00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները․ Թեհմինա ՎարդանյանՀենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ. ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին (լուսանկար)Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրըԳարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»Մխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետ

Արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել. «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարևոր հայտարարությամբ: Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են: Սակայն նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ և լինել հետևողական: Նախ՝ գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից:

Հայտարարության մեջ թեև կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը: Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները:

Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետև՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռևս մնում է 5-րդ շարասյան օրակարգում և նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու և Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու և այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով:

Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին: Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան:

Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով: Իշխանության յուրացման, պետության զավթման, պետական դավաճանության և հանրային-պետական նշանակության այլ ծանր հանցագործությունների, ինչպես նաև հանցավոր համագործակցության գործունեության դեմ դիմադրական ակտերի վերաբերյալ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, Բերձորի պետական ահաբեկչություն, Ապրիլյան քառօրա պայմանավորված պատերազմ և ազատագրված տարածքներ հանձնելու այլ փորձեր կամ դրանց նախապատրաստման գործողություններ, Սասնա Ծռերի ապստամբություն և այլն) պետք է վերցվեն գործող իրավապահ և դատական ատյանների վարույթից և հանձնվեն Անցումային արդարադատության ատյանին: Ընդ որում՝ պետք է բացառվի այդ գործերով նախկինում դատավարական գործողություններ կատարած անձանց հետագա մասնակցությունը դրանց քննությանը, ինչպես նաև մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի նրանց կողմից այդ գործերը քննելու ընթացքում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու ենթադրյալ փաստերը:

Ներկայումս արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել, քանի որ զուգահեռաբար քննում է ինչպես Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու և պայմանավորված պատերազմով ազատագրված տարածքները հանձնելու գործընթացը վիժեցնելու համար զինված դիմադրության ակտ կատարած քաղաքացիներին, որոնցից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, շինծու մեղադրանքով դեռևս գտնվում են անազատության մեջ:

Այս անհեթեթ, ազգային արժանապատվությունը վիրավորող և արդարադատության իմաստը ոչնչացնող երևույթը պետք է անհապաղ դադարեցվի: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն կարող տարիներ շարունակ հանիրավի բանտում մնալ և սպասել, մինչև Անցումային արդարադատության ձեռքը կհասնի և իրավական լուծում կտա նրանց գործին: Հույժ կարևոր է նաև նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, բացի այդ՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ ձևավորված պետական կառավարման համակարգը չի համապատասխանում սահմանադրականության և ժողովրդավարության չափանիշներին:

Գործող Սահմանադրության մասնակի փոփոխությունները, որ ենթադրում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, չեն կարող լուծել Սահմանադրության լեգիտիմության և արդյունավետ պետական կառավարման խնդիրները:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերը նշվածին համապատասխան համակարգային մոտեցման ու հետևողականության պարագայում պատրաստ է աջակցելու նրա հայտարարության մեջ նշված նպատակների իրագործմանը»:

Լրահոս
18 Հուն
Քարդի Բիի զգեստը պատռվել է ելույթի ժամանակ (տեսանյութ)26-ամյա կինը 8 տարբեր մարդկանց անուններով վարկեր է ձևակերպել ու հափշակել 7 մլն դրամից ավելի գումարԱյսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները․ Թեհմինա ՎարդանյանԲախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր Հենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ. ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին (լուսանկար)Գիշերային ստուգայցեր․ փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր (տեսանյութ) Լրագրողները վախեցել են Չեռնոբիլի երկնքում երևացող «մարդ-ցեցի» լուսանկարներիցԲա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին. Շարմազանով Գրպահանատության դեպք` թիվ 44 երթուղու ավտոբուսում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլարՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք Նորավան գյուղի մոտակայքում բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «Ջահել աղջիկ ես, տեղդ սուս նստի». վարորդի ծխելու դեմ հերթական վեճը երթուղայինում (տեսանյութ) Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանյաց լուսանկարները Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի փոխգործակցությանն առնչվող մի շարք արդի թեմաներԵրևան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղևորներին «Դու լավագույն հայրն ես». Լուսինե Թովմասյանի ընտանեկան սիրառատ լուսանկարը ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր Տղամարդը տան հատակը քանդելիս զենք-զինամթերք է գտել ու հանձնել ոստիկանություն Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքիցԽարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)17-ամյա պատանին կեսգիշերին մտել է համագյուղացի կնոջ գոմՀենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար) Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրըԳարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»Բելա Թորնը հրապարակել է իր մերկ լուսանկարներըՄխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբՀնդկաստանում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել Ադրբեջանի ԶՈւ-ն խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը. Աշոտ Ասատրյան Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ինԹմրանյութ աճեցնողը ոստիկաններին ասել է, թե բույսերի հանդեպ սեր ունի«Օր չկա, որ քեզ չհիշեմ». Շպռոտի հուզիչ գրառումը հայրիկի մասին (լուսանկար)ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից. Սամվել Կարապետյանի դստեր գրառումն իր նախնիների մասին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. հարուցվել է քրեական գործ ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրավիրվել է ԱԳՆ. ՌուբինյանԻջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.8 մլն դրամ և տանիքից ընկել է Աղստև գետը
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՈվ է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ) Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխելՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) «Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)