00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ մայիսի 27-ի համարՕրվա խորհուրդըԸմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Թաիլանդում նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավորԷվերեստի վրա գարնան ամիսներին մահացած լեռնագնացների թիվը հասել է 10-իՊերուում 8,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍպասվում է անձրև և ամպրոպՈւկրաինայի նախագահը հումորային շոուի բեմին (տեսանյութ)Բերման ենթարկված Ջիվան Աբրահամյանը լայվ է մտելԿարծես Հայաստանում իշխանության են եկել ալիևյան կլանի հայախոս ներկայացուցիչները. Մենուա Հարությունյան

Փաշինյանը Պեկինում մասնակցեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Ազգային հանձնաժողովների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցում են 40-ից ավելի երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը ներկա են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորեց երկրների առաջնորդներին, այնուհետև տեղի ունեցավ տեսալուսանկարահանման արարողություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ մեծ պատիվ է գտնվել հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում։

«Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են»։ Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում»,-ասաց վարչապետը:

Նա ավելացրեց, որ այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է հայերի դավանած արժեքներին: 

Վարչապետը նկատեց, որ այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը։ «Ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ: Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով. տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց: Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյան անդրադարձավ նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հիմնարար փոփոխություններին, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը` ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը: «Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որտեղ կա բազմակարծություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Նրա խոսքով, մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: «Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ,- նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հիմնադիր անդամներից մեկն է, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:


Լրահոս
27 Մայ
Աստղագուշակ՝ մայիսի 27-ի համարՕրվա խորհուրդըՈստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել Լողափնյա վոլեյբոլի հավաքականն անհաջող է մասնակցել Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հրշեջները մարել են Լուսառատում բռնկված հրդեհը․ տուժածներ չկանԱռաջին սեքսի կանոններըՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Ալեն Սիմոնյանը վրացերենով շնորհավորել է Վրաստանի Անկախության օրը (տեսանյութ)Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան»-ը Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի. Սոկրատիս «Ունեցիր Սերժ Սարգսյանի խոհեմությունից, պարո´ն վարչապետ»․ քաղաքագետը՝ Փաշինյանին Քենդալ Ջենների և Բելլա Հադիդի հանգիստը՝ Մոնակոյում նավի վրա (լուսանկարներ) «Փյունիկ»-ը վերջին խաղում հաղթեց «Արարատ»-ին Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոս»-ում Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի զբոսանքը՝ իրենց դստեր հետ (լուսանկարներ)Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը․ ԱշոտյանԱվտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավորԼևոն Քոչարյանի առավոտյան զբոսանքը Երևանում՝ որդու հետ (լուսանկարներ) Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանըԸմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 40 տոկոսը Հայդի Քլումն առանց ներքնազգեստի (լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին (լուսանկարներ)63-ամյա միլիոնատերը 25-ամյա պարուհուն Կաննի փառատոնի կարմիր գորգուղու վրա ամուսնության առաջարկություն է արել (տեսանյութ)Մեկ օրում երկու մենահամերգ. Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարըԹաիլանդում նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավորԷվերեստի վրա գարնան ամիսներին մահացած լեռնագնացների թիվը հասել է 10-իՊերուում 8,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍպասվում է անձրև և ամպրոպՈւկրաինայի նախագահը հումորային շոուի բեմին (տեսանյութ)Բերման ենթարկված Ջիվան Աբրահամյանը լայվ է մտելԿարծես Հայաստանում իշխանության են եկել ալիևյան կլանի հայախոս ներկայացուցիչները. Մենուա ՀարությունյանՀայ գիտնականը՝ գիտական նոր ուղղության հիմնադիր Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքովՊատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում. hraparak.amԱրցախը Հայաստանի մարզ է և վերջ. «Սասնա Ծռեր»-ի ավտոերթը հասավ Արցախ (լուսանկարներ)Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mitsubishi Pajero-ն կողաշրջվելով՝ հայտնվել է բնակչի հողամասումՀայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում Ford Transit-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղումՎերին Լարսի անցակետը բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև 19.00-նՎարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ Երևանում և Կոտայքում փրկարարները սահնօձ են բռնելՀարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա. Հարություն ՀարությունյանՈստիկանությունը հերքում է Para TV-ի աշխատակցին դանակահարելու տեղեկությունը «Մարդ պիտի մի քիչ քթածակ ունենա»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումըԱզատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինքԱվտովթար Լոռու մարզում. բախվել են 60-ամյա վարորդի «Նիվան» ու ոստիկանության «УАЗ»-ը Աստղագուշակ մայիսի 26-ի համար «Պահանջում եմ ուսումնասիրել և համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել Ջիվան Աբրահամյանի հանդեպ». Արշավիր Ղարամյան
Ամենադիտված
Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԷս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին (տեսանյութ)Վլադիմիր Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմելԱդրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել. ԱԽՔ Վարչապետի որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանը կփոխարինի Ռոմանոս ՊետրոսյանինՔոչարյանին ազատած դատավորը մտահոգված է ընտանիքի անվտանգությամբ
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԴմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր ԺիրինովսկիԷս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)