվածԻզմ-երի մասինԹրաֆիքինգ․ ստրկությունը 21-րդ դարում (տեսանյութ) Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմիԲերդի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է տանտիրոջ դինԾեծկռտուք Երևանի փաբերից մեկում. 1 հոգի ձերբակալվել է (տեսանյութ) Թե ինչու են ՀՀ իշխանություններն այսքան դաժանորեն իրենք իրենց վնասում, գիտությանը դեռևս անհայտ է«Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն (տեսանյութ)«Իմ սեր». Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2 շախմատիստ գլխավորում են Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը Տաշիրում վագոն-տնակ է այրվել Boeing 737 ինքնաթիռը կոպիտ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում (տեսանյութ) Զինված ուժերի և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Զիբիլի հոտից չեն կարողանում քնել. պահանջում են «Սանիթեք»-ի ավտոպարկը տեղափոխել իրենց շենքերի մոտից (լուսանկարներ)Արմինկայի ոճային նոր լուսանկարներըԴավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը (լուսանկարներ)Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Քենիայում պայթյունն ութ ոստիկանի կյանք է խլել 2020 թվականից պլաստիկե տոպրակները վճարովի կդառնանՀայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները. Արտակ Նահապետյան (լուսանկարներ) Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ են հայտնաբերել. 3000 մարդ տարհանվել է «Խմբակցության ցանկալի թեկնածու» ձևակերպումը վաղաժամ եմ համարում․ պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի մասինԺողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց զոհված զինվորինՓաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին` 100-ամյա ուսուցչուհուն մեդալով պարգևատրելու համար (տեսանյութ)
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումԱմերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «այլմոլորակային էակի» (տեսանյութ) Ով է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ) Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comԵրևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել«Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինԱբովյանում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը «Ժանտախտ խրախճանքից հետո». White Hall by Tsirani ռեստորանում տեղի ունեցած հարսանիքից 1-2 օր անց հյուրերի մեծ մասը հիվանդանոց է ընկել
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՇարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)