00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք. բեռնատարի վարորդը չի ենթարկվել27-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորը սպանելու, հորը դանակահարելու կասկածանքովՎահան Բիչախչյանը` գոլի հեղինակ «Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի«20 տարվա աբրաձը» ասֆալտին տվի. Սիսակ ԳաբրիելյանՄնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա. Նիկոլ ՓաշինյանԱլժիրի երկրպագուները տոնում են թիմի հաղթանակը (տեսանյութ)Իբրահիմովիչը` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)Նեյմարը ՊՍԺ-ի հետ չի մեկնել ԳերմանիաԱլեսանդրա Ամբրոսիոյի հանգիստը ընտանիքի և ընկերների հետ (լուսանկարներ)

Արտահանումը կրճատվել է 8.6, ներմուծումը` 3.1 տոկոսով. Տիգրան Խաչատրյան

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել են 8.6 տոկոսով: Սակայն կրճատումները պայմանավորված են արտադրող որոշ խոշոր ընկերությունների աշխատանքների  պլանային կանգառներով, կրում են սեզոնային բնույթ: Ասուլիսի ժամանակ  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` տարին կամփոփենք աճով:

«Այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանումը կրճատվել է 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.1 տոկոսով: Մեր դիտարկումներով խոշոր նվազում արձանագրված ուղղություններից մի քանիսը վերաբերում են հատկապես լեռնահանքային ոլորտին: Խտանյութերի արտահանման ոլորտում այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումը նվազած է եղել 51 մլն դոլարից ավել չափով: Բայց դրանից միայն 20.1 մլն դոլարը  խտանյութերի նվազումն է: Ընդ որում, պղնձի գները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 12 տոկոսով ցածր են եղել: Բայց ունենք որոշակի նվազում արտադրողների արտադրանքի գծով, ինչը սեզոնային նշանակություն ունի: Լեռնահանքային ոլորտի խոշոր կազմակերպությունները տարվա ընթացքում որոշակի պլանային կանգառներ են ունենում, որոնք արտադրական նշանակություն ունեն: Որոշակի տեխնոլոգիական հանգույցներ, սարքավորումներ նորոգվում են, դրանք այդ ամսվա ընթացքում մոտ տասնհինգ օր չեն աշխատում: Եվ մեր խոշոր ձեռնարկություններից երկուսն ունեցել են այդպիսի ժամանակավոր կանգառ, ինչն էլ ազդել է առաջին եռամսյակի ցուցանիշների վրա»,-ասաց նախարարն ու  հավաստիացրեց,  որ տարվա մնացած ամիսների ընթացքում նվազեցումը ֆիզիկական ծավալների տեսանկյունից վերականգնված կլինի:

Նրա կարծիքով` տարվա հանրագումարով կունենանք առնվազն նույն ցուցանիշները, որ եղել են նախորդ տարվա ընթացքում` գուցե մի քիչ բարձր` չնայած այն հանգամանքին, որ  գների որոշակի նվազում է եղել:

Առաջին եռամսյակում որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը: Նախարարի խոսքով` սա նույնպես ժամանակավոր, սեզոնային բնույթ ունի: «Մենք գազ ենք ներկրում, դրանից արտադրում ենք էլեկտրաէներգիա  և արտահանում: Սակայն դա միշտ տարվա ընթացքում կախված է լինում տվյալ ժամանակահատվածում պահանջարկից: Եվ առաջին ամիսների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն չի եղել: Մեր գործընկերները վստահեցնում են, որ տարվա մնացած ամիսների ընթացքում այդ բացը կվերականգնվի, կլրացվի»,-նշեց Խաչատրյանը:

Ծխախոտի արտադրության և արտահանման գծով ևս առաջին եռամսյակում  որոշակի նվազում է արձանագրվել: Նախարարի խոսքով` դա, ըստ հավաստիացումների, ևս կվերականգնվի ժամանակի ընթացքում: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ  ևս նվազել է 4 մլն 400 հազար դոլարով: «Սա իր հերթին պայմանավորած էր նրանով, որ որոշակի շուկաներում, մասնավորապես ԱՄՆ-ի, ռուսաստանյան սեփականատերերի առնչությամբ որոշակի կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում: Հիմա արդեն այդ խնդիրը հանգուցալուծվել է, մարտ ամսում նախորդ տարվա մարտի նկատմամբ որոշակի աճ է գրանցվել: Եվ մնացած ամիսների ընթացքում նախատեսում է առնվազն 22-25 տոկոս ֆիզիկական ծավալների աճ նախորդ տարվա նկատմամբ»,- նշեց նախարարը:

