00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը (տեսանյութ) Հայտնի են ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղացանկերըԱնընդունելի է հուլիսի 17-ը համարել որպես տոն. Սոֆյա ՀովսեփյանՄոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին Կոտայքում բախվել են Opel-ն ու КамАЗ-ը, որի վարորդը մահացել է. Shamshyan.com Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)Սուսերամարտիկ Էդուարդ Հովիկյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից Ազգային պարկն անգործության է մատնված եղել. Յուրի ՋավադյանՀայաստանը կվերածվի տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբի

Էական խախտումներով օտարվել է Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությունից:

 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 23.10.2016թ. հունվարի 29-ի որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և գնահատված արժեքով ներդրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում:

 Ընդ որում՝ ՀՀ սեփականություն հանդիսացող նշված տարածքը անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին հանձնելը դեռևս 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ուղղված դիմումով պատճառաբանվել է Հանրային ռադիոընկերության գործունեության ապահովման համար  լրացուցիչ տարածքների կարիք առաջանալու անհրաժեշտությամբ:

Հետագայում, սակայն, 2016թ. մարտի 30-ի որոշմամբ ՀՀ ՀՀՌԽ-ն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին թույլատրել է իրականացնել նշված հասցեում գտնվող 1.167.9 քմ շենքի և 0.10014 հա հողատարածքի, 198.6քմ տարածքի և 0.0195 հա հողատարածքի դասական աճուրդային եղանակով օտարումը՝ առաջին ինը աճուրդների համար մեկնարկային գին սահմանելով 720.000.000 ՀՀ դրամը: Այդ որոշման մեջ նշվել է, որ գույքը չվաճառելու դեպքում տասներորդ աճուրդից սկսած կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ հինգերորդ աճուրդի մեկնարկային գինը նվազեցնելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնի 4 տոկոսի չափով՝ նվազագույն ընդհանուր գին սահմանելով 480.000.000 ՀՀ դրամը:

Աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով 2016թ. մարտի 31-ին Ընկերության, աճուրդի տուն ՍՊԸ-ի և ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր:

 Ուսումնասիրությամբ պարզվել է սակայն, որ ՀՀ ՀՀՌԽ-ն մեկ այլ՝ 2016թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ փոփոխել է աճուրդի նախնական պայմանները՝ թույլատրելով Գույքի մեկնարկային գինը սահմանել 650.000.000 ՀՀ դրամ, իսկ չվաճառելու դեպքում կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գին սահմանելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնից 35.000.000 դրամով պակաս, նվազագույն ընդհանուր գին սահմանելով 300.000.000 ՀՀ դրամը:

Պարզվել է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումները կատարվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հրապարակային ծանուցումների պարտադիր պայմանների խախտումով: Արդյունքում խաթարվել է հրապարակային սակարկությունների բուն էությունը և բացառվել է պայմանագրի կնքման գործընթացում օրենքի պայմաններին բավարարող անորոշ շրջանակի անձանց կողմից աճուրդին մասնակցությունը:

 Պարզվել է նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի խնդրանքով Գույքի արժեքը նվազեցվել է յուրաքանչյուր օր 35.000.000 դրամով, ինչի արդյունքում պետական բաժնեմասով նշված անշարժ գույքը, որպես բորսային ապրանք, իրացվել է 300.000.000 ՀՀ դրամով: Ընդ որում, միայն դեկտեմբեր ամսին գույքի արժեքը նվազեցվել է 350.000.000 դրամի չափով:

Մինչդեռ, «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն «Բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը (վաճառքը) արգելված է ՀՀ օրենսդրությամբ»:

 Փաստորեն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջոցով իրացվել է  բորսային ապրանք չհանդիսացող անշարժ գույքը: Վերջինս առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև, աճուրդի կազմակերպիչների կողմից խախտվել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, որի հետևանքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 350.000.000 դրամի վնաս:

 Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու և հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 196-րդ հոդվածով:

 Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
17 Հուլ
Մնացականյանն ու Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացինՀայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացման ծրագրերը Բացահայտվել են քաղավիացիայի ոլորտում 2013-2018թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը (տեսանյութ) Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել Արարատ Միրզոյանը քննադատվում է իր նախկին հայտարարությունների պատճառով. «Մեդիա պաշտպան» Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնիՀայտնի են ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղացանկերըՀայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերԱնընդունելի է հուլիսի 17-ը համարել որպես տոն. Սոֆյա ՀովսեփյանՄոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»Իրինա Շեյքը` պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին Կոտայքում բախվել են Opel-ն ու КамАЗ-ը, որի վարորդը մահացել է. Shamshyan.com Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)Սուսերամարտիկ Էդուարդ Հովիկյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից Ազգային պարկն անգործության է մատնված եղել. Յուրի ՋավադյանՀայաստանը կվերածվի տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբի Սառը ջուր՝ հետհեղափոխական ոգևորության վրա. որքա՞ն են կազմել իրական ներդրումներըՎլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը քննարկել են խորհրդարանական և հասարակական դիվանագիտության փոխգործակցության հարցերՀուլիսի 13-ից Կարմիր խաչին տեղեկացրել ենք, սակայն դեռ չեն եկել. Ելփինի գյուղապետԿարեն Աբրահամյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են երկու պետությունների անվտանգության խնդիրները «Քաջ Նազարի բախտով եկել, դարձել ես Կոտայքի մարզպետ, ի՞նչ ես ուզում, չեմ հասկանում»․ Ֆրոնտիկ ԹևոսյանԳերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննայով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ. Նաիրա Զոհրաբյան«Փյունիկ»-ի ֆուտբոլիստները մեկնել են Մակեդոնիա (լուսանկարներ)Ափսոսում եմ, որ հարգարժան օմբուդսմենը այլ կարծիքի էԽուզարկվել է Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը. ՀՔԾ-ից հաստատում են Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները ազատության մեջ են․ Էդուարդ Շարմազանով Այսօր Արդարադատության համաշխարհային օրն էՈւշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած Հնարավոր չէ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք. Մարինա Խաչատրյանը արդարադատության նախարարի մասինՀանգստի գոտուց բերման են ենթարկվել երիտասարդներ, որոնց մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) ՀՀԿ-ին անիմաստ տեղը հերոս մի դարձրեք․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)«Արսենալ»-ը 3-4 նորեկ կունենա. ԷմերիԻմ ազատման մանրամասներին կանդրադառնամ ավելի ուշ. Արսեն ՕհանյանՎարդան Մինասյանը «Արարատ-Արմենիա»-ի առաջիկա խաղի մասին Ինչպես է կենտրոնի թաղապետը ծառեր էտումՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. ԼավրովԱչքներդ ու ականջներդ լավ բաց արեք, սթափվե՜ք. Զոյա ԹադևոսյանՍեքսուալ Նիկոլ Շերզինգերը վայելում է հանգիստը (լուսանկարներ)Վստահ եմ՝ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Ժիրայր ՍեֆիլյանԶենքի ուժով հարց լուծելու էջը մեկընդմիշտ փակված է․ Վարուժան ԱվետիսյանՎարուժան Ավետիսյանն առաջարկում է հուլիսի 17–ը պաշտոնապես դարձնել ազգային տոնԱԺ-ի ելույթից հետո Գևորգ Գորգիսյանին դատի են տվելԲեյոնսեի նոր տեսահոլովակըՄինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. օրվա խաղերըՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում․ Զոհրապ Եգանյան «Սանիթեք»-ն ու Երևանի քաղաքապետն արժանի են միմյանց. Անի Սամսոնյան
Ամենադիտված
Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Սերժ Սարգսյանը հանգստանում է Բադեն-Բադենում. համացանցում լուսանկար է հայտնվելՍասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Ցավալի լուր. Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացավ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց (տեսանյութ) Ըստ գործարարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծել է իրեն և պահանջել 10 միլիոն եվրո. ՀետքՍկանդինավիայի տղամարդիկ այս կնոջ կազմվածքն անվանել են իդեալական (լուսանկարներ) Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)