Չնայած արտահանման ծավալների կրճատմանը` Խաչատրյանը հավաստիացրեց, որ տարին կամփոփվի որոշակի աճով: Տարեկան ծրագրում դրված է 7-8 տոկոս արտահանման աճ, գուցե այն լինի հենց այդ շրջանակում: Նախարարի խոսքով` էական մտահոգությունների պատճառ այդ փուլում չեն տեսնում:

Լրահոս
20 Հուլ
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք. բեռնատարի վարորդը չի ենթարկվել27-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորը սպանելու, հորը դանակահարելու կասկածանքովՎահան Բիչախչյանը` գոլի հեղինակ Խոշոր վթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի պրոֆեսիոնալ ֆոտոշարքը՝ մայրանալուց առաջ (լուսանկարներ)«Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի«20 տարվա աբրաձը» ասֆալտին տվի. Սիսակ ԳաբրիելյանԿենսաթոշակառու կինը դստեր դին տեղափոխել է թփերի մեջ և հայտարարել, որ հուղարկավորության համար գումար չունի«Լավագույն» ավանդույթները շարունակվում են Իմ տղես կաշխատի, էդ թասիբն ունի. բազմազավակ մայրը վիրավորվեց Փաշինյանի վերաբերմունքից (տեսանյութեր)Ինչու են անկել արագիլները՝ կպարզի փորձաքննությունըՄնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա. Նիկոլ ՓաշինյանԱլժիրի երկրպագուները տոնում են թիմի հաղթանակը (տեսանյութ)Զբոսաշրջիկներին տուգանել են Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար Իբրահիմովիչը` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)Նեյմարը ՊՍԺ-ի հետ չի մեկնել ԳերմանիաԱլեսանդրա Ամբրոսիոյի հանգիստը ընտանիքի և ընկերների հետ (լուսանկարներ)ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանում տեղի ունեցած դեպքերինԴատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր ԳորգիսյանիՍտամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե ԲադալյանԲողոքի բազմահազարանոց ցույց՝ Մոսկվայում (ուղիղ)Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երկաթը «տաք-տաք ծեծեց»Մադոննայի նոր տեսահոլովակըՎթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներԻշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում«Հեղափոխական» Աժ-ի «ամենա-ամենաները»Մեր երկրի մոտ 146 հազար աշխատողների աշխատավարձեր կավելանան. ՓաշինյանԿա տեսանյութ, որտեղ հստակ արտացոլված է Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքըԱնցնելու ենք կոշտ մեթոդների. քաղաքապետարանը՝ շինաղբի ապօրինի թափման մասինԿառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասինԵրկար ժամանակ լույս չի լինելու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալԿարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը Նորք-Մարաշի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկՄեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոցԿիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական ընթացակարգերըՄահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Գաել Անդոնյանը նորամուտն է տոնել «Այաչո»-ի կազմումՀլը թողեք, տեսնեմ՝ ինչ է ուզում այդ կինը. Փաշինյանը՝ ոստիկաններինԼոռու մարզում 17-ամյա տղան խոտ տեղափոխելիս դիպել է էլեկտրալարերին ու հոսանքահարվելով՝ մահացելԵվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Հայաստանը կխաղա Պորտուգալիայի հետՀայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ ՀարությունյանՔաղաքացին Երևան-Սևան ավտոճանապարհին մնացել է քարերի տակԿաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)Մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել էԱյդ պատգամավորին լուրջ չեմ վերաբերվում. երգչուհին՝ Արեն Մկրտչյանի ու իր գրառման մասինՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ ​Հուսով եմ՝ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն. Էջմիածնի քաղաքապետԱՄՆ խստացրել է Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցները
Ամենադիտված
Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին (տեսանյութ) Անդոյի նոր տեսահոլովակը. Բոլոլա Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ)«Ժողովուրդ». Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. նոր մանրամասներՇպռոտը լողավազանից բիկինիով հոլովակ է հրապարակել Էս խաչի գինը մոտավորապես 120 հազար դոլար է գնահատվում. դպրոց չկա՞ր վերանորոգվեր, թե՞ ՊՆ-ի զենքերն է ֆուլլԲացառիկ կադրեր երգիչ Գոռ Եփրեմյանի և սիրելիի նշանադրությունից (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)